Թեմաներ
Հինգշաբթի 01 / 23 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/23/2025   21:21 Նախիջևանում մանկապիղծ մոլլա է ձերբակալվել 01/23/2025   21:11 Փաշինյանը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից՝ Goldman Sachs-ի նախագահ հետ 01/23/2025   21:00 Մասիս քաղաքում «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը. կան վիրավորներ 01/23/2025   20:58 Ադրբեջանը մոտեցել է Իրանի կարմիր գծերին և որոշակիորեն նաև, Ռուսաստանի կարմիր գծերին. Բադալյան (տեսանյութ) 01/23/2025   20:49 Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան 01/23/2025   20:43 Փաշինյանը Bloomberg-ի Եվրոպական տնօրենի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական և ներդրումային միջավայրի զարգացմանն ուղղված հարցեր 01/23/2025   20:35 «Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց» . ՔՊ-ն ԱԺ ամբիոնից կեղծ թեզեր է գեներացնում 01/23/2025   20:28 Պարգեւավճարների համար գումար կա, իսկ մանկական պոլիկլինիկաների համար՝ ոչ. Ասում են՝ ֆինանսավորումը հերիքում է, որ ռենտգենն աշխատի երեք օր.. 01/23/2025   20:10 Բժիշկները խոսել են սուշիի անսպասելի օգտակարության մասին 01/23/2025   19:56 ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցումը վերաբերում է նաև Հայաստանին․ Ավետիսյան 01/23/2025   19:36 Այնթափի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ 01/23/2025   19:19 Երեխային բռնաբարած խնամակալը 10 տարվա ազատազրկման է դատապարտվել Ռուսաստանի տարածաշրջանում 01/23/2025   19:06 Լավրովն ու Թուրքիայի ԱԳՆ-ն պայմանավորվել են Սիրիայի հարցով կապի մեջ մնալ 01/23/2025   18:58 Ինչ է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանի թալանված աներձագը. հափշտակված ոսկյա զարդերը հայտարարագրված չեն եղել 01/23/2025   18:54 Էդգար Արսենյանն ընդգրկվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակում 01/23/2025   18:45 Եռակողմ հայտարարությունից իր ստորագրությունը հետ կանչելու մասին հայտարարություն Երեւանից չի հնչել. Զախարովան արձագանքել է Բաքվին 01/23/2025   18:44 Գառնիում կնոջ շիրմաքար են կոտրել. կասկածյալը որդին է. shamshyan.com 01/23/2025   18:37 Փաշինյանը միջազգային հանդիպումներին ներկայանում է ոչ թե պետական զինանշյանի, այլ ՔՊ-ի լոգոն պատկերող թղթապանակներով (տեսանյութ) 01/23/2025   18:25 Զախարովային հարցրել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Բաքվում սկսված շինծու դատավարության մասին (տեսանյութ) 01/23/2025   18:24 Օվերչուկի գնահատականները՝ ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասով բխում էին առկա իրողություններից․ Զախարովան խուսափեց ասել՝ Մոսկվան ու Երեւանը մնացե՞լ են իրենց տեսակետներին, թե համաձայնություն ձեռք բերվել է 01/23/2025   18:08 Դոնալդ Թրամփը մտադիր է Եվրոպայից դուրս բերել 20 հազար ամերիկացի զինվորական 01/23/2025   18:06 «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը կոշիկի մեջ թաքցրել էր թմրանյութ 01/23/2025   17:56 Խոսքը միայն հայերի մասին չէ. սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան 01/23/2025   17:43 «ՍիվիլՆեթը» դատի է տվել Տիգրան Ավինյանին 01/23/2025   17:41 Բաքվի ու Երեւանի միջեւ խաղաղության ճանապարհային քարտեզը եռակողմ հայտարարություններն են. Զախարովա 01/23/2025   17:28 Մոսկվայում Լավրովն ու Միրզոյանը մոտ 3 ժամ զրույց են ունեցել փակ դռների հետեւում. Զախարովան պնդեց՝ «անկեղծ զրույց է» եղել (տեսանյութ) 01/23/2025   17:11 Հայաստանը փորձում է բալանս ստեղծել ԵՄ-ի, Ռուսաստանի և տարածաշրջանային ուժերի հետ հարաբերություններում․ Փաշինյան 01/23/2025   17:05 Հայաստանն ակնկալում է, որ առաջիկայում կստորագրվի ԵՄ-ի հետ գործընկերության նոր օրակարգը 01/23/2025   16:55 Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Պրոսպեկտ մոլ - Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը 01/23/2025   16:45 Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը Բաքվից պատասխան չունենք. Ալեն Սիմոնյան 01/23/2025   16:31 Հերթական անգամ իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան 01/23/2025   16:16 Փաշինյանը Դավոսում անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու ուղղությամբ ՀՀ-ի ջանքերին 01/23/2025   16:05 Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու բավարար հիմքերն արդեն իսկ առկա են․ Ասլանյան 01/23/2025   16:00 Մեր սիրելի վարչապետը առանց ձեզ էլ մեզ կընդուներ, ես դժգոհ չեմ, եկել եմ աչքդ հանեմ. բողոքի ակցիայի մասնակիցը՝ լրագրողին 01/23/2025   15:57 Մասիս Մելքոնյանը ինչու՞ է խախտում օրենքը և ինչու՞ դրա համար չի ենթարկվում պատասխանատվության․ Վահան Հովհաննիսյան 01/23/2025   15:54 Ղրղզստանի հետ փաստաթղթեր են ստորագրվել 01/23/2025   15:48 Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման և դրա արդյունքում ստացված՝ շուրջ 80 միլիոն դրամի չափով փողերի լվացման գործը դատախազն ուղարկել է դատարան 01/23/2025   15:31 Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ն արձանագրել է՝ Կարեն Անդրեասյանը չէր կարող մասնակցել գործի քննությանը 01/23/2025   15:15 Ազատ և վայրի՝ Չալոյի և Լեքսիի պատմությունը․ FPWC-ն վայրի բնություն է վերադարձրել 2 արջի (տեսանյութ) 01/23/2025   15:08 Ազատություն Բաքվում պահվող հայ գերիներին. bողոքի ակցիա՝ ՀՀ-ում ընթացող NB8 պատվիրակության համաժողովին ընդառաջ. ուղիղ 01/23/2025   14:46 Հայաստանը չի տորպեդահարում ՀԱՊԿ-ում որոշումների կայացման գործընթացը. ԱԽՔ 01/23/2025   14:44 Փաշինյանը հիմա էլ հրապարակել է կադրեր Դավոսում իր ու կնոջ հյուրանոցային համարից. տեսանյութ 01/23/2025   14:36 Հայաստանը խաղաղության պայմանագրի 2 հոդվածների վերաբերյալ իր առաջարկներն է ներկայացրել. ԱԽՔ 01/23/2025   14:33 Կրպակից գողություն էր արել, ապա հրկիզել այն. 59-ամյա տղամարդը ձերբակալվել է 01/23/2025   14:23 Մենք խաղաղություն չենք խնդրում, առաջարկում ենք խաղաղ լուծումներ բոլոր հարցերին. Արմեն Գրիգորյան 01/23/2025   14:21 Արարատ Միրզոյանը և Ղրղզստանի գործընկեր Ժեենբեկ Կուլուբաևն ընդլայնված կազմով հանդիպում են անցկացնում 01/23/2025   14:16 Լեռնային Ղարաբաղի հայաթափման մեղավորը Հայաստանի իշխանությունը չէ. դա միանշանակ է. Արմեն Գրիգորյան 01/23/2025   14:14 Օրվա իշխանությունները աշխարհաքաղաքական զարգացումներին հակառակ քայլեր են անում. Մինասյան (տեսանյութ) 01/23/2025   14:11 Մտահոգիչ են Ադրբեջանից հնչող հայտարարությունները, ինտենսիվ զորավարժությունները, ռազմական տեխնիկայի տեղափոխումը Բաքու. Արմեն Գրիգորյան 01/23/2025   14:01 Ես ինչո՞վ եմ հերոս՝ աշխատում եմ, հարկ պետք է մուծեմ, ես ի՞նչ հերոսություն եմ անում. ակցիայի մասնակից
01/22/2025   22:33 Դեռահասը գնացքի տակ է ընկել առցանց խաղի պատճառով 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/22/2025   14:09 Արցախը հանձնել են ռուսները՝ Ադրբեջանի հետ համագործակցելով, թող իրենք էլ վերադարձնեն. ՔՊ-ական պատգամավոր 01/23/2025   18:58 Ինչ է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանի թալանված աներձագը. հափշտակված ոսկյա զարդերը հայտարարագրված չեն եղել 01/23/2025   16:00 Մեր սիրելի վարչապետը առանց ձեզ էլ մեզ կընդուներ, ես դժգոհ չեմ, եկել եմ աչքդ հանեմ. բողոքի ակցիայի մասնակիցը՝ լրագրողին 01/22/2025   15:20 Տիգրան Ավինյանը հետքայլ է անում. հանրային տրանսպորտի սակագների կիրառման տրամաբանությունը կվերանայվի 01/22/2025   21:21 Անփութությամբ թույլ տրված դատական սխալների համար դատավորը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, ԲԴԽ-ն պետք է կանխեր վատ պրակտիկան․ փաստաբանը՝ Գառնիկ Ստեփանյանի գործի մասին 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/22/2025   13:29 Թալանել են տունս, տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, ժամացույց, վնասի չափը կազմել է 7,5-8 մլն դրամի չափով է. Հրաչյա Հակոբյան 01/23/2025   12:51 Սեյրան Օհանյանի մեղադրանքը վերաորակվեց, դատախազը հրապարակեց մեղադրանքի որոշումը 01/23/2025   10:45 Դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նկատողություն հայտարարեց 01/22/2025   21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը 01/22/2025   10:56 Մինչև 300,000 դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. Չախոյան 01/23/2025   08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ» 01/23/2025   14:44 Փաշինյանը հիմա էլ հրապարակել է կադրեր Դավոսում իր ու կնոջ հյուրանոցային համարից. տեսանյութ 01/22/2025   16:49 Տավուշում ապրող մեր հայրենակիցները սպասում են այդ հարցի պատասխանին՝ Ոսկեպար-Կիրանց ճանապարհի որևէ հատվածի հանձնում Ադրբեջանին կա՞.Դանիելյանը՝ Գրիգորյանին 01/22/2025   22:02 17-ամյա երիտասարդը փորձել է փրկել ջրվեժն ընկած ընկերուհուն և զոհ դարձել 01/21/2025   21:43 Բաքվում ԼՂՀ նախկին ղեկավարների «ցուցադրական» դատավարությունը Ալիևի անձնական վրեժխնդրության ակտ է․ Զատուլին 01/21/2025   23:44 Դատավոր Գառնիկ Ստեփանյանի լիազորությունները կասեցվել են. քրեական հետապնդում կհարուցվի

Պաշտպանը միջնորդեց արդարացնել ու անմեղ ճանաչել Շանթ Հարությունյանին 09/22/2014   15:20  |  Քրեական խրոնիկոն

Շանթ Հարությունյանի ու մյուսների գործով այսօր սկսեցին պաշտպանական ճառերով հանդես գալ պաշտպանները:

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի, նրա անչափահաս որդու՝ Շահեն Հարությունյանի ու պահեստազորի փոխգնդապետ Վարդան Վարդանյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը միջնորդեց իր պաշտպանյալներին ճանաչել անմեղ ու արդարացնել:

Ըստ պաշտպանի՝ Շանթ Հարությունյանը նախաձեռնել էր արժեքների հեղափոխություն, նա ու նրա ընկերները նստացույցից հետո փորձել են խաղաղ երթ անցկացնել, որի ավարտին նորից վերադառնալ և շարունակել նստացույցը՝ այդպիսով իրացնելով իրենց սահմանադրական իրավունքը, սակայն  ոստիկանները սահմանափակել են նրանց այդ իրավունքը:

Արդյունքում ստացվել է, որ նրանց առաջադրվել են խուլիգանության մեղադրանքներ՝ կարծիք հայտնելու ու հավաքներ կազմակերպելու իրենց սահմանադրական իրավունքները պաշտպանելու համար:

Ըստ պաշտպանի՝ գործով կատարվել է միակողմանի քննություն՝ ոստիկան տուժողների ու վկաների ցուցմունքների հիման վրա: Ինեսսա Պետրոսյանն ընդգծեց, որ որևէ քննություն չի կատարվել ոստիկանների գործողությունների առումով:

Պաշտպանը նշեց, որ ոստիկանները աջ ու ձախ կողմերից փակել են մայթեզրերը, երթի մասնակիցներին ուղղորդելով դեպի փողոց, ապա բռնություն գործադրելով  նրանց նկատմամբ՝ խափանել խաղաղ երթը: Դեռ մինչև երթն սկսելը՝ Շանթ Հարությունյանը զգուշացրել է հնարավոր սադրանքների մասին. պատահական չէ, որ Շանթ Հարությունյանն իր անչափահաս որդուն հագցրել է իր զրահաբաճկոնը՝ սադրանքներից նրան պաշտպանելու համար:

Ըստ պաշտպանի՝ վեց քաղաքացիական հագուստով ոստիկաններ ներդրված էին՝ Երևանի փոխոստիկանապետ, գործով տուժող Վալերի Օսիպյանի  կողմից հստակ հրահանգավորումներով: Սադրիչների ներդրումն էլ պատճառ դարձավ՝ ոստիկանության ու երթի մասնակիցների միջև տեղի ունեցած բախումների համար: Սադրանք են նաև ոստիկանական պնդումները, թե երթի մասնակիցներից լսել են հայտարարություններ՝ «միլիցիա է՝ խփեք», դա չի հաստատվում գործի տվյալներով:

«Չարտոնված երթ» հասկացությունն այս պարագայում ևս, ըստ պաշտպանի, անհիմն է. մինչև 100 հոգի մասնակիցներով երթի պարագայում իրազեկումը պարտադիր չէ, իսկ այն պնդումը, թե երթին մասնակցել են 100 և ավելի մասնակիցներ, չի հաստատվում գործի տվյալներով: 

Ոստիկաններն իրենց հերթին երթը ցրելուց առաջ պարտավոր էին բարձրախոսով նախազգուշացնել երթի՝ անօրինական լինելու մասին, ինչը չեն արել:

Պաշտպանը անդրադարձավ անչափահաս Շահեն Հարությունյանի մեղադրանքին՝ դեպքի դրությամբ 14 տարեկան անչափահասը տեսել է, թե ինչպես են  ոստիկանները գետնին տապալել իր հորը ու ծեծում: Նա իր ձեռքի բարձրախոսով հարվածել է ոստիկանին՝ փորձելով ազատել հորը ծեծից ու ոստիկանների ուշադրությունը շեղել դեպի իր կողմը:

Անչափահասի գործողությունները պայմանավորված էին ոստիկանների գործողություններով ու անչափահասի հուզական հոգեվիճակով:

Անչափահասին հետապնդել են, ծեծի ենթարկել, իսկ ոստիկանության բաժնում նրան ենթարկել նաև հոգեբանական ճնշման, նրան «տեղեկացնելով», որ իր  հայրն ու նրա ընկերները այլևս չկան:

Շանթ Հարությունյանն ու Վարդան Վարդանյանն իրենց հերթին հայտարարել են՝ բերման ենթարկվելուց հետո իրենց նկատմամբ բռնություն գործադրելու մասին: Շանթ Հարությունյանի վրա ճնշում գործադրելու միջոց էր նրան հոգեկան խնդիրներ վերագրելը, սակայն դա չստացվեց. նա ճանաչվեց մեղսունակ, ապա՝ տեսակցություններն արգելելը:  Շանթ Հարությունյանը իր բողոքն էր արտահայտել դրա դեմ՝ հացադուլի դիմելով, որը տևել էր 17 օր և ավարտվել նրա  ուշագնացությամբ:    

«Սա հաշվեհարդար ու վրեժխնդրություն է»,- ասաց պաշտպանը՝ ընդգծելով, որ ամիսներ շարունակ Շահենի նկատմամբ մեղադրանք չէին առաջադրում: Մտորումներից հետո առաջադրել են խուլիգանության մեղադրանք, որի հանցակազմը նրա արարքում բացակայում է:

Այդ հանցակազմը բացակայում է նաև Շանթ Հարությունյանի ու Վարդան Վարդանյանի գործողություններում, մասնավորապես՝ սահմանների պաշտպանության, զինվորների ու սպաների կրթման ու դաստիարակության գործին իրեն նվիրած Վարդան Վարդանյանի համար խուլիգանության մեղադրանքն անգամ վիրավորական է:

 


Հարակից հրապարակումներ`

14:41 08/09/2014  |  Քրեական խրոնիկոնՄեղադրողի ճառը մեկ անգամ ևս ապացուցեց, որ «սա իշխանությունների հաշվեհարդարն է». Փաստաբան
13:35 08/09/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄեղադրողը միջնորդեց Շանթ Հարությունյանին ու մյուսներին դատապարտել տևական ազատազրկման
14:06 29/08/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀայ-թուրքական արձանագրությունները վավերացնել կնշանակի վերավավերացնել «Լենին-Քեմալ եղբայրության պայմանագիրը». Շանթ Հարությունյան
14:48 27/08/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՇանթ Հարությունյանի գործով 2 ամբաստանյալների կալանավորումը մնաց անփոփոխ
13:57 27/08/2014  |  Քրեական խրոնիկոն Պաշտպանը միջնորդեց վերացնել կամ փոփոխել ամբաստանյալի կալանավորումը
15:15 23/08/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ «Եթե մենք պետք է դատվենք, դատեք մեզ որպես հեղափոխականների». Ամբաստանյալ
16:26 22/08/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄենք դատարանի շենքից կարող է սկսենք հեղափոխությունը. Շանթ Հարությունյան
15:08 22/08/2014  |  Քրեական խրոնիկոնՇանթ Հարությունյանը ոստիկանապետին հիշեցնում է
12:28 22/08/2014  |  Քրեական խրոնիկոնՀերքվել է ոստիկանության պետի և նրա ենթակաների կողմից ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն գործադրելու հանգամանքը. ՀՔԾ
16:14 15/08/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ«Պետպատվերով չեն բուժում, բայց դատում են»՝ գտնում է Շանթ Հարությունյանի ու մյուսների գործով ամբաստանյալը

Արխիվ

[]