ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Մարդու իրավունքները ամեն կերպ ոտնահարվում են, բայց մենք որևէ կերպ չենք կարողանում պաշտպանվել». Իսրայել Սարգսյանի փաստաբան 09/10/2014 17:57 | Քրեական խրոնիկոն
Քրեական հեղինակություն Թևոսիկի եղբոր սպանությունը պատվիրելու և այն իրականացնողին սպանելու համար մեղադրվող Իսրայել Սարգսյանի փաստաբանն սպասում է Վճռաբեկ դատարանի պատասխանին, որպեսզի, սպառելով ներպետական դատական ատյանները, դիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին փաստաբան Արսեն Սարդարյանն ասաց «Փաստինֆո»-ի հետ զրույցում` հավելելով, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշումը զուրկ է իրավական հիմքից:
«Ես ինչ ներգրավվել եմ որպես պաշտպան, առաջին իսկ կալանքի նիստին ներկա գտնվելով՝ տեսել եմ, որ անձին անհիմն կալանավորում են, ու առաջին ատյանում կայացած կալանքի նիստից հետո մտահղացումը ծագեց, որ պարտադիր պետք է դիմել ԵԴ»,- ասաց փաստաբանը:
Հիշեցնենք՝ Իսրայել Սարգսյանը կալանավորվել էր 2014թ. փետրվարին: Վերջին անգամ կալանքը 2 ամսով երկարացնելու որոշում է կայացվել օգոստոսի 3-ին: Մեր հարցին, թե ի՞նչ սպասումներ ունի փաստաբանը, արդյոք հոկտեմբերի 3-ից հետո կալանքը դարձյալ կերկարացվի՞, Արսեն Սարդարյանը պատասխանեց. «Տրամաբանությունը հետևյալն է. եթե մի անգամ առանց որևէ հիմքի երկարացնում են, ինչո՞ւ պիտի էլի չերկարացնեն: Այսինքն` այս անտրամաբանությամբ շարժվելով՝ տրամաբանական է ստացվում, որ կերկարացնեն»:
Արսեն Սարդարյանը նաև հիշեցրեց, որ համաձայն ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի՝ անձը մինչդատական վարույթում կալանքի տակ կարող է պահվել 1 տարի:
«Այսինքն` մեկ տարին լրանալուց հետո գործը մեղադրական եզրակացությամբ կա'մ պետք է ուղարկվի դատարան, կա'մ մարդը պետք է ազատ արձակվի»,- ասաց փաստաբանն ու ներկայացրեց դեպքերի զարգացման սեփական կանխատեսումը:
«Որ գործը կուղարկվի դատարան, չեմ կարծում, թեև չեմ էլ բացառում, որովհետև եթե օրենքի տառից ենք ելնում, ապա Իսրայելին վաղուց պետք է ազատած լինեին, իսկ եթե նայում ենք իրականությանը, որն այսօր կատարվում է իրավապահ մարմիններում` նախաքննության փուլում, ապա չենք կարող բացառել, որ նման կամայականությունը կշարունակվի: Ամեն դեպքում, մենք լավատեսորեն ենք տրամադրված և սպասում ենք, որ պետք է կարճեն գործը»,-ասաց փաստաբանը:
Իսկ թե ո՞րն է իր լավատեսության հիմքը, Արսեն Սարդարյանը հրաժարվեց բացահայտել` հիշեցնելով, որ ապրիլին, երբ քրեական գործի նախաքննությունը ոստիկանությունից փոխանցվեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչություն, նոր նախաքննական մարմինը փաստաբաններից նախաքննական գաղտնիքը չբացահայտելու ստորագրություն է պահանջել:
«Ոստիկանությունը հրապարակեց, չգիտես ինչ ձևով սարքած, մարդուն արատավորող, անմեղության կանխավարկածը խախտող տեսանյութ: Իրենք, կարելի է ասել, իրենց բոլոր սկզբունքները խախտեցին, բայց մենք, այնուամենայնիվ, մնում ենք նորմին հավատարիմ»,- ասաց Արսեն Սարդարյանը և հավելեց. «Արդյունքում ստացվում է, որ միցակցություն չկա, հակառակը` մարդու իրավունքները ամեն կերպ ոտնահարվում են, բայց մենք որևէ կերպ չենք կարողանում պաշտպանվել: Եվ որ ամենատարօրինակն է, այդ ամենը, կարելի է ասել, արվում է օրենքով»:
Հիշեցնենք՝ դեպքի առիթով քրեական գործը դեռ նոր էր հարուցվել, երբ ոստիկանությունը հայտարարեց, որ սպանությունը կատարել է Մովսես Ներսիսյանը` Իսրայել Սարգսյանի պատվերով, իսկ սպանությունը կատարելուց հետո պատվիրատուն, ըստ ոստիկանության, սպանել է Մովսես Ներսիսյանին և թաքցրել նրա դին Քանաքեռավանի կոյուղու դիտահորում:
Հեռուստատեսությամբ անգամ այդ մասին պատմող տեսանյութ հեռարձակվեց: Բայց դիակի որոնողական աշխատանքներն այդպես էլ արդյունք չտվեցին:
Փոխարենը լուրեր տարածվեցին, որ փորձաքննությունը հաստատել է, որ դիակը կարող էր անցած ամիսների ընթացքում ի սպառ քայքայված լինել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից