Թեմաներ
Կիրակի 01 / 26 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/26/2025   11:14 Արցախն ազատագրելու ճանապարհը պատերազմն է, այլ տարբերակ չկա․ Ալբերտ Բազեյան 01/26/2025   11:10 Շղթայական ավտովթար՝ Երևանում. «Toyota»-ի վարորդը, ոչ սթափ վիճակում, բախվել է կայանված 6 ավտոմեքենաներին. shamshyan.com 01/26/2025   10:31 Բելառուսում մեկնարկել է նախագահական ընտրությունները 01/26/2025   10:15 Փակ ավտոճանապարհ կա 01/26/2025   10:11 Աշտարակում վագոն-տնակ է այրվել 01/26/2025   10:09 Ավտոմեքենան շուռ է եկել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում. կան տուժածներ 01/25/2025   23:14 Հրդեհ Միրաքյան փողոցում 01/25/2025   23:09 Մեր որևէ ստրատեգիական ենթակառուցվածք սահմանազատման արդյունքում չի կարող մնալ ուրիշին․ Փաշինյան 01/25/2025   22:53 Բաքվի դատավարությամբ սպառնալիքներ են գեներացվում ՀՀ-ի դեմ․ Փաշինյան 01/25/2025   22:42 Ոչ ոք մեզ զենք չի վաճառի, եթե ասենք, գնալու ենք Արարատ գրավենք, Մուշ ու Արդահան գրավենք, դառնալու ենք թիրախ․ Փաշինյան 01/25/2025   22:24 Բանակի բարեփոխման համար շատ կարևոր է Արարատի և Արագածի դիսկուրսը․ Փաշինյան 01/25/2025   22:09 Մեր ռազմավարությունը էսկալացիա թույլ չտալն է․ Փաշինյան 01/25/2025   22:04 Մեր պլաններում արտահերթ ընտրություններ չկան․ Փաշինյան 01/25/2025   21:58 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը` Պետրոս Ղազարյանին .ուղիղ 01/25/2025   21:13 Լիտվայի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը տեղափոխվել է Փյունիկ 01/25/2025   20:59 Իսակովի պողոտայում «Opel»-ը բախվել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե հատվածին ու հայտնվել ճանապարհի մեջտեղում. վարորդը տեղում մահացել է 01/25/2025   20:34 Ցեղասպանության կազմակերպիչներին և կատարողներին միջազգային հանցանքից մաքրելու գործառույթ ստանձնելն ունի պարզ բացատրություն` ինչպես գոնե մեկ օր ավելի մնալ իշխանության. Թաթոյան 01/25/2025   20:13 Պետության ղեկին կանգնած քաղաքական թիմին մարդկանց կյանքը վերահսկելու բացառիկ հնարավորություն է ընձեռվում. Արման Մելիքյան 01/25/2025   19:59 Սեուլի շրջանային դատարանը հրաժարվել է երկարաձգել նախագահ Յուն Սոկ Յոլի կալանքի ժամկետը. արդեն երկուշաբթի նա կարող է ազատ արձակվել 01/25/2025   19:23 Որ հիվանդությունների դեպքում չի կարելի բանան ուտել 01/25/2025   19:10 7-8 հոգով՝ իմ գլխավորությամբ, իբր, պետք է ճեղքեինք 6-7 շարք ոստիկանական պատնեշը, մտնեինք կառավարության շենք, «ոչնչացնեինք» վարչապետին ու զավթեինք իշխանությունը. Բազեյանը մանրամասներ է հայտնել 01/25/2025   18:56 Ազատան գյուղի «Լեդի» գիշերային ակումբում ՌԴ քաղաքացի 41-ամյա կինը մոխրամանով հարվածել է 29-ամյա կնոջ քթին, ով տեղափոխվել է հիվանդանոց 01/25/2025   18:42 Հայոց բանակի օրվա կապակցությամբ կկատարվի Հանրապետական մաղթանք 01/25/2025   18:35 Փաշինյանի կառավարությունը չի հանդուրժում ինքնուրույն նկարագիր ունեցող որեւէ կառույց. Քաղաքական հետապնդման հերթական զոհը «Սահակյանց» ստուդիան է 01/25/2025   18:24 Մեզ շատ արագ մտցնում են «եվրոպական» այն ճահիճը, որից Վրաստանը նախորդ տարի միայն կարողացավ դուրս գալ. Գրիգորյան 01/25/2025   18:15 Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կյանքի մասին ֆիլմ կնկարահանի 01/25/2025   18:04 Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ 01/25/2025   17:56 Իսրայելը բանտերից ազատ է արձակել 200 պաղեստինցի բանտարկյալների ՝ չորս կին պատանդ զինծառայողների դիմաց 01/25/2025   17:45 Սա մտավարժանք չէ, Հետախուզական տվյալներ կան. արգելված հոգեներգործության միջոցներով օգտագործելու են ՀՀ-ի դեմ. Փաշինյան (տեսանյութ) 01/25/2025   17:17 Կոչ եմ անում դուրս գալ դատախազի դերից և սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն լծվել պարտականությունների կատարմանը. Դանիելյանը՝ ՄԻՊ-ին 01/25/2025   16:54 Ան-24 ինքնաթիռը թռիչքի ժամանակ չի կարողացել օդ բարձրանալ գետնից ու դուրս եկել թռիչքուղուց (տեսանյութ) 01/25/2025   16:04 95 տարեկանում մահացել է Ալբանիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդը 01/25/2025   15:53 Սեփական ձեռքով կտրում ենք այն ճյուղը, որի վրա նստած ենք. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/25/2025   15:44 Մեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը 01/25/2025   15:24 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին 01/25/2025   15:17 Օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով 01/25/2025   15:14 Բախվել են ավտոմեքենաներ. տուժածներ չկան 01/25/2025   15:09 Ալիևը չի կարողանում մոռանալ հոր նվաստացումները. որն ամեն օր զանգում ու հաշտություն էր խնդրում. Բորիս Առուշանյան (տեսանյութ) 01/25/2025   15:05 Ժամանակավորապես կդադարեցվի Հաղթանակ կամրջի երթևեկությունը 01/25/2025   14:58 Թուրքիայում շենք է փլուզվել. կան տուժածներ ու զոհ (տեսանյութ) 01/25/2025   14:53 ԱՄՆ-ի Սենատը երկրի պաշտպանության նախարարի պաշտոնում հաստատել է Փիթ Հեգսեթին 01/25/2025   14:49 Դատարկախոսության, ինքնաբազմացող մակաբույծության մրցույթում հաղթող կլինեիք․․․ 01/25/2025   14:45 ՀԱՄԱՍ-ը Կարմիր Խաչին է փոխանցել ևս 4 իսրայելցի պատանդների 01/25/2025   14:37 Չինուհին ռեկորդ է սահմանել մեկ րոպեում ձգումների քանակով եւ Գինեսի գրքի հավաստագիր ստացել 01/25/2025   14:30 ՊՆ-ն չի հերքում Տավուշում ականազերծման աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև սակրավորի վիրավորման մասին լուրերը 01/25/2025   14:29 Կոնգրեսը կոչ է արել չեղարկել այլ երկրներին ամերիկյան օգնությունը դադարեցնելու մասին հրամանագիրը 01/25/2025   14:23 Մեքսիկան հրաժարվել Է ընդունել ԱՄՆ-ի ռազմատրանսպորտային ինքնաթիռը ՝ անօրինական ներգաղթյալներով 01/25/2025   14:05 Ադրբեջանական քարոզչության օգտին աշխատող կազմակերպությունն ակտիվացել է Սյունիքում 01/25/2025   13:45 Եթե 2018-ին խնդիր դնեինք Կաթողիկոսին փոխելու, կհաջողեինք. եկեղեցին մոմ է վաճառում, ինչի՞ պիտի ՀԴՄ չտա. Փաշինյան 01/25/2025   13:35 Երևանում բախվել են Հայաստանում հայտնի բանկերից մեկի կառավարչի «Toyota Land Cruiser»-ն ու «Mitsubishi Pajero»-ն
01/25/2025   14:05 Ադրբեջանական քարոզչության օգտին աշխատող կազմակերպությունն ակտիվացել է Սյունիքում 01/24/2025   17:35 Հայաստանը 12 երկրների շարքում է, որտեղ պատերազմ է սպասվում առաջիկա երկու տարում. GRPS 01/25/2025   12:59 Էստեղ էլ հո մեր դավաճան կառավարությունը չկա, ինչո՞ւ եք վատ արևմտահայերեն խոսում. Փաշինյանը՝ շվեյցարահայերին 01/25/2025   08:08 Հուժկու մարտեր Սյունիքում․ «Հրապարակ» 01/24/2025   16:43 15 զինվորի մահվան գործով Եղիշե Հակոբյանն ահազանգում է՝ իր իրավունքները չեն պաշտպանվում, նա փակ հանդիպում կունենա տուժողների փաստաբանի հետ․ լարված իրավիճակ՝ դատարանում 01/25/2025   15:09 Ալիևը չի կարողանում մոռանալ հոր նվաստացումները. որն ամեն օր զանգում ու հաշտություն էր խնդրում. Բորիս Առուշանյան (տեսանյութ) 01/24/2025   20:59 Գինեկոլոգը նշել է 40 տարեկանից հետո կանանց առողջության համար նախատեսված 5 վիտամինները 01/25/2025   08:05 Նոր փոխվարչապետ կունենանք, «Հրապարակ» 01/25/2025   17:45 Սա մտավարժանք չէ, Հետախուզական տվյալներ կան. արգելված հոգեներգործության միջոցներով օգտագործելու են ՀՀ-ի դեմ. Փաշինյան (տեսանյութ) 01/25/2025   19:10 7-8 հոգով՝ իմ գլխավորությամբ, իբր, պետք է ճեղքեինք 6-7 շարք ոստիկանական պատնեշը, մտնեինք կառավարության շենք, «ոչնչացնեինք» վարչապետին ու զավթեինք իշխանությունը. Բազեյանը մանրամասներ է հայտնել 01/24/2025   18:50 Ազատի զինվորական կացարանի հրդեհից առաջ, 1 տարվա ընթացքում, հրդեհի մոտ 30 դեպք է եղել, զինծառայողներին հաջողվել է դուրս գալ, այս դեպքն անհասկանալի է․ վկան դեպքի վայրում սև խոռոչ է տեսել 01/25/2025   13:26 Հայոց Ցեղասպանության պատմությանը պետք է վերադառնանք, ինչպես ենք ընկալել եւ ում միջոցով. Փաշինյան 01/25/2025   13:35 Երևանում բախվել են Հայաստանում հայտնի բանկերից մեկի կառավարչի «Toyota Land Cruiser»-ն ու «Mitsubishi Pajero»-ն 01/25/2025   15:24 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին 01/25/2025   11:45 Տարադրամի փոխարժեքները հունվարի 25 -ին 01/25/2025   10:46 Ոստիկանները հայտնաբերել են 44-օրյա պատերազմի ժամանակ գողացված և Հայաստան տեղափոխված, Արցախի ՊԲ-ի հաշվեկշռում կցված «Ուրալ»-ը 01/24/2025   18:54 Իրանը բողոքի նոտա է հղել Ադրբեջանին. այդ երկրի դեսպանը կանչվել է ԱԳՆ 01/25/2025   19:23 Որ հիվանդությունների դեպքում չի կարելի բանան ուտել 01/25/2025   08:15 Ինտրիգներ եւ նոր թեկնածու․ «Հրապարակ» 01/25/2025   16:54 Ան-24 ինքնաթիռը թռիչքի ժամանակ չի կարողացել օդ բարձրանալ գետնից ու դուրս եկել թռիչքուղուց (տեսանյութ)

Մի քանի օրից կմեկնարկի Սիսիանի քաղաքապետի և քաղաքապետարանի պաշտոնյաների նկատմամբ դատավարությունը 09/20/2014   14:53  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Առաջիկա երեքշաբթի օրը` սեպտեմբերի 23-ին Սյունքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Սիսիանի նստավայրում նշանակված է Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի, նրա տեղակալ Աշոտ Գրիգորյանի, Սիսիանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսա-տնտեսական բաժնի պետ Կարեն Դանիելյանի, ինչպես նաև՝ քաղաքապետարանին կից հրատարակվող «Սիսիան լրատու» թերթի հիմնադիր, նույնանուն ընկերության տնօրենի և հաշվապահի նկատմամբ դատավարությունը:
 
Շուրջ մեկ տարի առաջ բացահայտված այս աղմկահարույց գործի դատական պրոցեսի մեկնարկն արդեն մի քանի ամիս է, ինչ անհասկանալի պատճառներով պարբերաբար ձգձգվում է: 
 
2014թ. հուլիսի 16-ին դատարան ուղարկված և վարույթ ընդունված գործի առաջին դատական նիստը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Գորիսիի նստավայրում` դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ նշանակվել էր 2014թ. օգոստոսի 8-ին: Սակայն նիստը հետաձգվել էր դտավորի հիվանդության պատճառով, որից հետո նա ընդհանրապես հրաժարվել էր դատը վարելուց: 
 
Ավելի ուշ` սեպտեմբերի 5-ին, նոր դատավարություն էր նշանակվել` բայց արդեն Սյունքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սիսիանի նստավայրում և դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ:
 
Հիշեցնենք՝ ֆինանսական չարաշահումների մեղադրանքով ավարտված այս աղմկահարույց գործի բացահայտումն սկսվեց 2012-13 թթ-ին, երբ Սիսիանի քաղաքապետարանում կատարված ֆինանսական ստուգումների արդյունքները Սյունիքի մարզպետարանից ուղարկվեցին մարզի դատախազություն, այնտեղից էլ՝ քննչական բաժին:

Այստեղ նախապատրաստված նյութերով՝ 2013թ. օգոստոսի 29-ին հարուցվեց քրեական գործ, որի նախաքննությամբ քանդվեց քաղաքապետարանի մի շարք պաշտոնյաների ձեռամբ կատարված ֆինանսական չարաշահումների կծիկը:
 
Նախ պարզվեց, որ 2008թ. Սիսիանի քաղաքապետարանը հիմնադրել է «Սիսիան լրատու» ՍՊԸ-ն, որի տնօրեն է նշանակվել Արմեն Հովակիմյանը: Ընկերության հետ կնքվել է 6.950.000 դրամի պայմանագիր, որով ընկերությունը պարտավորվել է «Սիսիան լրատու» անվամբ թերթ հրատարակել: Սակայն պարզվել է, որ թերթը հրապարակվել է ոչ նախատեսված պարբերականությամբ, բայց չտպագրված համարների դիմաց էլ ֆինանսավորումը հատկացվել է:

Այսպես` 2011թ. մարտ, մայիս և նոյեմբեր ու 2012թ. փետրվար և օգոստոս ամիսներին թերթը թեև լույս չի տեսել, բայց ՍՊԸ տնօրեն Արմեն Հովակիմյանը հաշվապահ Հասմիկ Եսայանին հրահանգել է յուրաքանչյուր ամիս կազմել, ստորագրել և ընկերության կնիքով հաստատել և քաղաքապետարան ներկայացնել  հանձնման-ընդունման կեղծ արձանագրություններ: 
 
Սիսիանի քաղաքապետարանի ֆինանսա-տնտեսական բաժնի պետ Կարեն Դանիելյանն էլ, ըստ քրեական գործի նյութերի, դրանք ներկայացրել է քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի հաստատմանը: Վերջինն էլ յուրաքանչյուր ամիս ստորագրել և կնքել է դրանք: Արդյունքում` համայնքի բյուջեից ընկերության հաշվին փոխանցվել է 4.627.332,6 դրամ հավելյալ գումար:
 
Նույն քրեական գործի մեկ այլ դրվագով մեղադրանք է առաջադրվել Սիսիանի փոխքաղաքապետ Աշոտ Գրիգորյանին: Ըստ գործի նյութերի՝ նա իր որդու կնոջը ուղղորդել է քաղաքապետարան դիմում ներկայացնել` իր անունով գրանցված 1700 քմ սեփականաշնորհված հողատարածքին կից հողամասն ուղղակի վաճառքի ձևով իրեն սեփականաշնորհելու խնդրանքով:
 
Ապա իր հարսի դիմումի ընթացքի լուծումն Աշոտ Գրիգորյանը հանձնարարել է քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի մասնագետ Ս.Ստեփանյանին, սակայն առանց նրան տեղեկացնելու և դիմումը հանձնելու, ինքն անձամբ է զբաղվել դրանով: 
 
Այդ ընթացքում Աշոտ Գրիգորյանը, քաջատեղյակ լինելով, որ օրենքով հողամասերի ուղղակի վաճառք կարող է կատարվել միայն դրանում հասարակական նշանակության օբյեկտների առկայության դեպքում և հողամասերի ընդլայնման նպատակով, կազմել է ավագանու որոշման նախագիծ, որում ներկայացրել է հարակից հողամասում առկա շինության ընդլայնման կեղծ պատճառաբանություն: 
 
Այնուհետև, օգտվելով այն հանգամանքից, որ 2010թ. դեկտեմբերի 6-ից մինչև 22-ն ընկած ժամանակահատվածում Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը գտնվել է արձակուրդում և ինքն է կատարել նրա լիազորությունները, ավագանու նիստի օրակարգում է ներառել նաև այդ հարցը և որոշում կայացրել՝ 353քմ հողամասը իր հարսին ուղղակի վաճառքով օտարելու վերաբերյալ:
 
Ընդ որում, վաճառքի արժեքը նշանակվել է 1մ2–ի դիմաց 528 դրամ: Այսպիսով, 353քմ հողամասը, փաստորեն, անհավանական ցածր գնով, առանց աճուրդի մասնավորեցվել է փոխքաղաքապետի որդու կնոջը:
 
 
 

Արխիվ

[]