ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀԴԿ-ն՝ վարչապետին. Ժամանակն է հրաժարվել «սպասարկող երկիր» անհարիր պիտակից 09/25/2014 12:31 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) Հանրապետական խորհուրդը որոշել է դիմել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին` առաջարկելով հասարակայնության առջև հանդես գալ արտաքին վարկերի օգտագործման մասին հաշվետվությամբ:
Ինչպես հայտնում են ՀԴԿ մամուլի ծառայությունից, կուսակցության Հանրապետական խորհուրդը նման որոշում է կայացրել՝ իր հերթական նիստում քննության առնելով ՀՀ կառավարության կողմից տարիների ընթացքում կուտակած պետական պարտքի օգտագործման տնտեսական արդյունավետության հարցը:
Վարչապետին դիմելու որոշումն կայացնելիս հաշվի է առնվել խնդրի հրատապությունն ու արդիականությունը, ինչպես նաև, որ այն կենսական նշանակութուն ունի երկրի ու ժողովրդի համար և այդ ահռելի գումարների արդյունավետ օգտագործումից է մեծամասամբ կախված ինչպես տնտեսության առաջնային ճյուղերի զարգացման հեռանկարը, այնպես էլ նոր աշխատատեղերի ստեղծման միջոցով արտագաղթի կանխումը:
ՀԴԿ Հանրապետական Խորհրդի անունից կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի՝ վարչապետին ուղղված դիմումում մասնավորապես ասված է.
«Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետության 23-ամյա գործունեության ընթացքում ՀՀ իրարահաջորդ կառավարությունների կողմից օտարերկրյա պետություններից և միջազգային ֆինանսական կառույցներից Հայաստանը ստացել է ավելի քան 4,5 մլրդ դոլարի համարժեք վարկեր:
Առ այսօր իշխանությունները, հատկապես` ՀՀ կառավարությունը, հաշվետվությամբ հանդես չի եկել վարկերի որակական կառուցվածքի, դրանց օգտագործման նպատակների, տնտեսական արդյունավետության առիթով:
Վարկերի անվանացանկը, ուղղվածությունն ինքնին հուշում է, որ ստացված վարկերից որևէ մեկը, չնչին բացառությամբ, չի ծառայել երկրի իրական տնտեսության զարգացմանը:
Այսինքն, չի իրականացվել վարկային գեթ մեկ ծրագիր, որի նպատակը կլիներ արդյունաբերության, գիտատար և ոչ էներգոտար, գյուղատնտեսության ագրոհամալիր առաջնային ոլորտների զարգացումը: Մանավանդ, որ ՀՀ որևէ կառավարություն չի ունեցել և չունի վարկեր ստանալու և դրանք նպատակային օգտագործելու երկրի զարգացմանն ուղղված ռազմավարական համալիր ծրագիր:
Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը, տարիների ընթացքում վերլուծելով իրեն հասու վարկային ծրագրերը, ուսումնասիրելով հասարակական տրամադրությունները, գտնում է, որ Ձեր կողմից հայտարարված ստվերի դեմ պայքարի շրջանակներում անհրաժեշտ է, որ կառավարությունը հանդես գա արտաքին վարկերի օգտագործման մասին հաշվետվությամբ` շեշտադրելով բոլոր չափորոշիչներով երկրի իրական տնտեսական զարգացմանն ուղղված վարկերի օգտագործման արդյունավետությունը:
Այն է` արդյունաբերության հեռանկարային ճյուղեր, գյուղատնտեսական վերամշակող արտադրական ոլորտների համապարփակ զարգացում, արդի գիտատեխնիկական առաջընթաց և այլն:
Համոզված ենք, հաշվետվությունը ի հայտ կբերի արատավոր երևույթների մի ամբողջ շարք` անհեթեթ անվանում կրող վարկեր, մսխված ահռելի գումարներ, այսպես կոչված խորհրդատվական ծառայությունների դիմաց վճարվող աստղաբաշխական հոնորարներ և անգամ …. ֆինանսների նախարարությունում գրանցված և անհետ կորած միլիոնավոր վարկեր:
Մենք պատրաստ ենք ավելի մանրամասն ներկայացնելու մեր դիտարկումները` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ վարկային ծրագրերի մի շարք դրվագներում ի հայտ կգա ՀՀ իրավապահ մարմինների միջամտության անհրաժեշտությունը:
Դիմելով Ձեզ, պարոն Վարչապետ, ակնկալում ենք հաշվետվության այնպիսի ձևաչափ, որը հասարակայնության լայն շրջանակներին հասու կդարձնի վերը նշված հարցադրումների պարզաբանումը և կերաշխավորի նոր մոտեցումներ վարկերի որակական կառուցվածքի արմատական փոփոխման համար:
Ժամանակն է հրաժարվել «սպասարկող երկիր» անհարիր պիտակից և աշխարհաքաղաքական փոփոխություններին համարժեք դուրս գալ իրական զարգացման հեռանկարային ճանապարհ»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից