ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ովքե՞ր էին «Շարլոտ»-ում ծեծված հայտնի դեմքերը. «Ժողովուրդ» 09/10/2014 09:02 | Մամուլ
«Ժողովուրդ»-ը գրում է, որ իրենց հայտնի են դարձել օգոստոսի 26-ին «Շարլոտ» գիշերային ակումբում ծեծի մասնակից հարկային ծառայողների անունները:
Ինչպես թերթն է ներկայացնում, միջադեպը տեղի էր ունեցել կեսգիշերին մոտ: Ըստ տարածված տեղեկությունների՝ միջադեպի մասնակիցները հարկային տեսչության բարձրաստիճան պաշտոնյաներ են: Դեպքից հետո տեղեկություններ տարածվեցին, թե սեպտեմբերի 4-ին աշխատանքից ազատվել է Կենտրոնի հարկային տեսչության պետ Կարեն Կարապետյանը, ինչպես նաև ԱԱԾ աշխատակից Արսեն Ղազարյանը: Ենթադրվում է, որ նրանց ազատման հրամանը կապված է ակումբում տեղի ունեցած ծեծկռտուքի հետ:
Ըստ լրատվամիջոցի տեղեկությունների՝ «Շարլոտ» գիշերային ակումբի սեփականատերերից մեկը, ով նախկին ոստիկան է, դեպքի օրը որոշել է ընկերոջ հետ հաց ուտել իրեն պատկանող ակումբում, որտեղ երկար ժամանակ չի եղել:
Մի փոքր ուշ ակումբ են այցելել մի խումբ երիտասարդներ՝ ակնհայտ ցինիկ պահվածքով, ու տարօրինակ հայացքով նայել ակումբի սեփականատիրոջն ու նրա ընկերոջը, ինչը դուր չի եկել նախկին ոստիկանին: Ի պատասխան ակումբի սեփականատիրոջ հարցին՝ տղաներից մեկն ասել է, թե իրենք ակումբը փակել էին տվել և իրենցից բացի, նշված ժամին ոչ ոք չպետք է մտներ այնտեղ: Ակումբի սեփականատերն էլ ասել է, թե իրենք կարճ ժամանակով են մտել, շտապ հաց կուտեն և դուրս կգան՝ չխանգարելով իրենց խրախճանքին: Այս պատասխանը, սակայն, չի գոհացրել տղաներին:
Ինչպես թերթն է ներկայացնում, մի քանի րոպե անց Ֆինանսների նախարարության աշխատակիցներն առանց որևէ բան ասելու, հաց ուտելու պահին հարձակվել են ակումբի սեփականատիրոջ և նրա ընկերոջ վրա ու սկսել ծեծել: Նախկին ոստիկանը զանգահարել է իր փոքր եղբորը, ով ակումբի տնօրենն է և հայտնել, որ շտապ գա, կարգի հրավիրի ակումբում հաստատված «բեսպրեդելը»: Սակայն ակումբի տնօրենը, երբ ներս է մտել ու տեսել, թե ում հետ է իր եղբայրը ծեծկռտուք սարքել, խիստ զարմացել է և հորդորել է մեծ եղբորը կատարվածը «կուլ տալ» և հեռանալ ակումբից: Սակայն ծեծի ենթարկված նախկին ոստիկանն ասել է. «Ես սա կուլ տվողը չեմ», ապա որոշել է դաս տալ իրենց ամենակարող համարող երիտասարդների խմբին:
Արդյունքում՝ նախկին ոստիկանը եղբորը դուրս հանելով ակումբից, այնտեղ է կանչել մի խումբ տղաների, կողպել ակումբի դուռը, սկսել մի լավ «դաս տալ» երիտասարդների խմբին, որոնց մեջ են եղել ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդին` Կարեն Խաչատրյանը, ով ՀՀ մաքսատան բաժնի պետ է, նրան ուղեկցող Կենտրոնի հարկային տեսչության պետ Կարեն Կարապետյանը, ով «Մետելիցա» ռեստորանի սեփականատերն է, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական Կովալենկո Շահգալդյանի փեսայի աներորդին: Այնտեղ են եղել նաև ՖՆ մաքսանենգության վարչության աշխատակից Սուրենը, ով ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի՝ Ալրաղացի Լյովիկի քրոջ տղան է, ինչպես նաև՝ ՊԵԿ նախագահի նախկին տեղակալներից մեկը, ում անունը լրատվամիջոցն այդպես էլ չի կարողացել պարզել:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի` 10.09.2014թ. համարում:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից