ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Զայրացել էր «ալկաշ» բառից ու ծեծել տարեց մորը 09/10/2014 22:47 | Քրեական խրոնիկոն
Մորը ծեծելով սպանելու մեջ մեղադրվող Արմեն Չիլինգարյանն այսօր դատարանում հայտարարեց, որ զղջում է կատարվածի համար և խնդրեց ներել իրեն:
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի այսօրվա դատական նիստում հրապարակվեցին ամբաստանյալի նախաքննական ցուցմունքները:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստում ամբաստանյալը ցուցմունք էր տվել և առկա էական հակասությունների պատճառով մեղադրողը միջնորդել էր հրապարակել նրա նախաքննական ցուցմունքները:
Որպես կասկածյալ տված ցուցմունքներում ամբաստանյալը հայտնել էր, որ մայրը ընկել է լոգարանում, իսկ ինքը փորձել է օգնել` նրան տեղափոխել ճաշասենյակ և հարևանների միջոցով շտապ օգնություն կանչել: Ամբաստանյալը նշել էր նաև, որ դեպքի օրը տանը միայն ինքն ու մայրն են եղել` պնդելով, թե մոր հետ չի վիճաբանել, մորը, կնոջն ու երեխաներին երբեք ծեծել, և թե մայրն այդ վնասվածքները ստացել է ընկնելու հետևանքով:
Սակայն ամբաստանյալը հետագայում հրաժարվել է այս ցուցմունքներից և նախաքննական մարմնին հայտնել, որ դեպքի օր գնացել էր երեխաններին տեսության, քանի որ իր հարբեցողության պատճառով կինը երեխաների հետ հայրական տուն էր տեղափոխվել: Կինը թույլ չի տվել տեսակցել երեխաներին եւ ինքը զայրացած տուն է վերադարձել` ճանապարհին գնելով օղի ու ձուկ: Տանը օղի է խմել, իսկ մորն էլ խնդրել, որ ձուկը պատրաստի, եւ պատմել է, որ կինը թույլ չի տվել տեսակցել երեխաներին, ինչին ի պատասխան մայրն ասել է «խմած ես եղել, դրա համար էլ թույլ չի տվել»:
Ձուկը պատրաստելու համար մայրը պատրաստվել է գնալ խանութ` ձեթ գնելու, ինչի մասին իմանալով որդին խնդրել է նաեւ մեկ շիշ օղի գնել իր համար, ինչին ի պատասխան մայրը նրա ասել է «ալկաշ»: Այս բառից ավելի զայրանալով` որդին հարվածել է մորը, իսկ երբ վերջինս վայր է ընկել, նստել է նրա կրծքավանդակին ու շարունակել հարվածել մորը, մազերից բռնել ու քաշքշել:
Հարվածները դադարեցվել են այն պահին, երբ նրանց վերևի հարևանը լսել է ամբաստանյալի ձայնն ու պատուհանին մոտենալով ասել` «ինչ է ձայնդ, Արմեն…» :
Սպանված կնոջ որդին հայտնել էր նաև, որ հարվածներից հետո մոր քթից ու բերանից արյուն է հոսել, ապա` մորը քաշելով տարել է ճաշասենյակ և պառկեցրել բազմոցին, մայրը չի կարողացել շնչել, խռխռացրել է, վախեցել է և վազել հարևանի տուն` օգնություն խնդրել, շտապ օգնությունն էլ արձանագրել է, որ մայրը մահացել է:
Ամբաստանյալը նաև չհերքեց, որ միջանցքի, ննջասենյակի հատակին թափված արյունն ինքն է մաքրել` ջրի, ծածկոցի և այլ շորերի միջոցով:
Ըստ ցուցմունքի՝ ամբաստանյալը մորը բազմիցս է ծեծել, որոնց հետեւանքով մայրը նաեւ մարմնական վնասվածքներ է ստացել, այդ թվում՝ կոտրվածք:
Ամբաստանյալը նաև նշել է, որ մայրը երեք չի ասել որևէ մեկին, որ որդին իրեն ծեծի է ենթարկում:
Թե քանի անգամ է ամբաստանյալը հարվածել մորը՝ չէր հիշում, սակայն պնդեց, որ ինքը մորը այդ վիճակում տեսնելով վախեցել է:
Պաշտպանի հարցին էլ պատասխանեց, թե չի գիտակցել, որ մորն սպանել է` հայտարարելով, որ նման դիտավորություն չի ունեցել: Այդուհանդեձ դատարանում ամբաստանյալը լիարժեք չպատասխանեց, թե որ ցուցմունքն է ճիշտ` նախաքննակա՞ն, թե՞ դատաքննական:
Ամբաստանյալի ցուցմունքների հետազոտմամբ ավարտվեց գործով դատաքննությունը եւ դատարանն անցավ դատական վիճաբանությունների փուլին:
Հաջորդ՝ սեպտեմբերի 24-ին կայանալիք նիստում մեղադրող դատախազը հանես կգա մեղադրական ճառով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ