ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարություն է ներկայացվել ՀՀ Քննչական կոմիտեի կանոնադրությունը 09/24/2014 15:43 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգում դարձյալ ներառվել են ՀՀ քննչական կոմիտեի գործունեությանը վերաբերող հարցեր:
Գործադրի հաստատմանն են ներկայացվել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրությունը և քննչական կոմիտեի ծառայողների պարտադիր պետական ապահովագրության և ապահովագրական գումարների չափերը, հաշվարկման, վճարման կարգն ու պայմանները սահմանելու մասին նախագիծը:
Ներկայացված կանոնադրությունը, որ Արդարադատության նախարարության միջոցով, ներառվել է օրակարգում, կազմվել է հենց Քննչական կոմիտեում: Այն սահմանում է քննչական կոմիտեի և կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքը, գործառույթներն ու պարտականությունները:
Այսպես, օրինակ, սահմանվում է, որ «Դեպարտամենտը կառավարում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահը: Դեպարտամենտը ենթակա և հաշվետու է ՀՀ քննչական կոմիտեի նախագահին»:
Դեպարտամենտի ղեկավարին նշանակում և ազատում է Կոմիտեի նախագահը: Նա է իրավասու նաև իր կողմից նշանակված ղեկավարի նկատմամբ խրախուսանքի միջոցներ և կարգապահական տույժեր կիրառելու: Կոմիտեի նախագահը կարող է նաև կասեցնել կամ ուժը կորցրած է ճանաչել դեպարտամենտի ղեկավարի` իրավական ակտերի պահանջներին հակասող որոշումները, հրամանները կամ իրավական այլ ակտերը:
Կոմիտեի նախագահն է սահմանում նաև պետական ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման համար մրցութային հանձնաժողովի կազմը և աշխատակարգը, պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար փակ մրցույթի անցկացման, թեստավորման, բաց մրցույթի հարցազրույցի անցկացման և գնահատման կարգը:
Կոմիտեի նախագահը կարող է նաև անհրաժեշտության դեպքում քննչական դեպարտամենտում ծառայողական քննություն նշանակել և հաստատել դրա անցկացման կարգը:
Կոմիտեի նախագահը, ըստ կանոնադրության, ունի խորհրդական և մամուլի քարտուղար, որոնց պաշտոնի է նշանակում և ազատում է կոմիտեի նախագահը: Նրա հրամանով են նշանակում եւ ազատում նաև կոմիտեի նախագահի տեղակալների օգնականները` նրանց անմիջական ղեկավարների` Կոմիտեի նախագահի տեղակալների ներկայացմամբ:
Ինչ վերաբերում է ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին, ապա ներկայացված կանոնադրության համաձայն՝ նա պետական ծառայող է, որին պաշտոնի նշանակում է կոմիտեի նախագահը՝ հինգ տարի ժամկետով:
Դեպարտամենտի ղեկավարը ենթակա և հաշվետու է միայն կոմիտեի նախագահին, տնօրինում է դեպարտամենտին ամրացված պետական գույքը, ֆինանսական միջոցները, ապահովում է դեպարտամենտի կապը ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման ու այլ մարմինների հետ:
Դեպարտամենտի ղեկավարն է պատասխանատու կոմիտեի և դեպարտամենտի ֆինանսական պարտավորությունները և հիմնական միջոցներն արդյունավետ կառավարելու, ինչպես նաև՝ նյութական և ֆինանսական միջոցների վատնումն ու չնախատեսված ծախսերը կանխելու, արդյունավետ օգտագործելու համար:
Դեպարտամենտի ղեկավարը նույնպես ունի տեղակալներ, որոնք նույնպես պետական ծառայողներ են, որոնց պաշտոնի է նշանակում և ազատում կոմիտեի նախագահը՝ դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ:
Կանոնադրությունը նաև սահմանում է կոմիտեի և դեպարտամենտի կառուցվածքային ստորաբաժանումները, դրանց գործառույթները:
ՀՀ քննչական կոմիտեի վերաբերյալ ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված հաջորդ հարցը վերաբերում է կոմիտեի ծառայողների պարտադիր պետական ապահովագրությանը:
Այդ նախագծով սահմանվում է ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում հաշմանդամ ճանաչվելու և առողջությանը վնաս պատճառվելու դեպքերում քննչական կոմիտեի ծառայողին պետական պարտադիր ապահովագրական միանվագ գումար վճարելու կարգը:
Նախատեսվում է աշխատանքի ընթացքում հաշմանդամ դարձած աշխատակիցների տրամադրել հետևյալ ապահովագրական վճարերը` առաջին խմբի հաշմանդամին և առողջությանը վնաս պատճառված անձին՝ 455 000 դրամի չափով, երկրորդ խմբի հաշմանդամին՝ այդ գումարի 80 տոկոսի չափով, երրորդ խմբի հաշմանդամին՝ 60 տոկոսի չափով։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ