ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Դուք պետք է օգնեք, որպեսզի խոշորներին բերենք օրինական դաշտ». ՓՄՁ-ն պետք է պայքարի խոշորների ստվերի դեմ 09/23/2014 17:10 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Կառավարության շենքի դիմաց այսօր առավոտից բողոքի ակցիա կազմակերպած երևանյան տոնավաճառների աշխատակիցները քիչ առաջ ցրվեցին` որոշելով բողոքի ակցիան դադարեցնել, բայց միայն ժամանակավորապես` մինչև կառավարության առաջիկա նիստի օրը:
Ակցիայի կազմակերպիչները, լրագրողների հարցին ի պատասխան, վստահեցրել են, որ չեն նահանջելու այնքան ժամանակ, քանի դեռ կառավարությունը, ի զորու չլինելով պայքարել խոշոր բիզնեսի ստվերի դեմ, կփորձի մանր ու միջին բիզնեսը ծառայեցնել իր այդ նպատակին:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքով՝ առաջարկվում է փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3.5 տոկոսից նվազեցնել մինչև 1 տոկոս, բայց տնտեսվարողներն էլ պետք է հստակ ներկայացնեն իրենց շրջանառության բոլոր փաստաթղթերը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպել է նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Ինչպես հաղորդում են կառավարության մամուլիծառայությունից, Հովիկ Աբրահամյանը լսել է տնտեսվարողների դիտարկումներն ու փաստարկները և վստահեցրել, որ օրենքն ուղղված է խոշոր հարկատուներին հարկային դաշտ բերելուն, իսկ մանր ու միջին բիզնեսն այդ օրենքի կիրառումից որևէ կերպ չի տուժի:
Վարչապետի խոսքով՝ կառավարության նպատակն է, որպեսզի ՓՄՁ-ները խոշոր ընկերությունների համար չդառնան հարկերը թաքցնելու հարթակ և գործիք: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ հարկային ծառայողները ՓՄՁ-ներում ստուգումներ կիրականացնեն միայն այն դեպքերում, երբ կլինեն ռիսկեր. ուշադրության կենտրոնում են գտնվելու խոշոր հարկ վճարողները:
Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ կառավարությունը ՓՄՁ-ներին չի դիտարկում որպես հարկատու, հակառակը՝ ընդունված օրենքով՝ պետական բյուջեի մուտքերը նվազելու են 10 մլրդ դրամով, քանի որ ՓՄՁ-ներն այսուհետ 3,5 տոկոսի դիմաց վճարելու են 1 տոկոս շրջանառության հարկ:
«Կառավարությունը հրաժարվել է այդ գումարից, որպեսզի փոքր ու միջին բիզնեսը զարգանա, ծաղկի: Դա է մեր նպատակը: Ձեզ խնդրում ենք՝ առանց փաստաթղթի մի աշխատեք: Կառավարությունը ձեր հարկային բեռը թեթևացրել է, որպեսզի դուք կայանաք»,- ՓՄՁ ներկայացուցիչներին հավաստիացրել է վարչապետը:
Անդրադառնալով տնտեսվարողների այն դիտարկմանը, թե խոշոր բիզնեսն ապրանքը վաճառելուց իրենց փաստաթուղթ չի տրամադրում՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Դուք պետք է օգնեք, որպեսզի խոշորներին բերենք օրինական դաշտ: Սա է մեր նպատակը: Մենք ձեր թշնամին չենք, մենք ձեզ օգնելու ենք, աջակցելու և ամեն ինչ անելու ենք, որպեսզի դուք կայանաք»:
Եվ, այդուհանդերձ, հայ մանր ու միջին վաճառակեններին կառավարության ղեկավարի այս պատասխանը չի բավարարել: Բողոքի ակցիան կշարունակվի նաև հինգշաբթի՝ սեպտեմբերի 25-ին` կառավարության առաջիկա նիստի օրը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ