ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արդարադատության նախարարը հանդիպել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների ղեկավարների հետ 09/12/2014 15:52 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր հանդիպել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների ղեկավարներին: Հանդիպմանը քննարկվել են ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:
Ինչպես տեղեկացնում է Արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը, նախարարը ներկաների ուշադրությունը հրավիրել է քաղաքացիների կողմից կարեւորություն ունեցող հարցերին եւ տեղեկացրել, որ վերջինների վերաբերմունքը, գնահատականները հասկանալու համար ամենօրյա մշտադիտարկում է իրականացվելու:
«Կարեւոր է քաղաքացիների վերաբերմունքը «զագսի» գրասենյակների աշխատանքների նկատմամբ, այն մենք մեր ամենօրյա աշխատանքով պետք է բարելավենք, քննարկենք եւ հասկանանք, թե ինչով կարող է արդարադատության նախարարությունը աջակցել ձեզ»,-նշել է նախարարը:
Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը համառոտ ներկայացրել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում բարեփոխումների ընթացքը: Նա նշել է, որ բոլոր գործընթացները պետք է իրականացվեն բացառապես էլեկտրոնային կառավարման միջոցով, քաղաքացիների կողմից դիմում գրելու պրակտիկան վերացվելու է, դրանք կարվեն տեղում, իսկ քաղաքացիները միայն ստորագրելու են:
Նրա խոսքով՝ էլեկտրոնային կառավարման աշխատանքների կազմակերպման նպատակով արդեն տեղադրվել է 157 համակրգիչ, 129 տպիչ եւ առաջիկայում նախատեսվում է համալրել այլ անհրաժեշտ սարքերով, իսկ նախկինում գրանցված թղթային փաստաթղթերը թվայնացվելու են:
«Արդեն ՔԿԱԳ 31 ստորաբաժանումներ անցել են էլեկտրոնային կառավարման համակարգին, աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի այդ գործընթացը հեշտացվի եւ ամեն ինչ ներկայացվի էլեկտրոնային տարբերակով: Կազմակերպվելու են դասընթացներ, որպեսզի աշխատակիցները տիրապետեն բոլոր տեխնիկական միջոցներին»,- նշել է Սուրեն Քրմոյանը:
Նախարարը ներկաներին հավաստիացրել է, որ նշված աշխատանքներն անընդհատ բարելավվելու են եւ ստեղծվելու է կազմակերպչական այնպիսի ընթացակարգ ու կառուցվածք, որը հնարավորություն կտա խնդիրների առաջացման դեպքում անմիջապես տալ արդյունավետ լուծումներ:
ՔԿԱԳ պետերից մեկի հարցին, թե հնարավոր է ՔԿԱԳ-ները նորից վերադառնան արդարադատության համակարգ, քանի որ իրենց մոտ առաջանում են խնդիրներ, որոնց չեն կարողանում լուծում տալ, նախարարը պատասխանել է, որ ավելի նպատակահարմար է այս ֆորմատով փորձել լուծումներ գտնել, իսկ առաջ քաշված տարբերակը կարող է այլընտրանքային լուծումներից մեկը լինել:
Այնուհետեւ նախարարը խոսել է աշխատավարձերի բարձրացման մասին՝ նշելով, որ կան տարածքներ, որտեղ բարձրացում տեղի չի ունեցել, ուստի պետք է համայնքների առջեւ նման հարց բարձրացնել, իսկ եթե համայնքը չկարողանա, ապա Արդարադատության նախարարությունը կառաջարկի Տարածքային կառավարման նախարարությանը լուծել խնդիրը: «Այդ հարցը պետք է շատ արագ լուծվի, կարեւոր է ձեր կողմից նման հարցերի բարձրացումը նախարարության առջեւ, որպեսզի մենք կարողանանք շատ արագ լուծումներ գտնել»,-ասել է նախարարը:
Ներկաները խոսել են հաստիքների սակավության եւ աշխատանքի ծանրաբեռնվածության մասին, ինչին ՔԿԱԳ գործակալության պետ Արգամ Ստեփանյանը պատասխանել է, էլեկտրոնային կառավարման համակարգին անցնելուց հետո ծանրաբեռնվածությունն էականորեն նվազելու է:
Ներկաներից մեկը մտահոգություն է հայտնել, որ քաղաքացիները հաճախ գերադասում են ամուսնութայն գրանցումն իրականացնել հարսանյաց սրահներում: ՔԿԱԳ գործակալության պետը տեղեկացրել է, որ հարսանյաց հանդեսներին՝ ՔԿԱԳ տարածքից դուրս ամուսնություն գրանցելը աշխարհում ընդունված պրակտիկա է:
Նախարարը, անդրադառնալով հարցին, պատասխանել է, որ քաղաքացու ցանկությունն է այս հարցում կարեւոր, մանավանդ, որ ներկայում չկան հանդիսությունների դահլիճներ, հնարավոր չէ ապահովել ամուսնության գրանցման հանդիսավոր մասը տարածքային ՔԿԱԳ մարմիններում: Նախարարի հավաստմամբ՝ Երեւանում մոտ 2 ամսից կլինեն համապատասխան մի քանի դահլիճ, որոնց թիվը
հետագայում կավելանա:
ՀՀ արդարադատության նախարարը հստակ հրահանգներ ու հանձնարարականներ է տվել իր տեղակալին, ՔԿԱԳ գործակալության պետին, ՀՀ ԱՆ աշխատակազմի վերահսկողության տեսչության պետին՝ ՔԿԱԳ տարածքային մարմինների աշխատանքների բարելավման վերաբերյալ:
Տարածքային ՔԿԱԳ պետերին Հովհաննես Մանուկյանը հանձնարարել է քաղաքացիների նկատմամբ դրսեւորել բարեկիրթ վերաբերմունք: «Դուք պարտավոր եք բոլորին նորմալ ընդունել, սպասարկել, սպասարկման ժամանակ չդնել որեւէ խտրականություն »,-շեշտել է նախարարը: Նա հանձնարարել է մշակել էթիկայի հստակ նորմեր, որոնք կկանոնակարգեն աշխատակիցների վերաբերմունքը քաղաքացիների նկատմամաբ եւ հսկողություն իրականացնել դրանց հետեւելու ուղղությամբ:
Այնուհետեւ անդրադարձել է ծառայության մատուցման ժամկետներին, աշխատանքային ժամերին այլ գործերով զբաղվելու խնդիրներին, քաղաքացիներին բաժնից բաժին ուղարկելու պրակտիկային եւ մի շարք այլ խնդիրների, որոնք վեր են հանվել քաղաքացիների կողմից: Նախարարը խստորեն կարգադրել է վերացնել ապօրինի պահանջները՝ զգուշացնելով, որ նման քայլերը չեն ներվելու, ինչպես նաեւ՝ չպահանջել գումարներ անվճար գործառույթների դեպքում: Այնուհետեւ նա հավաստիացրել է, որ ՔԿԱԳ յուրաքանչյուր աշխատակցի խնդիրը նախարարության խնդիրն է, եւ բարձրացված հարցերին տրվելու են համապատասխան լուծումներ:
Աշխատանքային քննարկումը շարունակել են փոխնախարար Սուրեն Քրմոյանն ու նախարարության աշխատակազմի Վերահսկողական տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Մինասյանը, ովքեր, լսել են ներկաների առաջարկություններն ու կարծիքները, եւ պատասխանել հարցերին:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից