ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եվս մեկ օրենսդրական նախաձեռնություն՝ սահմանային գոտու համայնքներին արտոնություններ տրամադրելու մասին 09/18/2014 12:31 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Սեպտեմբերի 17-ին Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել սահմանային գոտու համայնքներին արտոնություններ տրամադրելու մասին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի և խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի օրենսդրական նախաձեռնությունը:
Հեղինակների հիմնավորմամբ՝ օրենսդրական փաթեթը ներառում է ՀՀ տարբեր օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու առաջարկություններ, որոնք կնպաստեն սահմանային գոտու բնակավայրերում ներդրումների ներգրավմանը, գործարար միջավայրի բարելավմանը և համայքներում բնակչության կենսամակարդակի բարձրացմանը:
Համաձայն «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի մասին» օրենքի` սահմանային գոտին այն տարածքն է, որը ՀՀ պետական սահմանագծից ծավալվում է դեպի Հայաստանի Հանրապետության տարածքի խորքը` մինչև հինգ կիլոմետր լայնությամբ: Սահմանային շերտը սահմանային գոտու մի մասն է, որը հարում է պետական սահմանին կամ պետական սահմանը ջրային տարածքով անցնելիս սահմանային ջրերի ափերին` մինչև մեկ կիլոմետր լայնությամբ:
Սահմանային գոտին ներկայումս ձգվում է 9 մարզերի տարածքով` Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի:
Սահմանի երկարությունը 1431 կմ է, որից Ադրբեջանի հետ` 893. 6 կմ, այդ թվում Նախիջեւանի հետ` 190.7 կմ, Թուրքիայի հետ` 289 կմ, Վրաստանի հետ` 211 կմ, Իրանի հետ` 37 կմ:
Սահմանամերձ շերտը կազմում է 1431քառ. կմ տարածք, իսկ սահմանային գոտին` 7155 քառ. կմ կամ ՀՀ տարածքի 24 %-ը:
Սահմանային գոտում են գտնվում 9 քաղաքային և 173 գյուղական համայնքներ, այն է՝ հանրապետության գյուղական բնակավայրերի 20. 7 %-ը, իսկ սահմանային շերտում՝ 4 քաղաքային և 59 գյուղական համայնք:
ԲՀԿ-ական պատգամավորները, մասնավորապես, առաջարկում են «Հայաստանի Հանրապետության սահմանային գոտու համայնքների (բնակավայրերի) գյուղացիական տնտեսություններին տրամադրվող գյուղացիական վարկերի սուբսիդավորման մասին» օրինագծով սահմանել, որ յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքում նախատեսվում է գյուղացիական վարկերի սուբսիդավորում՝ ոչ պակաս քան 10 %-ի չափով:
«Շրջանառության հարկի մասին» օրենքում այս փաթեթով նախատեսված լրացմամբ առաջարկվում է սահմանային գոտու բնակավայրերում գրանցված շրջանառության հարկ վճարողների յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար շրջանառության հարկի հաշվարկման համար սահմանել 0-ական տոկոսադրույք՝ առևտրական, արտադրական և այլ գործունեությունից եկամուտների համար:
«Արտոնագրային վճարների մասին» օրենքում նախատեսված փոփոխությամբ սահմանային գոտու բնակավայրերում գրանցված արտոնագրային վճար վճարողների կողմից վճարվող արտոնագրային վճարի հաշվարկման համար առաջարկվում է սահմանել 0 գործակից, այն է՝ տնտեսական ակտիվության խթանման նպատակով արտոնագրային վճարներից ազատում:
«Հողի հարկի մասին» և «Գույքահակի մասին» օրենքներում նախատեսված լրացմամբ սահմանվում է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների հողի հարկի և գույքահարկի գծով պարտավորությունների՝ պետական բյուջեից փոխհատուցում:
Ինչպես «Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, օգոստոսի 19-ից պաշտոնական շրջանառության մեջ է նաև նույն խնդրին նվիրված մեկ այլ՝ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Սահմանապահ համայնքների մասին» օրինագիծը:
Ի տարբերություն նոր՝ ԲՀԿ-ական պատգամավորների նախաձեռնության, որի վերաբերյալ կառավարության եզրակացություն դեռևս չկա, Ն.Փաշինյանի հեղինակած օրինագծի եզրակացություն տալու մասին հարցն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում:
Ըստ եզրակացության նախագծի, կառավարությունը ողջունում է օրենսդրական նախա¬ձեռ¬նության հեղինակի՝ սահմանամերձ համայնքների բնակիչներին արտոնությունների տրամադրման, ինչպես նաև սոցիալական երաշխիքներով ապահովման նպատակադրումը:
Նաև նշվում է, որ այդ նպատակով վարչապետի 2014 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որին հանձնարարվել է կատարել ներկայիս կարիքների գույքագրում, սահմանամերձ համայնքների համար մշակել հարկային և սոցիալական արտոնությունների համակարգ և նշված համակարգի ներդրման առանձնահատկությունները տարբերակելու նպա-տակով կատարել սահմանամերձ համայնքների դասակարգում:
Արդյունքում կձևավորվի արտոնություններ սահմանող օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ, որով սահմանամերձ համայնքների բնակչության շրջանում առկա խնդիրներին կտրվեն համապարփակ և ամբողջական լուծումներ:
Հաշվի առնելով, որ խնդրի կարգավորման նպատակով կառավարությունն առաջարկություններ է ստացել նաև Ազգային ժողովի այլ պատգամավորներից, գերատեսչություններից և հասարակական կազմակերպություններից, Ն.Փաշինյանին առաջարկվում է առայժմ ձեռնպահ մնալ օրենքի նախագծի քննարկումից և համագործակցել կառավարության հետ՝ ԱԺ քննարկմանը միասնական և ամբողջական նախագծերի փաթեթ ներկայացնելու համար:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ