ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առողջապահության ոլորտի ուսումնասիրությունների արդյունքներով՝ արձանագրվել է խախտման 72 դեպք՝ 25,039,75 հազ. դրամի չափով 09/23/2014 17:24 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ Արա Բաբլոյանի նախագահությամբ, սեպտեմբերի 23-ին քննարկվել են ՀՀ վերահսկիչ պալատի՝ 2013 թվականի տարեկան հաշվետվության՝ առողջապահության ոլորտի ուսումնասիրությունների արդյունքները: Այս մասին տեղեկացնում է ԱԺ լրատվական ծառայությունը:
Նիստին մասնակցել են ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:
Վերահսկիչ պալատի վերահսկող հանձնաժողովի նախագահ Վարդան Գեւորգյանը ներկայացրել է կատարված ուսումնասիրությունների արդյունքները:
Նա տեղեկացրել է, որ վերահսկողությունն իրականացվել է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման ծրագրերի, Հայաստանում դեղերի շրջանառությանն ուղղված գործողությունների, ինչպես նաեւ՝ «Առողջապահական» ԾԻԳ-ի կողմից իրականացվող վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի նկատմամբ:
Ըստ այդմ՝ նախորդ տարում 36.0 եւ ավելի միավոր ունեցող անձանց տրամադրվել է 2567 ծառայություն՝ շուրջ 330.000 հազ. դրամ ծավալով: Ընտրանքային սկզբունքով ստուգվել է 6 բժշկական հաստատություն, 164.000 հազ. դրամ ստուգման ծավալով:
Արձանագրվել է խախտման 72 դեպք՝ 25,039,75 հազ. դրամի չափով:
ՀՀ վերահսկիչ պալատն ուսումնասիրություններ է կատարել սոցիալապես անապահով քաղաքացիներին պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության կազմակերպման, տուբերկուլյոզի բժշկական օգնության ծառայությունների, հեմոդիալիզի անցկացման ծառայությունների, դեղերի շրջանառության, գնումների, սարքավորումների ձեռքբերման գործընթացների ուղղությամբ:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ասել է, որ Վերահսկիչ պալատի դիտողություններն ու առաջարկները հիմնականում արտացոլում են ոլորտում եղած խնդիրները Նա հավաստիացրել է, որ նախարարությունը շարունակելու է դրանք շտկելու քայլերը` համագործակցելով Վերահսկիչ պալատի հետ:
ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն ասել է, որ քննարկումը կնպաստի գտնելու կարգավորման արդյունավետ եղանակներ:
Նույն օրը Գագիկ Մինասյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:
Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են ՀՀ կառավարության հեղինակած «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը:
Նա նշել է, որ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունումից հետո անհրաժեշտություն է առաջացել վերանայել եւ լրամշակել «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքը: Ըստ նախարարի՝ օրինագծով առաջարկվում է ներդաշնակեցնել աուդիտորական գործունեության ոլորտին առնչվող բոլոր իրավական ակտերի պահանջները: Վախթանգ Միրումյանը տեղեկացրել է, որ պատգամավորների ներկայացրած առաջարկների հիման վրա օրինագիծը լրամշակվել է:
Հանձնաժողովը քննարկված օրինագծին դրական եզրակացություն է տվել՝ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկելու համար:
Պատգամավորներն առաջին ընթերցմամբ նաեւ քննարկել են ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:
Հիմնական զեկուցող Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ ներկայացված փաթեթի նպատակն է լրացուցիչ երաշխքիներ ստեղծել վարկային պայմանագիր կնքած քաղաքացիների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության համար:
Ըստ հեղինակի՝ վարկային հարաբերությունների ներկայիս իրավակարգավորմամբ վարկատուին հնարավորություն է տրվում միակողմանիորեն փոփոխել վարկային պայմանագրով սահմանված տոկոսադրույքը կամ տոկոսների հաշվարկման կարգը, ինչը գործնականում կարող է չարաշահումների տեղիք տալ:
Այդ իսկ պատճառով առաջարկվում է, որ հաստատուն տոկոսադրույքով վարկային պայմանագրում չի կարող սահմանվել այնպիսի դրույթ, որը հնարավորություն կտա վարկատուին միակողմանիորեն փոխել տոկոսադրույքը կամ տոկոսների հաշվարկման կարգը:
Նախագծերի փաթեթով նախատեսվում են նաեւ կարգավորումներ լողացող տոկոսադրույքով վարկային պայմանագրերի համար, մասնավորապես ամրագրված է, որ լողացող տոկոսադրույքով վարկային պայմանագրով անվանական տոկոսադրույքի բարձրացում կարող է իրականացվել միայն եզակի դեպքերում, այն է՝ միայն վարկատուից չկախված, արտակարգ եւ տվյալ պայմաններում անկանխատեսելի այնպիսի հանգամանքների առկայության պայմաններում, որոնք էականորեն փոխել են տոկոսադրույքի հաշվարկման հիմքում ընկած ցուցանիշները, սակայն նույնիսկ այդ դեպքերում տոկոսադրույքը կարող է բարձրացվել ոչ ավելի քան տարեկան երկու անգամ:
Հանձնաժողովը քննարկված օրինագծերի փաթեթին դրական եզրակացություն է տվել՝ ԱԺ հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկելու համար:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/21/2025 23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ
- 01/21/2025 22:22 Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Գանձակում բախվել են «Lexus»-ն ու «Mitsubishi»-ն․ կան վիրավորներ
- 01/21/2025 22:06 Ծեծկռտուք՝ Երևանի «Տրոլեյբուսների պարկ»-ում․ կա տուժած. Shamshyan.com
- 01/21/2025 21:29 Արմավիրում վրաերթի ենթարկված 36-ամյա կինը մահացել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել