ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարությունը հաստատեց ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի կանոնադրությունը 09/25/2014 16:58 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ կառավարությունն այսօր հաստատեց «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրությունը և քննչական կոմիտեի ծառայողների պարտադիր պետական ապահովագրության և ապահովագրական գումարների չափերը, հաշվարկման, վճարման կարգն ու պայմանները սահմանելու մասին նախագծերը:
Քննչական կոմիտեում մշակված Կանոնադրությունը գործադրի նիստում ներկայացրեց Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը` իր խոսքում նշելով, որ «դեպարտամենտն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որն ապահովում է Քննչական կոմիտեին ՀՀ օրենքով վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը և քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունը»:
Դեպարտամենտի կանոնադրությունը սահմանում է քննչական կոմիտեի և կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքը, գործառույթներն ու պարտականությունները:
«Դեպարտամնետը կառավարում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահը: Դեպարտամենտը ենթակա և հաշվետու է ՀՀ քննչական կոմիտեի նախագահին»,- սահմանում է կանոնադրությունը՝ միաժամանակ կանոնակարգելով նաև 2 կառույցների իրավահարաբերություններն ու լիազորությունները:
Այսպես, օրինակ, դեպարտամենտի ղեկավարին նշանակում և ազատում է Կոմիտեի նախագահը: Նա է իրավասու նաև իր կողմից նշանակված ղեկավարի նկատմամբ խրախուսանքի միջոցներ և կարգապահական տույժեր կիրառելու: Կոմիտեի նախագահը կարող է նաև կասեցնել կամ ուժը կորցրած ճանաչել դեպարտամենտի ղեկավարի` իրավական ակտերի պահանջներին հակասող որոշումները, հրամանները կամ իրավական այլ ակտերը:
Կոմիտեի նախագահն է սահմանում նաև պետական ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման համար մրցութային հանձնաժողովի կազմը և աշխատակարգը, պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար փակ մրցույթի անցկացման, թեստավորման, բաց մրցույթի հարցազրույցի անցկացման և գնահատման կարգը:
Կոմիտեի նախագահը կարող է նաև անհրաժեշտության դեպքում քննչական դեպարտամենտում ծառայողական քննություն նշանակել և հաստատել դրա անցկացման կարգը:
Կոմիտեի նախագահը, ըստ կանոնադրության, ունի խորհրդական և մամուլի քարտուղար, որոնց պաշտոնի է նշանակում և ազատում է ինքը: Նրա հրամանով են նշանակում եւ ազատում նաև կոմիտեի նախագահի տեղակալների օգնականները` նրանց անմիջական ղեկավարների` Կոմիտեի նախագահի տեղակալների ներկայացմամբ:
Ինչ վերաբերում է ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին, ապա ներկայացված կանոնադրության համաձայն՝ նա պետական ծառայող է, որին պաշտոնի նշանակում է կոմիտեի նախագահը՝ հինգ տարի ժամկետով:
Դեպարտամենտի ղեկավարը ենթակա և հաշվետու է միայն կոմիտեի նախագահին, տնօրինում է դեպարտամենտին ամրացված պետական գույքը, ֆինանսական միջոցները, ապահովում է դեպարտամենտի կապը ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման ու այլ մարմինների հետ:
Դեպարտամենտի ղեկավարն է պատասխանատու կոմիտեի և դեպարտամենտի ֆինանսական պարտավորությունները և հիմնական միջոցներն արդյունավետ կառավարելու, ինչպես նաև՝ նյութական և ֆինանսական միջոցների վատնումն ու չնախատեսված ծախսերը կանխելու, արդյունավետ օգտագործելու համար:
Դեպարտամենտի ղեկավարը նույնպես ունի տեղակալներ, որոնք նույնպես պետական ծառայողներ են, որոնց պաշտոնի է նշանակում և ազատում կոմիտեի նախագահը՝ դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ:
Կանոնադրությունը նաև սահմանում է կոմիտեի և դեպարտամենտի կառուցվածքային ստորաբաժանումները, դրանց գործառույթները:
ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ՝ այսօր հաստատվեց նաև կոմիտեի ծառայողների պարտադիր պետական ապահովագրությանը վերաբերող նախագիծը: Դրանով սահմանվում է ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում հաշմանդամ ճանաչվելու և առողջությանը վնաս պատճառվելու դեպքերում քննչական կոմիտեի ծառայողին պետական պարտադիր ապահովագրական միանվագ գումար վճարելու կարգը:
Ըստ այդ որոշման՝ աշխատանքի ընթացքում հաշմանդամ դարձած աշխատակիցների համար նախատեսվում են հետևյալ ապահովագրական վճարեր` առաջին խմբի հաշմանդամին և առողջությանը վնաս պատճառված անձին՝ 455 000 դրամի չափով, երկրորդ խմբի հաշմանդամին՝ այդ գումարի 80 տոկոսի չափով, երրորդ խմբի հաշմանդամին՝ 60 տոկոսի չափով։
Ներկայացված նախագծերը կառավարությունն ընդունեց առանց հավելյալ քննարկումների: Դրանք ուժի մեջեն մտնելու հրապարակման պահից:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից