ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՓՄՁ-ն է օգնում, որ խոշորները թաքցնեն հարկերը. Վարչապետը հայտնեց իր կարծիքը 09/25/2014 12:03 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Երևանի տոնավաճառների աշխատողներն այսօր առավոտից դարձյալ կառավարության շենքի դիմաց էին:
Հավաքվածները բողոքում են հոկտեմբերի 1-ից ուժ մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի դեմ: Վաճառականները կառավարությունից պահանջում են վերանայել նոր հարկատեսակի կիրառությունը:
Հոկտեմբերի 1-ից գործարկվող օրենքի տրամաբանությունը հետևյալն է. գործարարը պետք է իր ամբողջ ապրանքաշրջանառությունը փաստաթղթավորված տարբերակով ներկայացնի հարկային մարմիններին և փոխարենը վճարի ավելի ցածր հարկ՝ ներկայիս 3.5-ի փոխարեն 1%:
Առևտրականները, սակայն, պնդում են, որ դա հնարավոր չէ անել, քանի որ հաճախ նրանք, ումից իրենք ապրանք են ձեռք բերում, հրաժարվում են գործարքն արձանագրել փաստաթղթերով: Ընդ որում, այս դեպքում խոսքը հատկապես խոշոր բիզնեսի ներկայացուցիչների մասին է:
Կառավարությունն էլ, ի դեպ, չի թաքցնում, որ իրենց նպատակն իսկապես այս ձևով խոշոր բիզնեսին ստվերից դուրս բերելն է:
Կառավարության այսօրվա նիստը սկսվեց հենց այս հարցից:
Վարչապետի առաջարկով՝ Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը ներկայացրեց հարցի էությունը:
«Մեզ համար զարմանալի և անհասկանալի է ՓՄՁ-ի անհանգստությունը»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ իրենց համոզմամբ՝ ՓՄՁ ներկայացուցիչներն իրականում այս օրենքից անհանգստանալու առիթ չունեն:
Վախթանգ Միրումյանը հիշեցրեց, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող օրենքը նախատեսում է հարկային բեռի կտրուկ նվազեցում 3.5-ից մինչև1 %: Իսկ պահանջվող փաստաթղթաշրջանառությունը նպատակ չունի ՓՄՁ-ի մոտ անհարկի ստուգումներ իրականացնելու:
Հակառակը, փոխնախարարի խոսքով՝ կառավարության նպատակը խոշորների նկատմամբ հսկողության ուժեղացումն է:
«Մեր նպատակը ՓՄՁ սուբյեկտները չեն»,- ընդգծեց Վախթանգ Միրումյանը:
Նա նաև իր զարմանքը հայտնեց տոնավաճառների աշխատակիցների բարձրացրած բողոքի վերաբերյալ, «որովհետև նախագիծը շրջանառության փուլում լսումներ է անցել, քննարկումներ են եղել ՀԿ-ների հետ»,- ասաց նա՝ նշելով, որ ՀԿ-ներն ի սկզբանե նախագծի հեղինակների առաջ խնդիր են դրել, ՓՄՁ ներկայացուցիչներին անհարկի միջամտություններից զերծ պահելու:
Ֆինանսների փոխնախարարից հետո հարցի շուրջ իր տեսակետը հայտնեց նաև վարչապետ հովիկ Աբրահամյանը՝ հայտնելով, որ ինքը երեկ հանդիպել է բողոքող գործարարների հետ:
«Մենք չենք հանդուրժելու, որ իրենք դառնան հարթակ և նպաստեն, որպեսզի խոշորները թաքցնեն հարկերը»,- հայտարարեց վարչապետը և ավելացրեց. «Անհասկանալի է, որ մարդիկ 1%ի փոխարեն ցանկանում են վերադառնալ 3.5%-ի»:
Ի դեպ, այս ելույթների ընթացքում կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիան դեռ շարունակվում էր, ելույթներն ուղեկցվում էին կառավարությանն ուղղված «ամոթ» բացականչություններով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից