Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   17:19 Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար 11/23/2024   17:03 Հորդառատ անձրեւները Թուրքիայում հանգեցրել են օդային հաղորդակցության խաթարումների. խոշոր քաղաքներում թռիչքները չեն ընդունել 11/23/2024   16:35 Հասանովը խորհրդակցություն է հրավիրել ադրբեջանա-հայկական սահմանին տիրող վիճակի վերաբերյալ 11/23/2024   16:20 ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/23/2024   16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   15:52 ՌԴ-ում ադրբեջանցին դանակահարել է ռուս հոկեյիստին՝ դիտողություն անելու պատճառով. մարզիկի մոտ ստամոքսի պատռվածք է ախտորոշվել 11/23/2024   15:49 Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով 11/23/2024   15:28 Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ 11/23/2024   15:25 Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման. Իրանի ԱԳՆ 11/23/2024   15:23 Արևմտյան Հայաստանը պատմական փաստ է՝ անկախ նրանից դա որևէ մեկի դուր է գալիս, թե ոչ. Արևմտյան Ադրբեջանի հետ համեմատելը տգիտության արդյունք է. ադրբեջանագետ 11/23/2024   14:41 Փաշինյանը խոստովանեց, որ իրականացրել է սահմանադրական հեղաշրջում. Ղազարյան 11/23/2024   14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ 11/23/2024   14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ 11/23/2024   14:05 Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը 11/23/2024   13:48 Դուք ամենավերջին ձևով օգտագործվելու եք, ծառայեցվելու ու դեն եք շպրտվելու Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին 11/23/2024   13:24 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետի մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել 11/23/2024   13:21 Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի հարավային արվարձանների երկու շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում 11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» 11/23/2024   11:03 «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը. Հայտարարություն 11/23/2024   11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան 11/23/2024   10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան 11/23/2024   10:37 Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ 11/23/2024   10:31 Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը 11/23/2024   10:29 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո
11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»

Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալվել է Կոլումբիայի համալսարանում 09/25/2014   13:13  |  ԼՐԱՀՈՍ

Ամերիկայի Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 24-ին հյուրընկալվել է աշխարհի հեղինակավոր կրթօջախներից մեկում՝ Կոլումբիայի համալսարանում, որտեղ հանդես է եկել դասախոսությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարկայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգային խնդիրները, մարտահրավերներն ու հնարավորությունները, անդրադարձել հայ ժողովրդի պատմությանը, հոգևոր-մշակութային ժառանգությանը, ընտրած՝ զարգացման ժողովրդավարական ուղուն, առկա մարտահրավերներին. «Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը մշտապես կառուցել է տարբեր համակարգերի, տարածաշրջանում ներգրավված ուժերի շահերի համադրման, այլ ոչ թե հակադրությունների բաժանարար գծերի ստեղծման հիման վրա: Բերեմ մի քանի օրինակ:

Հայաստանը և Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են, և հայ-ռուսական փոխօգնության պայմանագիրը՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ մեկտեղ, մեր անվտանգության հենասյուներից է: Դրան զուգահեռ Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցության միջոցով իր ակտիվ ներդրումն է բերում միջազգային անվտանգության և կայունության գործին ինչպես անհատական գործողությունների ծրագրի, այնպես էլ միջազգային խաղաղապահ առաքելությունների շրջանակներում:

Մենք կարևորում ենք ԱՄՆ հետ բարեկամական գործընկերության շարունակական զարգացումը` ընդգրկելով համագործակցության նորանոր ոլորտներ: Այսօր արդեն բանակցություններն ընթանում են մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ: Բարձր ենք գնահատում ԱՄՆ կողմից ՀՀ-ին ցուցաբերվող աջակցությունը:

ԱՄՆ 42 նահանգ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ վերջին տարիներին մի շարք նահանգներ ճանաչել են նաև Լեռնային Ղարաբաղի անկախությունը, Արցախի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը: ԱՄՆ-ում ստվար հայկական համայնք կա, որի ակտիվ հասարակական-քաղաքական գործունեությունն, անկասկած, իր դրական դերն է խաղում և հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման յուրատեսակ շարժիչ ուժ հանդիսանում:

Ինչպես հայտնի է, Հայաստանն ընթացիկ տարում պատրաստվում է միանալ Եվրասիական տնտեսական միության հիմնադրման մասին պայմանագրին, որը նոր հեռանկարներ կբացի մեր տնտեսության հետագա զարգացման համար, ինչպես նաև հնարավորություններ՝ օտարերկրյա ներդրումների համար:

Միաժամանակ, Հայաստանը շարունակում է Եվրոպական Միության հետ համակողմանի համագործակցությունն ինչպես Արևելյան գործընկերության, այնպես էլ երկկողմ ձևաչափով: Եվրամիության և արևմուտքի աջակցության շնորհիվ մեր երկիրը լուրջ բարեփոխումներ է իրականացրել ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության, տնտեսության ազատականացման և շատ այլ կարևոր ոլորտներում: Համոզված եմ՝ դրանք շարունակական բնույթ են կրելու: Մենք քաջ գիտակցում ենք, որ այդ բարեփոխումների նպատակն այս կամ այն կառույցին ինտեգրվելը չէ. դրանք առաջին հերթին մեզ են պետք:

Ավելին՝ մեր օրերում, երբ միջպետական սահմաններն ավելի ու ավելի թափանցիկ են դառնում, և միջմայրցամաքային միասնական տնտեսական տարածքներ են ձևավորվում, անիմաստ է խոսել տարբեր համակարգերի հակասությունների մասին: Անիմաստ է նաև սեփական արտաքին քաղաքականությունը կառուցել այդ հակասությունների վրա: Համոզված ենք՝ Հայաստանն, անդամակցելով ԵՏՄ-ին, կապող օղակ կհանդիսանա այդ կառույցի երկրների և արևմտյան երկրների գործարար համայնքների համար:

Ուստի մեր գործընկերների հետ համագործակցության այնպիսի մեխանիզմներ ենք փորձում մշակել, որոնք համադրվում և ոչ թե հակադրվում են: Սրանք լոկ խոսքեր չեն, դա է մեր մտածելակերպը, մեր ամենօրյա աշխատանքը, մեր տեսլականը, և մենք դրան եկել ենք սեփական փորձով:

Հետևողականորեն առաջ ենք մղում նաև մեր երկկողմ եվրոպական օրակարգը: Վերջին 4-5 ամիսների ընթացքում ես այցելել եմ մի շարք Եվրոպական երկրներ ու նաև Հայաստանում հյուրընկալել բազմաթիվ երկրների նախագահների և բարձրաստիճան այլ պաշտոնյաների»,-իր խոսքում ասել է Հայաստանի Նախագահը:

Սերժ Սարգսյանը Հայաստանի զարգացման գրավականը համարել է լավ կրթված և իր գործի նվիրյալ երիտասարդությանը, խոսել դեռևս միջնադարից եկող՝ Հայաստանի կրթական ավանդույթների մասին, երբ նշանավոր հայկական այնպիսի կրթօջախներ, ինչպիսիք էին Գլաձորի և Տաթևի համալսարանները, դարձել էին իրենց ժամանակի կրոնական, հասարակական, քաղաքական, փիլիսոփայական նաև ստեղծագործական մտքի զարգացման կենտրոններ:

Հանրապետության Նախագահը ներկայացրել է Հայաստանի կրթական համակարգի բարեփոխման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ այդ համատեքստում անդրադառնալով նաև «Լույս» հիմնադրամի գործունեությանը. «Մեր մյուս կարևոր նախաձեռնությունն է «Լույս» հիմնադրամի ստեղծումը, որը հովանավորում է հայ երիտասարդներին՝ ուսանելու աշխարհի առաջատար բուհերում՝ այդ թվում ձեր համալսարանում, և իրենց գիտելիքները ներդնելու հայրենիքի զորացմանը:

Այդ գործի ճանաչված հովանավորներից է ամերիկահայ Ասո Թավիտյանը, ով բազմաթիվ հայաստանցիների, այդ թվում գործող դիվանագետների հնարավորություն է տալիս ստանալու լավագույն մրցակցային կրթություն ԱՄՆ-ում: Անձամբ համարում եմ, որ կրթությունը մարդուն տալիս է արժանապատվություն, իսկ արժանապատիվ երիտասարդ սերունդ ունենալը Հայաստանի նման փոքր պետության համար մեծ հարստություն է»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը տեղեկացրել է նաև, որ Հայաստանի կառավարությունը, համագործակցելով Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի կրթության ինստիտուտի հետ, վերջերս սկսել է մի մեծամասշտաբ կրթական նախաձեռնություն, որը կոչվում է «Կրթության գերազանցության ազգային ծրագիր»: Ծրագրի նպատակն է` կարևորել ուսուցչի դերը հասարակության մեջ, գրավիչ դարձնել կրթության սպասավորի մասնագիտությունը, լավագույն մարդկային ռեսուրսներն ուղղել դեպի կրթություն և ձևավորել մրցունակ, առաքելության զգացողություն ունեցող ուսուցիչների համայնք:

Սերժ Սարգսյանը խոսել է աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակի, համընդհանուր անվտանգությանն սպառնացող մարտահրավերների և հատկապես վերջին շրջանում վտանգավոր զարգացումների մասին, ներկայացրել Հայաստանի դիրքորոշումն ու խաղաղապահ գործողություններին մեր երկրի՝ տարեցտարի ընդլայնվող մասնակցությունը, ծայրահեղականների վայրագություններից տեղահան եղած փոքրամասնություններին որպես դոնոր Հայաստանի օժանդակությունը, փախստականներին տանիք տրամադրելու ուղղությամբ աշխատանքները՝ նշելով, որ Հայաստանն ընդունել է տասը հազարից ավելի փախստական միայն Սիրիայից:

«Հարգելի ներկաներ, արդեն շուրջ 25 տարի զբաղեցնելով պետական բարձր պաշտոններ և լավ գիտակցելով այն պատասխանատվության չափը, որ յուրաքանչյուր պաշտոնյա, հատկապես՝ երկրի ղեկավար, կրում է, եկել եմ այն համոզման, որ մենք բոլորս միասին ունենք եզակի հնարավորություն գալիք սերունդներին թողնելու ավելի ապահով, առավել բարեկեցիկ աշխարհ, և դա անելու միակ ճիշտ ուղին գոյություն ունեցող մարտահրավերները հնարավորությունների վերածելն է»,-ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը։

ՀՀ Նախագահը պատասխանել է նաև ներկաներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ամենատարբեր թեմաների՝ Հայաստանի արտաքին քաղաքականությանը, այդ թվում՝ հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացմանը, Հայաստան-Եվրամիություն համագործակցությանն ու հեռանկարին, Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո Հայաստանի զարգացման հնարավորություններին, Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, ինչպես նաև Հայաստանի ներքին կյանքին, սոցիալ-տնտեսական խնդիրներին ու տնտեսության զարգացման առաջնահերթություններին, տարածաշրջանային մարտահրավերներին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին և հեռանկարին:

 


Արխիվ

[]