ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախկին բարձրաստիճան պաշտոնյաները կհարցաքննվեն վերջում 09/11/2014 23:59 | Քրեական խրոնիկոն
ՀՀ դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի և մյուսների գործով այսօր սկսվեց դատաքննությունը: Դատարանի սահմանած ապացույցների հետազոտման կարգի համաձայն, հաջորդ դատական նիստում կսկսվի վկաների հարցաքննությունը, այդ փուլի ավարտից հետո կհետազոտվեն գործի գրավոր ապացույցները, ապա` կհարցաքննվեն ամբաստանյալները:
45 հատոր կազմող գործով ամբաստանյալներ են նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանը, Դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանը, ծառայության պետի տեղակալներ Գեղամ Գրիգորյանը և Գագիկ Խաչատրյանը, վերահսկողության բաժնի պետ Եղիազար Սարգսյանը, ֆինանսաբյուջետային բաժնի պետ - գլխավոր հաշվապահ Սաթենիկ Հովհաննիսյանը, անձնակազմի կառավարման բաժնի պետ Նարեկ Գասպարյանը, Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Մերուժան Կյուրեղյանը, Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Բագրատ Արիկյանցը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Արման Փալիկյանը, Կենտրոնական մարմնի ստորաբաժանման պետ Արմեն Ավագյանը, ինչպես նաև պահեստապետ Յուրա Մուշկիդյանովը և ՀՀ «Դատական դեպարտամենտ» ՊԿ հիմնարկի անձնակազմի կառավարման վարչության նախկին պետ Անգին Ղուկասյանը:
«Փաստինֆո»-ն արդեն անդրադարձել է, մեղադրական եզրակացության բնորոշմամբ՝ «կազմակերպված խմբի կողմից» ՀՀ պետական բյուջեից որպես աշխատավարձ և դրամական այլ բավարարումներ փոխանցված գումարներից 2009 թվականի հուլիսից մինչև 2013 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 115.782.033 ՀՀ դրամ գումարի հափշտակության մեղադրանքին: Ներկայացնում ենք մեղադրական եզրակացության մի շարք այլ դրվագներ ևս:
Այսպես, ըստ մեղադրանքի, Գեղամ Գրիգորյանը՝ տեղեկանալով, որ 2009 թվականի օգոստոսին Մերուժան Կյուրեղյանը անձնակազմի կառավարման բաժին է ներկայացրել իր բարձրագույն կրթությունը հավաստող կեղծ դիպլոմի պատճենը, վերջինիս կողմից կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքին ընթացք չտալու համար, համոզելու եղանակով դրդել է նրան իր միջոցով ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առանձնապես խոշոր չափերի` 1.206.330 ՀՀ դրամին համարժեք 3.000 ԱՄՆ դոլար գումար կաշառք տալ, սակայն Մերուժան Կյուրեղյանն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ Գեղամ Գրիգորյանը վերջինիցս 2010 թվականի ապրիլ ամսին ստանալով նշված գումարը` խարդախության եղանակով հափշտակել է այն:
Մեղադրական եզրակացության մեջ տեղ են գտել նաև կաշառքի դրվագներ: Այսպես, ըստ մեղադրանքի, Միսակ Մարտիրոսյանը Միքայել Ստեփանյանին Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի գրասենյակում գործավարի պաշտոնում 1.000 ԱՄՆ դոլար կաշառքի դիմաց աշխատանքի ընդունելու շուրջ, ՀՀ «Դատական դեպարտամենտ» ՊԿ հիմնարկի անձնակազմի կառավարման վարչության նախկին պետ Անգին Ղուկասյանի հետ նախնական համաձայնություն ձեռք բերելուց հետո` օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նպաստել է արձակուրդում եղած ժամանակ իրեն պաշտոնում փոխարինող, դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղարի կողմից 2010 թվականի օգոստոսի 05-ի հրամանով Միքայել Ստեփանյանին պաշտոնի նշանակելուն: Դրանից հետո՝ վերադառնալով հերթական արձակուրդից՝ 2010 թվականի օգոստոսին, նախնական պայմանավորվածության համաձայն, դատական դեպարտամենտի վարչական շենքում Անգին Ղուկասյանից վերցրել է Միքայել Ստեփանյանին պաշտոնի նշանակելու համար վերջինիս մայրիկից որպես կաշառք ստացված խոշոր չափերի` 366.780 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլարը:
Այնուհետև, Միսակ Մարտիրոսյանը 2010 թվականի նոյեմբերին Անգին Ղուկասյանի հետ նախնական համաձայնությամբ, նույն հիմնարկի աշխատակցուհու եղբորորդուն՝ Արմեն Պետրոսյանին, դատական դեպարտամենտում ժամկետային աշխատանքային պայմանագրով աշխատանքի ընդունելու համար, աշխատակցուհուց Անգին Ղուկասյանի միջոցով որպես կաշառք ստացել է խոշոր չափերի՝ 361.400 ՀՀ դրամին համարժեք 1.000 ԱՄՆ դոլար, որից հետո՝ 2010 թվականի նոյեմբերի 10-ի հրամանով Արմեն Պետրոսյանի հետ կնքել է աշխատանքային պայմանագիր:
Դրանից հետո Միսակ Մարտիրոսյանը, ըստ մեղադրական եզրակացության, 2011 թվականի դեկտեմբերի 5-ի հրամանով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում որպես արխիվապահ աշխատանքի ընդունված Վիկտորյա Կարապետյանից իր աշխատասենյակում որպես կաշառք ստացել է 152.488 ՀՀ դրամին համարժեք 400 ԱՄՆ դոլար արժողությամբ ոսկե մետաղադրամ և 20.000 ՀՀ դրամ արժողությամբ 1 շիշ «Նապոլեոն» տեսակի կոնյակ:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/19/2024 08:33 Մանդատը դնելու հորդոր չի ստացել․ «Հրապարակ»
- 11/19/2024 08:29 Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
- 11/19/2024 08:27 Մինչեւ ուշ գիշեր քննարկել են շոկային հաղորդագրությունը․ «Հրապարակ»
- 11/19/2024 08:24 Անդրանիկ Քոչարյանի հաղթարշավը շարունակվում է. նախարարից հետո՝ ուժային բլոկը հեռացավ. «Ժողովուրդ»
- 11/19/2024 08:21 Նիկոլ Փաշինյանը սափրվելու մտադրությունը քննարկել ․ «Հրապարակ»
- 11/19/2024 08:17 Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»
- 11/19/2024 08:14 Ինչու է հրաժարական տվել Փարաքարի ՔՊ-ական ղեկավարը․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/18/2024 17:35 Աննա Հակոբյանի հիմնադրամը կկազմակերպի ամանորյա մեծ վիճակահանություն. տոմսի արժեքը՝ 500 հազար, 1 մլն և 1,5 մլն դրամ
- 11/18/2024 17:28 Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը. Լևոն Քոչարյան
- 11/18/2024 16:57 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Այրվածքաբանության ազգային կենտրոնի բակում կայանված ու չշահագործվող շտապօգնության ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմին
- 11/18/2024 14:56 ԱՄՆ-ից ընդհանուր առևտրաշրջանառությունը նվազել է 59%-ով. Գևորգ Պապոյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/19/2024 12:06 Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործություններ՝ մոտ 500.000 դոլար արժողության․ թանգարանն ահազանգում է
- 11/19/2024 10:16 «Toyota»-ն բախվել է կայանված ավտոքարշակին. մեկ մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/18/2024 22:22 Վրաերթ՝ Կապանում. 21-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով վրաերթի է ենթարկել 27-ամյա հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
- 11/18/2024 22:08 Ողբերգական ավտովթար՝ ՌԴ-ում՝ ազգությամբ հայերի մասնակցությամբ․ «Mercedes G500»-ը դուրս է թռել արագընթաց ավտոմայրուղուց․ կա 3 զոհ և 3 վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից
- 11/07/2024 18:51 Ինչու ոչ մի դեպքում չի կարելի ձյուն ուտել
- 11/07/2024 17:46 NASA-ն հրապարակել է Յուպիտերի նոր լուսանկարները. դրանցում հստակ երևում են սառը ամպերն ու հսկա փոթորիկները