ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարանները խեղաթյուրեցին Սյունիքի դեպքի վերաբերյալ իրականությունը. Հայկ Ալումյան 09/25/2014 14:24 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ զինված միջադեպի գործով դատարանում քննվող գործը ցինիզմի գագաթնակետն է:
«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի գնահատական տվեց աղմկահարույց, հասարակական հնչեղություն ունեցող այս գործով միակ ամբաստանյալ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
«Այս ամբողջ դեպքի մեջ, ըստ մեր պաշտոնյաների, մնաց մեկ մեղավոր, դա էլ Արտակ Բուդաղյանն է, ով այդ դեպքի ժամանակ ծանր մարմնական վնասվածք է ստացել և կորցրել եղբորը: Մեկ մեղավոր են հայտնաբերել, որը սպառնալիքներ է տվել, ըստ իրենց, իսկ տուժողը Լորետա Բարսեղյանն է՝ Սուրիկ Խաչատրյանի կինը: Ու մենք հիմա մասնակցում ենք դատավարությանը, որպեսզի ապացուցենք այն, ինչ որ մենակ կույրը չի տեսնի քրեական գործի մեջ», - ընդգծեց պաշտպանը:
Հայկ Ալումյանը Սուրիկ Խաչատրյանի հետ կապված երկու խնդիր է տեսել ու ներկայումս էլ տեսնում է՝ մեքենայում Ավետիք Բուդաղյանին ծեծելու ու բուն առանձնատան մոտակայքում կրակոցների դրվագներում:
Թեև Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը մեքենայի մեջ ծեծն ամբողջությամբ «իր վրա է վերցրել», սակայն պաշտպանական կողմը գիտե և քրեական գործով էլ հաստատված է, որ ծեծողը կամ առնվազն ծեծողներից մեկը եղել է Սուրիկ Խաչատրյանը: «Նրան պատասխանատվությունից զերծ պահելու նպատակով թիկնապահը ցուցմունքներ է տվել՝ մեղքն ամբողջությամբ իր վրա վերցնելով, իսկ քննիչներն էլ ձևացրել են, թե չեն տեսնում այն, ինչ որ պարզ երևում է քրեական գործի մեջ»:
Ավտոմեքենայի մեջ տեղի ունեցածի վերաբերյալ քննիչը հաստատված է համարել, որ միակ ծեծողը Զարզանդ Նիկողոսյանն է, քրեական հետապնդում չի իրականացրել Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ՝ համաներման կիրառմամբ:
Պաշտպանական կողմը բողոքարկել է այդ մասով քրեական հետապնդում չիրականացնելու որոշումը՝ առաջին հերթին վիճարկելով քննիչի գնահատականները, որ Զարզանդ Նիկողոսյանը չէ ծեծողը, կամ միակ ծեծողը չէ: «Ահագին փաստարկներ ենք բերում, այդ թվում, որ Զարզանդ Նիկողոսյանը նստած է եղել, հենց ըստ իր ու մնացածների ցուցմունքների, Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի աջ առջևի նստատեղում, իսկ ըստ նույն ցուցմունքների՝ Ավետիք Բուդաղյանը նստած է եղել վարորդի հետևը, այսինքն՝ նրանք անկյունագծով են նստած եղել մեքենայում: Եվ մենք ասում ենք, բավականին մեծ ավտոմեքենա է, դուք ստուգե՞լ եք, ընդհանրապես հնարավո՞ր է, որ այդ անկյունագծով այնտեղ նստողը ծեծի այստեղ նստողին: Այստեղ նստողն էլ այնպես չէ, որ այտը դեմ է տալու ու ասի՝ խփիր, մի հատ էլ այս այտիս խփիր, առնվազն մինիմալ դիմադրություն ցուցաբերող անձնավորություն է, ու այդ պայմաններում այնտեղից այստեղ ծեծել»,- նշեց Հայկ Ալումյանը՝ ընդգծելով, որ ակնհայտ է, որ գոնե պետք է փորձարարություն կատարվեր, համադրվեր այդ նույն Զարզանդ Նիկողոսյանի հայտարարությունների հետ, որ նա արել է Սուրիկ Խաչատրյանի խոհանոցում:
Իսկ Սուրիկ Խաչատրյանի խոհանոցում Զարզանդ Նիկողոսյանը պատմում էր Սուրիկ Խաչատրյանի մերձավորներին, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել: Անվտանգության տեսախցիկներից մեկը, որը տեղադրված էր Սուրիկ Խաչատրյանի առանձնատան խոհանոցում, նաև ձայնագրող սարք ուներ, ինչի մասին այդ պահին Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի անդամներին հայտնի չի եղել:
«Դրա համար այդպես անկեղծ ամեն ինչը քննարկել են, դրա շնորհիվ մենք ունենք մի այնպիսի նյութ, որն ինքն իրենով հերիք է, որպեսզի ցանկացած՝ իր մասնագիտությանը տիրապետող քննիչ առնվազն մի չորս հոգու մեղադրանք առաջադրեր՝ հենց միայն այդ նյութը, էլ չեմ ասում մնացած 10 հատորի մասին»,- ասաց Հայկ Ալումյանը:
Պաշտպանական կողմը նշում է նաև, որ բավականին լուրջ հիմքեր կան պնդելու, որ կռվի ժամանակ առանձնատնից նույնպես կրակոց կամ կրակոցներ են եղել: Ըստ Սուրիկ Խաչատրյանի հարազատների ցուցմունքների՝ այդ պահին առանձնատանն ուրիշ մարդ չէր էլ կարող գտնվել. բացի Սուրիկ Խաչատրյանից, մնացածը միջադեպի ժամանակ դուրս էին եկել. մի մասը՝ կանայք հիմնականում, բաժանում էին, իսկ տղամարդիկ հարձակվել էին Բուդաղյան եղբայրների վրա:
«Այսինքն՝ այստեղ էլ մենք Սուրիկ Խաչատրյանի հետ կապված տեսնում ենք լուրջ խնդիր ու նաև տեսնում ենք, որ այդ ուղղությամբ քննություն չի տարվել: Այն նյութերը, որոնք քննիչների մոտ կասկածներ պետք է առաջացնեին և այդ ուղղությամբ խորացված քննություն կատարելու տեղիք տային, կամ չեն նկատվել, կամ լղոզվել են շատ անհամոզիչ հակափաստարկների միջոցով»,- ասաց պաշտպանը:
Առանձնատնից կրակելու մասին է վկայում, ըստ դատաբժիշկ փորձագետի եզրակացության, Ավետիք Բուդաղյանին հասցված մարմնական վնասվածքներից մեկի վերևից ներքև ուղղությունը: «Եթե դեպքի վայրում, այսինքն՝ փողոցում, միևնույն հարթության վրա գտնվողներն են կրակել, ինչպե՞ս է ստացվել, որ այդ կրակոցներից մեկը ակնհայտորեն վերևից ներքև ուղղությամբ է և ինչո՞ւ է կրակոցներից մեկը, ընդ որում՝ վերջինը, այդքան տարբերվում մնացած կրակոցներից իր ձայնով»:
Հայկ Ալումյանն ընդգծեց, որ ինքը վկայակոչում է սոսկ այն ապացույցները՝ ձայնագրություն, փորձագետի եզրակացություն, որոնք ոչ մի սուբյեկտիվիզմի տարր չունեն, այսինքն՝ սուբյեկտիվ գնահատման հավանականությունը զրոյական է:
«Այսպես լղոզելով, շատ բաներ չտեսնելով, շատ բաներ չուզելով տեսնել»՝ քննիչն ի վերջո կայացրել է Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում: Նախաքննական մարմինը նաև որոշում է կայացրել սպանված Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը:
Պաշտպանը նկատում է, որ քննիչն իր այդ որոշմամբ Ավետիք Բուդաղյանին ճանաչում է սպանության փորձ կատարելու և միաժամանակ ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեջ մեղավոր՝ հաստատված համարելով, որ Ավետիք Բուդաղյանը հարձակվել է, սպանության փորձ է կատարել Սուրիկ Խաչատրյանի մերձավորների նկատմամբ և ծանր մարմնական վնասվածք է հասցրել Սուրիկ Խաչատրյանի մյուս թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանին:
Ավետիք Բուդաղյանի նկատմամբ որոշվում է քրեական հետապնդում չիրականացնել, որովհետև նա մահացել է: «Մենք ասում ենք, որ Ավետիք Բուդաղյանը մեղավոր չի եղել, Ավետիք Բուդաղյանին են սպանել, ընդ որում, Ավետիք Բուդաղյանն արդեն ծանր մարմնական վնասվածքներ ստացած է եղել, երբ որ իր ատրճանակն է հանել, ու դա ամեն ինչը կադրերի մեջ երևում է, արդեն մի կերպ տեղաշարժվելով, ոտքը քարշ տալով՝ հայտնվում է կադրի մեջ, այդ ժամանակ է ատրճանակ հանում, ընդամենը երկու անգամ կրակում է, այն կողմից 13 կրակոց է արձակվում»:
Այդ որոշումը կայացնելու հաջորդ օրը ու հենվելով այդ որոշման վրա՝ Զարզանդ Նիկողոսյանի ու Տիգրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Նախաքննական մարմնի պատճառաբանության համաձայն՝ եթե Ավետիք Բուդաղյանը հարձակվողն է եղել, կյանքին վտանգ սպառնացողն է եղել, բնականաբար, նրանք էլ պաշտպանվողներն են եղել: «Այսպես պրիմիտիվ խորամանկություն»,- ասաց Հայկ Ալումյանը:
«Քննիչների խորամանկ քայլերը»՝ հիշյալ որոշումները, բողոքարկվել են դատարան: Ներկայումս դատարանում են Հայկ Ալումյանի բողոքները Զարզանդ Նիկողոսյանի ու Տիգրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին նախաքննական մարմնի որոշումները:
Եթե դատարանն առանձնապես շտապողականություն չի դրսևորում այս երեք բողոքները քննելու հարցում, ապա Սուրիկ Խաչատրյանի վերաբերյալ բողոքը «մեծ հրատապությամբ մերժվեց» առաջին ատյանի ու վերաքննիչ դատարաններում, հիմա էլ պատրաստվում են հավանաբար վճռաբեկ բողոքը վերադարձնել:
Պաշտպանը կարծիք հայտնեց, որ հավանաբար Սուրիկ Խաչատրյանի հետ կապված այդ շտապողականությունը նրան արագորեն մաքրելու նպատակ ունի: Պաշտպանի հետ հարցազրույցի նյութի՝ պատրաստ լինելուց հետո հայտնի դարձավ, որ Սուրիկ Խաչատրյանը վերանշանակվել է Սյունիքի մարզպետ:
Դատարանները, Հայկ Ալումյանի գնահատմամբ, ակնհայտը ժխտում են. «Որոշ դատավորներ ամաչելու են, որ ունենալով բոլոր պաշտոնական լծակները՝ արդարությունը վերականգնելու համար, դա չեն արել: Շուտ թե ուշ այդ գործով ամեն ինչ պարզվելու է, ամեն ինչ գալու է իր տեղը, արդարությունը վերականգնվելու է, ես ուղղակի չեմ պատկերացնում այս մարդիկ սեփական տնեցիների աչքին ո՞նց են նայելու, երբ որ ամեն ինչ իրենցից էր կախված այդ պահին, ու իրենք ոչ միայն չարեցին այն, ինչ որ պարտավոր էին անել, այլ խեղաթյուրեցին իրականությունը»,- ասաց Հայկ Ալումյանը:
Հայկ Ալումյանն առավել քան համոզված է, որ բոլոր մեղավորները շուտ թե ուշ իրենց արժանի պատիժը ստանալու են:
Պաշտպանն իրենից կախված ամեն ինչ անելու է, որպեսզի պատասխանատվության ենթարկվեն նաև ի պաշտոնե գործի հետ առնչված տարբեր մարդիկ, ովքեր անցյալ տարվա հունիսի 1-ից սկսած առայսօր ամեն ինչ անում են, որպեսզի մեղավորները քրեական պատասխանատվությունից խուսափեն:
«Սա այն դեպքն է, որ ոչ միայն պետք է հանգուցալուծվի՝ բոլոր մեղավորներին պատասխանատվության կանչելով, այլ նաև դաս լինի բոլոր նրանց, ովքեր որ ապագայում փորձելու են պղտոր ջրի մեջ իրենց սեփական ձկնիկները որսալ, որպեսզի երբևիցե ուրիշ մեկը չհամարձակվի, չփորձի այս կարգի գործերը պարտակել»,- ասաց Հայկ Ալումյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ