ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոստիկանների սադրանքն ու ոչնչով չարդարացված գործողությունները հանգեցրեցին բախման. Շանթ Հարությունյանի գործով պաշտպաններ 09/22/2014 18:55 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Շանթ Հարությունյանի և մյուսների գործով ամբաստանյալ Մկրտիչ Հովհաննիսյանի պաշտպան Ռուզաննա Հովհաննիսյանը նշեց, որ իր պաշտպանյալը իրեն մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում՝ ` զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն և իշխանության ներկայացուցչի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ, ու խորապես զղջում է իր կատարած արարքի համար: Մկրտիչը երթի օրը 18 տարեկան է եղել, դրական է բնութագրվում: Նա տառապում է արագ զարգացող, իր տարիքի հետ անհամատեղելի «հիպերտոնիա» հիվանդությամբ, որը լուրջ վտանգ է ներկայացնում: Պաշտպանը գտնում է, որ իր պաշտպանյալի համար մեղադրողի կողմից հինգուկես տարվա ազատազրկում պահանջելը խիստ է և ոչ իրավաչափ, ուստի դատարանից խնդրեց մեղմել՝ նշանակվելիք պատիժը պայմանականորեն չկիրառել, որպեսզի նա հնարավորություն ունենա ապրել երիտասարդին վայել կյանքով ու սովորել:
Ամբաստանյալներ Վահե Մկրտչյանի, Ալբերտ Մարգարյանի ու Միսակ Առաքելյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանը միջնորդեց իր պաշտպանյալներ Միսակ Առաքելյանին, Վահե Մկրտչյանին ու Ալբերտ Մարգարյանին անմեղ ճանաչել ու արդարացնել: Առաջինը մեղադրվում է ՀՀ քրեական oրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանություն, Վահե Մկրտչյանն ու Ալբերտ Մարգարյանը՝ 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով:
Մեղադրողը միջնորդել էր Վահե Մկրտչյանին դատապարտել ութուկես տարվա, Ալբերտ Մարգարյանին՝ ութ տարվա ազատազրկման, իսկ Միսակ Առաքելյանին՝ 50 հազար ՀՀ դրամի տուգանքի:
Պաշտպանը գտնում է, որ մեղադրողի ճառից տպավորություն է ստացել, որ դատաքննություն չի եղել, քանի որ դատաքննության ժամանակ ոչ միայն չեն հաստատվել, այլև հերքվել են մեղադրանքի հիմքում ընկած հանգամանքները: Մասնավորապես, գործի տվյալներով չի հաստատվում երթին 100 և ավելի մարդկանց մասնակցության պնդումը: Ըստ նրա, ոստիկանների ու երթի մասնակիցների բախման պատճառը մի կողմից ոստիկանների սադրանքի, մյուս կողմից՝ անարդյունավետ, ոչնչով չարդարացված գործողությունների հետևանքն է: Պաշտպանը գտնում է, որ ամբաստանյալների նկատմամբ խուլիգանության մեղադրանք առաջադրելը ոչ միայն անօրինական է, այլև՝ անբարոյական, քանի որ խուլիգանությունն ու քաղաքական պայքարը միանգամայն տարբեր հասկացություններ են, տվյալ դեպքում իսպառ բացակայում է խուլիգանության հանցակազմը:
Երթի մասնակիցները կրել են փայտեր ու հրատեխնիկական միջոցներ՝ ոստիկանների բռնություններից պաշտպանվելու համար, այսինքն՝ գտնվել են անհրաժեշտ պաշտպանության վիճակում: Նա տեսակետ հայտնեց, որ իր պաշտպանյալների գործողությունները կարող են որակվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ և 118-րդ հոդվածներով՝ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը և ծեծը:
Ըստ պաշտպանի, երթի մասնակիցների կողմից փայտերն ու դիմակները այդ թվում՝ ոստիկանների կողմից, չեն ընկալվել որպես սպառնալիք, այլ սոսկ խորհրդանիշներ են եղել, երթն էլ եղել է խաղաղ: Իսկ ոստիկանները խաղաղ երթին աջակցելու փոխարեն սահմանափակել են մարդկանց սահմանադրական իրավունքները՝ չունենալով դրա համար օրենքով սահմանված հիմքերը: Արդյունքում խախտվել են մարդկանց կարծիք հայտնելու ու հավաքների սահմանադրական իրավունքները:
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, որ ամբաստանյալներ Շանթ Հարությունյանի, նրա անչափահաս որդու՝ Շահեն Հարությունյանի ու պահեստազորի փոխգնդապետ Վարդան Վարդանյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը միջնորդել էր իր պաշտպանյալներին անմեղ ու արդարացված ճանաչել: Շանթ և Շահեն Հարությունյաններին, Վարդան Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն: Մեղադրող Գևորգ Գևորգյանը միջնորդել էր Շանթ Հարությունյանին դատապարտել 7 տարվա, նրա անչափահաս որդուն՝ Շահեն Հարությունյանին՝ 5 տարվա և Վարդան Վարդանյանին վեցուկես տարվա ազատազրկման:
Նշենք, որ այսօր ամբաստանյալները դատարանի դահլիճ մուտք գործեցին հանրության ներկայացուցիչների ու հարազատների «հերոսնե՛ր» վանկարկումների ներքո:
Հաջորդ դատական նիստում պաշտպանական ճառերի հրապարակումը կշարունակվի:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/23/2025 08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:19 Շտապում են Եվրոպա․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:15 Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
- 01/23/2025 08:13 Աղազարյանի դեմ նոր արշավանքների համակարգողը «գեբելսն» է ․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:08 Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշում. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:05 Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/23/2025 21:00 Մասիս քաղաքում «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը. կան վիրավորներ
- 01/23/2025 19:36 Այնթափի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ
- 01/23/2025 18:44 Գառնիում կնոջ շիրմաքար են կոտրել. կասկածյալը որդին է. shamshyan.com
- 01/22/2025 21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել