ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աշխարհի նորընծա չեմպիոնները և ըմբշամարտի ներկայացուցիչները հանդիպեցին լրագրողների հետ 09/16/2014 14:26 | Մարզական
Ըմբշամարտի աշխարհի առաջնությունից հետո Հայաստանի ազատ եւ հունահռոմեական ոճի ընտրանու մարզիչները եւ աշխարհի նորընծա չեմպիոնները հանդիպեցին լրագրողներին: Այս մասին հայտնում է armsport.am-ը:
Ասուլիսին Արայիկ Բաղդադյանից և Լևոն Ջուլֆալակյանից զատ ներկայացել էին նաև մարզչական շտաբի ու ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներ:
Լևոն Ջուլֆալակյան.
-59 կգ քաշային կարգը Ռոման Ամոյանի համար նոր կարգ էր: Այստեղ նրան կայանալ էր պետք. բոլորս էլ գիտենք, որ քաշային նախորդ կարգում նա իրեն շատ լավ էր դրսևորում: Ամեն դեպքում, նրանից սպասելիքներ կային, սակայն չմոռանանք նաև, որ ծնկի վնասվածք ուներ:
65 կգ քաշային կարգում Միրհրան Հարությունյանն էր մեր մասնակիցը. նա արեց այն, ինչը որ կարող էր:
Ինձ ուրախացրեց Վարշամ Բորանյանը, ով ցավոք չկարողացավ արդյունքի հասնել: Վերջին գոտեմարտում նա 99 տոկոսով հաղթելու էր, սակայն արդեն 2-րդ րոպեին վնասվածք ստացավ: Նա մարտական կամք դրսևորեց, ավարտեց մենամարտը:
Ինչ վերաբերում է Արսենին, ապա նշեմ, որ ուղղակի իդեալական մարզավիճակում է: Բոլոր գոտեմարտերը բարձր մակարդակով անցկացրեց և արժանացավ իր ոսկուն:
85 կգ քաշային կարգում սպասելիքներ կային նաև Արթուր Շահինյանից, սակայն իմ դիտարկմամբ այդ կարգում սայթաքում եղավ:
98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանն ամբողջ աշխարհին ապացուցեց, որ ուեղագույնն է այդ քաշում: Մեծ կամային հատկանիշներ ցուցաբերեց Արթուրը, ռևանշ վերցրեց իրանցի մարզիկից և եզրափակչում շատ հստակ հաղթանակ տոնեց:
130 կգ քաշային Վաչիկ Եղիազարյանից դժգոհ եմ. հետագան եթե նման կերպ դասավորվի, ապա մենք մասնակից չենք ունենա քաշային այս կարգում: Մեր թիմի մասնակցությունից ընդհանուր առմամբ գոհ եմ. շնորհավորում եմ բոլորին:,- սկսեց Լևոն Ջուլֆալակյանը:
Արայիկ Բաղդադյան.
-Ընդհանուր մասնակցությունից ես դժգոհ եմ. մեր ամենամեծ հույսը Դավիթ Սաֆարյանն էր, ումից սպասում էին չեմպիոնության կրկնում: Նրանք խանգարեց նաև նախորդ տարվա չեմպիոնությունը, բացի այդ էլ վնասվածք ուներ, որից երկար ժամանակ ապաքինվում էր:
61 կգ քաշային կարգում Ֆրանգուլյանն էր մասնակցում, ով հենց առաջին գոտեմարտից լքեց պայքարը. նա մենամարտեց իր ուժերի ամբողջ չափով:
Մյուս տղաների մասով կասեմ այն, որ բոլորն էլ ուժերի առավելագույն չափով են մասնակցել: Ես ամբողջ պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում... բոլորն էլ ընկճված են, բոլորն էլ միտված են սխալներից հետևություններ անելուն: Մենք լավագույնս կպատրաստվենք հաջորդ առաջնությանը, որը օլիմպիական վարկանշային է:
Ես հետևություններ եմ անում մեր անհաջող մրցելույթներից, պետք է առաջ շարժվել և լավ պատրաստվել:
Մրցավարության մասին. Լևոն Ջուլֆալակյան. «Ըմբշամարտի նոր կանոնները բավականին լավն են և մտածված են լավ պատրաստված ըմբիշների համար: Վստահաբար կասեմ, որ նոր կանոնները մեծապես առաջ և ավելի լավն են նախորդից: Այսկերպ մրցավարական սխալները նվազագույնի են հասնում»:
Արայիկ Բաղդադյան. Ինչ խոսք, նախորդ տարիների համեմատ այժմ ամեն ինչ ավելի բարվոք վիճակում է: Մրցավարական սխալները հասցված են նվազագույնին:
Աշխարհի չեմպիոններին հարց ուղղվեց ուսումնառության վերաբերյալ.
Ա. Ջուլֆալակյան. Ինչպես գիտեք, սովորում եմ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում՝ ասպիրանտուրայի բաժնում: Պատրաստվում եմ ավարտել համալսարանը, ապա նոր միայն կմտածեմ հետագայի մասին: Անչափ ուրախ եմ, որ ինձ հրավիրեցին հայ-սլավոնական համալսարան և ինձ շնորհեցին ինստիտուտի վարկածով տարվա մարդ կոչումը:
Ա. Ալեքսանյան. Սովորել եւ ավարտել եմ Գյումրու մանկավարժական համալսարանում, այժմ մագիստրատուրայում եմ սովորում. ասեմ, որ մարզումների և առաջնությունի ընթացքում հեռացել եմ ուսումից (ժպտում է):
Ֆավորիտի դիրքը որքանո՞վ է խանգարում մրցումներից առաջ.
Ա. Ալեքսանյան. Ինչ խոսք, ֆավորիտից, գործող չեմպիոնից սպասելիքներն ավելի մեծ են լինում. դա ճնշում է մարզիկին և պրոֆեսիոնալիզմ է անհրաժեշտ լավագույնս տրամադրվելու համար:
Ա.Ջուլֆալակյան. Ֆավորիտներին և առհասարակ մարզիկներին հանգստություն է անհրաժեշտ: Պետք է հոգեբանորեն պատրաստվել և միայն երազելով չգնալ գոտեմարտի: Աշխարհի այս առաջնությանը շատ հանգիստ էի մոտեցել, չափազանց հանգիստ. գուցե հենց դրա շնորհիվ էլ չեմպիոն դարձա:
Արթուր, բավականին հանգիստ և վստահ կերպով անցկացրիր եզրափակիչ գոտեմարտը. ինչի՞ շնորհիվ:
Մարզիչները միշտ ասում են, որ աշխարհի առաջնություններում յուրաքանչյուր գոտեմարտ կարևորագույն է: Այդ փուլում ինձ միմիայն հաղթանակ էր պետք և ես գիտեի, որ հաղթելու եմ:
Արայիկ Բաղդադյանը Եվրոպայի և աշխարհի առաջնությունների տարբերությունների վերաբերյալ.
Չեմ կարող ասել, որ նախորդ ստուգատեսի համեմատ մարզիկները պակաս են պատրաստվել. չկա նման բան: Բոլորն են առավելագույնս պատրաստվել են, աշխատել են... սպորտ է, և է հնարավոր չէ միշտ հաղթել: Սա թիմի պարտությունն էր, բոլորը պետք է համախմբվեն, տրամադրվեն և նայեն առաջ:
Ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահներ.
Հրանտ Ենոքյան. Ֆեդերացիայի նախագահի գլխավորությամբ բոլոր աշխատանքներն ընթանում են պատշաճ մակարդակով: Մեզ մոտ աշխատավարձերի, պարգևատրումների հարցը լավագույնս կարգավորված է: Ֆեդերացիան միշտ առաջ է նայում և չի բավարարվելու այս չեմպիոնություններով: Մենք հենց այսօրվանից պատրաստվելու ենք հաջորդ առաջնությանը. ոչ մի ջանք չի խնայվելու և ուսումնամարզական պլանները, ծրագրերը բարձր մակարդակով կազմակերպվելու են:
Սամվել Գևորգյան. Չեն կարող լինել լավ մրցելույթներ առանց լավ ֆեդերացիայի: Այստեղ աշխատանքները շատ լավ են կազմակերպվում, մենք անընդհատ մարզիչների հետ քննարկումների գործընթացում ենք, որպեզսի ամեն ինչ հստակ լինի:
-Ես ցանկանում եմ շնորհավորել ամբողջ հայ ժողովրդին: Հիշեցի մի դեպք. տարեց մի մարդ ասաց, որ նստեմ իր ուսերին և շրջի ինձ հրապարակով ու վերջում էլ հավելեց, որ նույնը փոխանցեմ Արթուրին (ժպտում է): Շատ մարդիկ են շնորհավորում, ժպտում, բարևում... մեր չեմպիոնությունները բոլորինն են,- եզրափակեց Արսեն Ջուլֆալակյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ