ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վիեննայում կայացել է հայկական գորգարվեստի ու ասեղնագործության նմուշների ցուցահանդես 09/16/2014 22:52 | ԼՐԱՀՈՍ
Սեպտեմբերի 15-ից 19-ը Վիեննայի կենտրոնում գտնվող «Պալե Սան Սուսի» հանդիսությունների սրահում ընթանում է Արևելյան գորգարվեստի միջազգային կոնֆերանսի և Մանածագործական արվեստի ուսումնասիրությունների ընկերության կողմից համատեղ կազմակերպված Արևելյան գորգարվեստին նվիրված միջազգային գիտաժողովը, որն ուղեկցվում է հայկական ասեղնագործությանը և գորգարվեստին նվիրված ցուցահանդեսով: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Միջոցառումը կազմակերպվել է Ավստրիայում ՀՀ դեսպանության, ԱՄՆ-ում տեղակայված Հայկական գորգարվեստի ընկերության, ՀՀ Մշակույթի նախարարության և Վիեննայում գործող «Գևորգ և Ազնիվ Թելֆեյան» գորգագործական ցուցասրահի ջանքերով:
Միջոցառման բացման արարողությանը ներկաներին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկավ Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը: Ներկայացնելով Արցախի, ներկա, պատմական Հայաստանի և հարակից տարածքներից սերող հայկական գորգարվեստի և ասեղնագործության եզակի ցուցանմուշների շուրջ 4-դարյա ընդգրկումը` դեսպան Կիրակոսյանը միաժամանակ անդրադարձավ ցուցանմուշների տեղակայման աշխարհագրությանը՝ Հայաստան, Արցախ, ԱՄՆ, Ֆրանսիա, Շվեյցարիա, Ավստրիա, որոնց հավաքագրումը կատարվել է վիեննաբնակ գորգագետ Արթուր Թելֆեյանի ջանքերով:
Աշխարհի տարբեր երկրներից ժամանած մասնագետ-գիտնականների առջև գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան Սան Ֆրանցիսկոյի համալսարանի գիտաշխատող, տիկին Լորըն Առնոլդը, ՀՀ Մշակույթի նախարարությունը ներկայացնող Հայաստանի Ժողովրդական արվեստի կենտրոնի փորձագետ, դոկտոր Աշխունջ Պողոսյանը, Փարիզում տեղակայված «Աշճյան» տեքստիլ արվեստի ցուցասրահի սեփականատեր, ֆրանսիաբնակ Պերճ Աշճյանը:
Ողջույնի ուղերձով հանդես եկավ ԱՄՆ պատվիրակության կազմում Վիեննա ժամանած Հայկական գորգարվեստի ընկերության նախագահ, պարոն Ջոզեֆ Բեզջյանը:
Միջոցառման մասնակիցներին տրամադրվեց հատուկ այս գիտաժողովի և ցուցահանդեսի համար հրատարակված ցուցադրված գորգերի նմուշների անվանացանկը՝ հայկական գորգի պատմության ներկայացմամբ:
Գիտաժողովին և ցուցահանդեսի աշխատանքներին ակտիվորեն մասնակցում էր Հայաստանից և Արցախից ժամանած պատվիրակությունը՝ Հայաստանի Ժողովրդական արվեստի կենտրոնի տնօրեն Հովիկ Հովեյանի գլխավորությամբ:
Գիտաժողովին և ցուցահանդեսին իրենց ակտիվ մասնակցությունն են բերել նաև գորգագիտության հարցերով մասնագիտացած միջազգային գիտական հանդեսների խմբագրությունները («JOZAN Magazine», «HALI Magazine» և այլն):
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ