ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ քննարկումներ կլինեն Փարիզում՝ Վենետիկի հանձնաժողովի հետ 09/09/2014 13:22 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների վերջնական ընտրությունը կանգ է առել խորհրդարանական կառավարման ձևի վրա:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց հանձնաժողովի անդամ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը՝ հավելելով՝ խորհրդարանական կառավարման ձևն ուղղակիորեն ենթադրում է համամասնական համակարգ:
Առայժմ այլընտրանքը պահպանվում է դատական համակարգի երկաստիճան կամ եռաստիճան համակարգի հարցում: Գ.Դանիելյանը նշեց, որ հանձնաժողովի անդամների մեծամասնությունն առավել հիմնավորված է համարում դատական իշխանության եռաստիճան համակարգը, սակայն հանձնաժողովում կան անդամներ, ովքեր երկաստիճան համակարգի կողմակիցներ են:
Գ.Դանիելյանը հավելեց նաև, որ այս հարցի առնչությամբ Վենետիկի հանձնաժողովի հետ արդեն քննարկումներ եղել են, Վենետիկի հանձնաժողովը գտնում է, որ մասնավորապես, քրեական ու քաղաքացիական գործերով ճիշտ է պահպանել եռաստիճան համակարգը: Գ.Դանիելյանն իր հերթին գտնում է, որ դատական համակարգը պետք է լինի կայուն, քանի որ փոփոխությունները չեն կարող հանգեցնել համակարգի արդյունավետությանը:
Մասնագետը նշեց նաև, որ հանձնաժողովը հանգել է եզրակացության, որ բարեփոխված Սահմանադրությունում կարելի է նախատեսել երդվյալ ատենակալների ինստիտուտը, տարեկան 30 գործ կլինի, որոնցով երդվյալ ատենակալների մասնակցության անհրաժեշտություն կլինի:
Մասնագիտական հանձնաժողովը նախատեսել է նաև, որ այս կամ այն միջազգային կազմակերպությանն անդամակցելու դեպքում քաղաքական ուժերը, ինչպես նաև քաղաքացիական նախաձեռնությունները հնարավորություն ունենան Հայաստանի ինքնիշխանության սահմանափակման մտավախության դեպքում հարցին լուծում տալ հանրաքվեի միջոցով:
Գ.Դանիելյանը համամիտ չէ ընդդիմադիր քաղաքական ուժերի այն դիրքորոշման հետ, թե սահմանադրական բարեփոխումների գործընթացը նախաձեռնվել է իշխանության վերարտադրման համար. ճիշտ հակառակը՝ սահմանադրական բարեփոխումները դժվարացնում են իշխանության վերարտադրումը:
ՀՀ Սահմանադրության բարեփոխումների հայեցակարգի հանրային քննարկումները, ըստ Գևորգ Դանիելյանի, ընդհանուր առմամբ արդյունավետ էին, բայց հանձնաժողովի անդամները լուրջ վերապահումներ ունեն այդ կապակցությամբ՝ չարդարացան շատ ավելի խորն ու ընդգրկուն քննարկումների վերաբերյալ իրենց սպասելիքները:
Միաժամանակ մասնագիտական հանձնաժողովի անդամը հերքեց այն տեսակետը, թե քաղաքական ուժերը չեն մասնակցել քննարկումներին:
Սեպտեմբերի 16-ին, մասնավորապես, «Ժառանգություն» կուսակցությունը հրավիրել է քննարկումներ Հայեցակարգի շուրջ: Այն, որ հանձնաժողովը քաղաքական ուժերից ու այլ կազմակերպություններից ստացել է 200-ից ավելի առաջարկություններ, չի խոսում պասիվության մասին: «Քաղաքական քննարկումներ դեռ կլինեն»,- ասաց Գ.Դանիելյանը:
«Առաջարկությունների մեծամասնությունը հաշվի կառնվի-, ասաց մասնագետը,-շատ հաճախ խմբագրական փոփոխություններ են առաջարկվում, ինչը նույնպես շատ կարևոր է»:
Գ.Դանիելյանը նշեց, որ մի ստվար հատված առաջարկում է ՏԻՄ մարմինների պաշտոնազրկման մեխանիզմի հարցը:
Գևորգ Դանիելյանը հայտնեց, որ օրեր առաջ՝ սեպտեմբերի 4-ին, լրացավ հանձնաժողովի ստեղծման մեկ տարին: Այդ ընթացքում մշակվել ու հանրային քննարկման է ներկայացվել Հայեցակարգը՝ և մասնագիտական լսարանի, և թե հանրության լայն շրջանակների առջև: Սեպտեմբերի 19-ին, 20-ին, 21-ին Փարիզում հանդիպումներ տեղի կունենան Վենետիկի հանձնաժողովի հետ, ապա ՀՀ նախագահին կներկայացվի Հայեցակարգի վերջնական տարբերակը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ