ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սերժ Սարգսյան. Անկախության տոնը լավ առիթ է մեզ համար մեծարելու բոլոր նրանց, ովքեր իրենց գործով և կյանքով ապահովում են պետության և հասարակության առաջընթացը 09/21/2014 17:50 | ԼՐԱՀՈՍ
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, տնտեսության, առողջապահության, մշակույթի ոլորտների, ինչպես նաև սփյուռքի մի խումբ ներկայացուցիչներ, դատական համակարգի, Հայոց բանակի, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության համակարգի զինծառայողներ պարգևատրվել են պետական բարձրագույն պարգևներով, շնորհվել են նաև պատվավոր կոչումներ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, տարբեր բնագավառներում ակնառու նվաճումների և հաջողությունների հասած հիշյալ անձանց Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման արարողության ժամանակ հանձնել է պարգևները, որոնց թվում առաջին անգամ եղել են նաև«ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ նոր օրեմքով սահմանված մեդալներն ու շքանշանները: Մինչ այժմ սահմանված պետական բարձր պարգևներին ավելացել են Երախտագիտության մեդալը, «Աշխատանքային վաստակի համար» մեդալը, Ծնողական փառքի մեդալը, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը և Բարեկամության շքանշանը: Սերժ Սարգսյանը շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին տոնի և պետական բարձր պարգևներին արժանանալու կապակցությամբ, մաղթել հաջողություններ:
Նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրման արարողության ժամանակ, մասնավորապես, ասել է.
«Շնորհավորում եմ ձեզ Անկախության տոնի կապակցությամբ, նաև շնորհավորում եմ բոլորին, ովքեր արժանացել են հայրենիքի բարձր պարգևներին: Ի դեպ, այս տարի մենք առաջին անգամ հանձնում ենք նոր մեդալներ ու շքանշաններ, որ նախկինում չեն եղել, ինչպես օրինակ «Երախտագիտություն», «Ծնողական փառք» և այլ պարգևներ: Այսպիսով մենք փորձելու ենք արժանին մատուցել բոլորին, փորձելու ենք անել այնպես, որ ստվերում չմնա խրախուսանքի և երախտագիտության արժանի որևէ գործ կամ քաղաքացի:
Հարգելի՛ ներկաներ,
Ինձ համար, կարծում եմ, նաև բոլորիս համար առանձնահատուկ կարևոր ու թանկ են այն զինվորներն ու սպաները, որոնք կանգնած են Հայաստանի և Արցախի սահմաններին: Բայց հատկապես խրախուսանքի ու երախտագիտության են արժանի նրանք, ովքեր փորձության պահին իրենց դրսևորեցին որպես հայրենիքի իսկական պաշտպաններ ու նվիրյալներ: Մենք շատ լավ հիշում ենք վերջին լրջագույն իրադարձությունը շփման գծում, որտեղ մեր զինվորականները, ինչու չէ, նաև մեր ողջ հասարակությունը փայլուն քննություն բռնեցին: Նրանք այս սրահում են և ստացել են իրենց պարգևները:
Այսօր մեզ հետ են նաև հունահռոմեական ըմբշամարտի մեր երկու դյուցազունները, ովքեր Տաշքենդում նվաճեցին աշխարհի չեմպիոնի կոչումը և ում պատվին հնչեց մեր օրհներգը: Այս երկու ոսկին որքան սպասված, նույնքան էլ փառահեղ էր: Շնորհավորում եմ մեր մարզիկներին, մարզիչներին և բոլոր նրանց, ովքեր տարիներ շարունակ քրտնաջան աշխատանքով մոտեցրել են այս հաղթանակը: Իհարկե, այսպիսի պաշտոնական արարողությունների ժամանակ ընդունված չէ ցանկություն հայտնել, բայց ես վստահ եմ, որ մեր երկու չեմպիոնները դառնալու են օլիմպիական չեմպիոններ:
Հարգելի՛ ներկաներ,
Անկախության տոնը լավ առիթ է մեզ համար մեծարելու բոլոր նրանց, ովքեր իրենց գործով և կյանքով մարմնավորում են մեր երկիրն ու հասարակությունը, ովքեր իրենց գործով և կյանքով ապահովում են պետության և հասարակության առաջընթացը: Նման մարդկանցով ենք մենք դառնում ավելի ուժեղ, ավելի ինքնավստահ: Նման մարդկանց օրինակի վրա հենվելո՛վ է, որ ամրապնդվում է մեր հավատը երկրի ու ժողովրդի ապագայի նկատմամբ: Մեր պարտքն է առանձնացնել նրանց և ի ցույց դնել նրանց օրինակը հատկապես երիտասարդ սերնդի համար:
Սիրելի՛ պարգևատրվածներ,
Կրկին շնորհավորում եմ ձեզ և մաղթում առողջություն, անձնական երջանկություն և ամենակարևորը` որ դուք շարունակեք ձեր գործը՝ արձանագրելով ավելի մեծ հաջողություններ, որ դուք շարունակեք ձեր կյանքով ու աշխատանքով օրինակ լինել մյուսների համար, որ ձեզնով չափեն մյուսների արածն ու չարածը:
Շնորհակալ եմ: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ