ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շահագործման ենթարկված փոքրիկի գործով ամբաստանյալը դեմ չէր իր նկատմամբ դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննության նշանակմանը 09/11/2014 17:58 | Քրեական խրոնիկոն
Վեցամսական երեխային աշխատանքային շահագործման ենթարկելու գործով ամբաստանյալ Լուսիկ Գրիգորյանի պաշտպանն միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ նշանակել դատահոգեբանական և դատահոգեբուժական ստացիոնար համալրի հանձնաժողովային փորձաքննություն:
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Արտուշ Գաբրիելյանի, այսօրվա դատական նիստում ամբաստանյալ Լուսիկ Գրիգորյանի պաշտպան Կարեն Մանուչարյանը հայտարարեց, որ դեռևս նախաքննական փուլում հաստատվել է այն հանգամանքը, որ Լուսիկ Գրիգորյանը տառապել է թեթև մտավոր հետամնացություն ախտորոշմամբ: Ավելին` նաեւ նշեց, որ իր պաշտպանյալի կրտսեր եղբայրը ևս տառապում է արտահայտված տգիտություն ախտորոշմամբ:
Նախաքննության ընթացքում քննիչի կողմից նշանակված ստացիոնար դատահոգեբուժական և հոգեբանական փորձաքննության արդյունքում Լուսիկ Գրիգորյանը ճանաչվել է սահմանափակ մեղսունակ, սակայն ըստ պաշտպանական կողմի՝ վերը նշված փորձաքննությունը լիարժեքորեն և օբյեկտիվորեն չի արտահայտել Լուսիկ Գրիգորյանի հոգեվիճակը և նրա կարողությունները՝ ամբողջապես ընկալելու դատավարական գործողությունների նշանակությունը:
Ըստ պաշտպանի՝ այդ մասին բազմիցս ականատես են եղել դատավարության մասնակիցները:
Պաշտպանը դատարանին խնդրեց նշանակել Լուսիկ Գրիգորյանի նկատմամբ դատահոգեբուժական և դատահոգեբանական ստացիոնար համալիր հանձնաժողովային փորձաքննություն՝ առաջադրելով հետևյալ հարցերը.
Լուսիկ Գրիգորյանը տառապե՞լ է արդյոք մեղսագրվող արարքի ժամանակ և կամ մինչ այդ որևէ հոգեկան հիվանդությամբ, տկարամտությամբ, թուլամտությամբ, կամ գտնվե՞լ է այլ հոգեկան հիվանդագին վիճակով:
Ներկայումս Լուսիկ Գրիգորյանն ինչպիսի՞ հոգեվիճակում է գտնվում, նա կարո՞ղ է ընկալել քրեական գործի քննության ընթացքը, քննության ընթացքում արդյոք կարո՞ղ է ընկալել գործի համար կարևոր հանգամանքները, նրան առաջադրված հարցերը և տալ ադեկվատ և ոչ երևակայական պատասխաններ:
Ներկայումս Լ. Գրիգորյանը տառապու՞մ է որևէ հոգեկան հիվանդությամբ և եթե՝ այո, ապա՝ ինչպիսի: Ամբաստանյալ Գրիգորյանի մոտ առկա՞ են արդյոք հոգեկան զարգացման հետամնացություն, որը կապված չէ հոգեկան խանգարումների հետ:
Գործով մյուս ամբաստանյալի պաշտպան Անահիտ Եսայանը ևս համամիտ էր իր կոլեգայի հետ և նշեց որ ամբաստանյալի պահվածքը ոչ ադեկվատ է դատական նիստերին:
Ըստ ամբաստանյալ Լուսիկ Գրիգորյանի՝ «կարելի» է նշանակել այդ փորձաքննությունը:
Մեղադրող դատախազ Արմեն Մարուխյանն առարկեց միջնորդության դեմ՝ գտնելով, որ չկա որևէ հիմք, փաստական տվյալ, բժշկական փաստաթուղթ, որ Լուսիկ Գրիգորյանի առողջական վիճակը փոփոխվել է, և անհրաժեշտություն կա նշանակել նոր փորձաքննություն, իսկ պաշտպանի կողմից միջնորդության մեջ նշված հանգամանքները հիմնված են իր կողմից կատարված ենթադրությունների վրա:
Ուստի՝ մեղադրողը գտավ, որ միջնորդությունը ենթակա է մերժման՝ անհիմն լինելու պատճառով:
Դատարանը միջնորդության քննարկումը հետաձգեց մինչև հաջորդ՝ սեպտեմբերի 18-ին կայանալիք նիստին, քանի որ այսօր արդեն իսկ նշանակված արտագնա նիստեր ուներ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել