ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պաշտպանը միջնորդեց արդարացնել ու անմեղ ճանաչել Շանթ Հարությունյանին 09/22/2014 15:20 | Քրեական խրոնիկոն
Շանթ Հարությունյանի ու մյուսների գործով այսօր սկսեցին պաշտպանական ճառերով հանդես գալ պաշտպանները:
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի, նրա անչափահաս որդու՝ Շահեն Հարությունյանի ու պահեստազորի փոխգնդապետ Վարդան Վարդանյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը միջնորդեց իր պաշտպանյալներին ճանաչել անմեղ ու արդարացնել:
Ըստ պաշտպանի՝ Շանթ Հարությունյանը նախաձեռնել էր արժեքների հեղափոխություն, նա ու նրա ընկերները նստացույցից հետո փորձել են խաղաղ երթ անցկացնել, որի ավարտին նորից վերադառնալ և շարունակել նստացույցը՝ այդպիսով իրացնելով իրենց սահմանադրական իրավունքը, սակայն ոստիկանները սահմանափակել են նրանց այդ իրավունքը:
Արդյունքում ստացվել է, որ նրանց առաջադրվել են խուլիգանության մեղադրանքներ՝ կարծիք հայտնելու ու հավաքներ կազմակերպելու իրենց սահմանադրական իրավունքները պաշտպանելու համար:
Ըստ պաշտպանի՝ գործով կատարվել է միակողմանի քննություն՝ ոստիկան տուժողների ու վկաների ցուցմունքների հիման վրա: Ինեսսա Պետրոսյանն ընդգծեց, որ որևէ քննություն չի կատարվել ոստիկանների գործողությունների առումով:
Պաշտպանը նշեց, որ ոստիկանները աջ ու ձախ կողմերից փակել են մայթեզրերը, երթի մասնակիցներին ուղղորդելով դեպի փողոց, ապա բռնություն գործադրելով նրանց նկատմամբ՝ խափանել խաղաղ երթը: Դեռ մինչև երթն սկսելը՝ Շանթ Հարությունյանը զգուշացրել է հնարավոր սադրանքների մասին. պատահական չէ, որ Շանթ Հարությունյանն իր անչափահաս որդուն հագցրել է իր զրահաբաճկոնը՝ սադրանքներից նրան պաշտպանելու համար:
Ըստ պաշտպանի՝ վեց քաղաքացիական հագուստով ոստիկաններ ներդրված էին՝ Երևանի փոխոստիկանապետ, գործով տուժող Վալերի Օսիպյանի կողմից հստակ հրահանգավորումներով: Սադրիչների ներդրումն էլ պատճառ դարձավ՝ ոստիկանության ու երթի մասնակիցների միջև տեղի ունեցած բախումների համար: Սադրանք են նաև ոստիկանական պնդումները, թե երթի մասնակիցներից լսել են հայտարարություններ՝ «միլիցիա է՝ խփեք», դա չի հաստատվում գործի տվյալներով:
«Չարտոնված երթ» հասկացությունն այս պարագայում ևս, ըստ պաշտպանի, անհիմն է. մինչև 100 հոգի մասնակիցներով երթի պարագայում իրազեկումը պարտադիր չէ, իսկ այն պնդումը, թե երթին մասնակցել են 100 և ավելի մասնակիցներ, չի հաստատվում գործի տվյալներով:
Ոստիկաններն իրենց հերթին երթը ցրելուց առաջ պարտավոր էին բարձրախոսով նախազգուշացնել երթի՝ անօրինական լինելու մասին, ինչը չեն արել:
Պաշտպանը անդրադարձավ անչափահաս Շահեն Հարությունյանի մեղադրանքին՝ դեպքի դրությամբ 14 տարեկան անչափահասը տեսել է, թե ինչպես են ոստիկանները գետնին տապալել իր հորը ու ծեծում: Նա իր ձեռքի բարձրախոսով հարվածել է ոստիկանին՝ փորձելով ազատել հորը ծեծից ու ոստիկանների ուշադրությունը շեղել դեպի իր կողմը:
Անչափահասի գործողությունները պայմանավորված էին ոստիկանների գործողություններով ու անչափահասի հուզական հոգեվիճակով:
Անչափահասին հետապնդել են, ծեծի ենթարկել, իսկ ոստիկանության բաժնում նրան ենթարկել նաև հոգեբանական ճնշման, նրան «տեղեկացնելով», որ իր հայրն ու նրա ընկերները այլևս չկան:
Շանթ Հարությունյանն ու Վարդան Վարդանյանն իրենց հերթին հայտարարել են՝ բերման ենթարկվելուց հետո իրենց նկատմամբ բռնություն գործադրելու մասին: Շանթ Հարությունյանի վրա ճնշում գործադրելու միջոց էր նրան հոգեկան խնդիրներ վերագրելը, սակայն դա չստացվեց. նա ճանաչվեց մեղսունակ, ապա՝ տեսակցություններն արգելելը: Շանթ Հարությունյանը իր բողոքն էր արտահայտել դրա դեմ՝ հացադուլի դիմելով, որը տևել էր 17 օր և ավարտվել նրա ուշագնացությամբ:
«Սա հաշվեհարդար ու վրեժխնդրություն է»,- ասաց պաշտպանը՝ ընդգծելով, որ ամիսներ շարունակ Շահենի նկատմամբ մեղադրանք չէին առաջադրում: Մտորումներից հետո առաջադրել են խուլիգանության մեղադրանք, որի հանցակազմը նրա արարքում բացակայում է:
Այդ հանցակազմը բացակայում է նաև Շանթ Հարությունյանի ու Վարդան Վարդանյանի գործողություններում, մասնավորապես՝ սահմանների պաշտպանության, զինվորների ու սպաների կրթման ու դաստիարակության գործին իրեն նվիրած Վարդան Վարդանյանի համար խուլիգանության մեղադրանքն անգամ վիրավորական է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/23/2025 08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:19 Շտապում են Եվրոպա․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:15 Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
- 01/23/2025 08:13 Աղազարյանի դեմ նոր արշավանքների համակարգողը «գեբելսն» է ․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:08 Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշում. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:05 Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/23/2025 23:39 Սյունիքում «Nissan Tiida»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր
- 01/23/2025 21:52 Մալաթիայի շուկայի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
- 01/23/2025 21:00 Մասիս քաղաքում «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը. կան վիրավորներ
- 01/23/2025 19:36 Այնթափի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել