Թեմաներ
Չորեքշաբթի 11 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/27/2024   17:43 Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի. Ուշակով 11/27/2024   17:30 Էդուարդ Հակոբյանն ազատվել է ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից 11/27/2024   17:28 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ ազգային բարերար տիար Ջերարդ Թրբանճյանի թաղման կարգը 11/27/2024   17:25 Արմեն Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ նախարարի տեղակալ 11/27/2024   17:19 ԱՄՆ-ն առաջիկա օրերին կփորձի հրադադարի հասնել Գազայի հատվածում. Բայդեն 11/27/2024   17:13 Արագածից մինչև Ծիլքար ավտոճանապարհին բուք է 11/27/2024   17:07 Տնտեսական ակտիվության աճի բացասական ռեկորդը՝ հոկտեմբեր ամսին արձանագրվել է տարվա ամենացածր ցուցանիշը. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 11/27/2024   17:03 Գյումրիում «Գազելի» վթարման հանգամանքները պարզվում են նախաքննությամբ․ բուժկենտրոն տեղափոխված անձինք դուրս են գրվել 11/27/2024   17:01 Խուլիգանություն և մարդու առևանգման փորձ Եղեգնաձորում. երկու անձ կալանավորվել է 11/27/2024   16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում 11/27/2024   16:58 Սուրեն Պապիկյանը շնորհավորելով մարզիկներին Հայաստանի Հանրապետության պատիվը միջազգային հարթակում բարձր պահելու կապակցությամբ 11/27/2024   16:50 Պուտինը մեկնել է Աստանա. ինչպես են նրան դիմավորել 11/27/2024   16:48 ՀՀ ԱԺ նախագահն ու Գերմանիայի նորանշանակ դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր 11/27/2024   16:42 Փախստականները վերադառնում են. Շահան Գանտահարյան 11/27/2024   16:32 ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի հաստատումը 11/27/2024   16:30 Համացանցում հայտնվել են Մուրմանսկի մարզում խորտակված նավից զբոսաշրջիկներին փրկելու կադրերը 11/27/2024   16:26 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցները 11/27/2024   16:20 «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է արցախահայության վերադարձի իրավունքի իրացման ուղղությամբ աշխատանքների ընթացքը 11/27/2024   16:16 Հայկ Մարությանը միացել է Անդրանիկ Թևանյանի ստորագրահավաքին, իսկ Սոնա Աղեկյանը՝ Հայկ Մարությանի ստորագրահավաքին 11/27/2024   16:13 C360 կուտակային հաշիվներում խնայողությունների նկատմամբ կկիրառվի ավելի բարձր տոկոսադրույք 11/27/2024   16:07 Աղազարյանը դեռ սպասում է իր ընկերոջը՝ մանդատի հարցը քննարկելու համար 11/27/2024   16:05 Ալիևը օկուպացված հողատարածքները վարձով է տալու գյուղացիներին 11/27/2024   15:54 Թմրանյութը ձեռք էր բերել իրացման նպատակով․ Արաբկիրի համայնքային ոստիկանների բացահայտումը 11/27/2024   15:49 Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ առաքելության լեհ դիտորդների հետ 11/27/2024   15:43 Նոր Խարբերդ բնակավայրի 17-ամյա բնակչի սպանության վարույթով չորս անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում (տեսանյութ) 11/27/2024   15:21 Հայկական առաջին արբանյակին առնչվող քրեական վարույթ է նախաձեռնվել 11/27/2024   15:18 Պետական ինստիտուտների կազմաքանդումը շարունակվում է․ Մհեր Մելքոնյան 11/27/2024   15:12 Լիբանանում Sputnik-ի թղթակիցը վիրավորվել է Իսրայելի հրետակոծությունից. դա տեղի է ունեցել հրադադարից հետո 11/27/2024   14:57 Եղվարդում իրար են բախվել 3 «Opel»ներ 11/27/2024   14:50 Մթերք, որը նվազեցնում է իշեմիկ ինսուլտի հավանականությունը 11/27/2024   14:43 Գյումրիում ինձ ճանաչողների հետ խորհրդակցելուց հետո, կկայացնեմ որոշում. Սարուխանյանը՝ իր թեկնածության մասին 11/27/2024   14:37 Ես վառ օրինակն եմ, թե ինչ է լինում, երբ այդ խնդրանքը չեն կատարում, դա նշանակում է՝ հորինված գործով քրեական հետապնդում․ Վարդազարյան 11/27/2024   14:33 Հայաստանի արտաքին գործերի նախարարը կայցելի Ֆինլանդիա 11/27/2024   14:18 ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ԱՄԷ ԱԳՆ պետնախարար Նուրա բինտ Մուհամմեդ Ալ Կաաբիի հետ 11/27/2024   14:15 Կինը իր նորածին երկվորյակ տղաներին ծեծել է ու արնաշաղախ վիճակում թողել խմիչքների խանութում. երեխաներից մեկը մահացել է 11/27/2024   14:12 Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի․ առանց ժպ նշանակելու կարելի է շարունակել Գյումրու ղեկավարումը. Առաքելյան 11/27/2024   14:06 Գեղամ Նազարյանի հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, իր անձնական ընկալումներն են. Ագնեսա Խամոյան 11/27/2024   13:36 Եթե Պուտինը գար Հայաստան՝ ՀՀ իշխանությունները արևմուտքի ճնշման տակ կհայտնվեր. Դրա համար էլ խնդրել են, որ ԵԱՏՄ նիստը ՌԴ-ում լինի. Խաչատրյան 11/27/2024   13:34 Գեղամ Նազարյանի մանդատը վայր դնելու հարցը քննարկվելու է. Խաչատրյան 11/27/2024   13:31 Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը` պետական պատվերի շրջանակներում.ԱՆ 11/27/2024   13:26 Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել դեռահասների համար սոցիալական ցանցերի արգելքին 11/27/2024   13:24 Տեղումները կշարունակվեն. ջերմաստիճանը կնվազի ևս 5-8 աստիճանով 11/27/2024   13:18 Լիբանանը զինվորականներ է տեղակայում երկրի հարավում՝ Իսրայելի և Հեզբոլլահի միջև զինադադար ապահովելու համար 11/27/2024   13:16 Ավտովթար՝ Շիրակի մարզում. Գյումրու քաղաքապետարանի 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. կան վիրավորներ 11/27/2024   12:59 Գևորգ Պապոյանը տեղյակ չէ, որ Երևանում անցկացվելիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը Փաշինյանի խնդրանքով անցկացվելու է ՌԴ-ում 11/27/2024   12:53 Ալեքսանդր Սիրունյանին՝ ԲԴԽ անդամի թեկնածու առաջադրելու մասին ԱԺ նախագահի հայտարարությունը 11/27/2024   12:51 Ռուսաստանի արտաքին հետախուզությունը տվյալներ ունի, որ ԱՄՆ-ն մտադիր է ամբողջապես ենթարկեցնել Հայաստանին 11/27/2024   12:48 2025 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա 11/27/2024   12:43 Գյումրիում հաղթած ուժը անպատասխանատվություն է դրսևորել, ստիպված ենք ԺՊ նշանակել. Պապոյան 11/27/2024   12:35 18-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթ
11/27/2024   14:15 Կինը իր նորածին երկվորյակ տղաներին ծեծել է ու արնաշաղախ վիճակում թողել խմիչքների խանութում. երեխաներից մեկը մահացել է 11/26/2024   23:24 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/26/2024   15:17 16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը. վերջինս մահացել է 11/26/2024   19:37 «Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան». Նաիրա Զոհրաբյան 11/26/2024   16:58 Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան 11/26/2024   11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/26/2024   13:43 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան 11/26/2024   23:32 Երևանի սուպերմարկետներում մեր համազգային ամոթի և անարգանքի ամենօրյա հիշեցումն է. Վարդան Ոսկանյան 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/26/2024   08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» 11/27/2024   16:42 Փախստականները վերադառնում են. Շահան Գանտահարյան 11/27/2024   08:17 Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավարում է «Հաց բերողին» կալանավորող Էդիկ Հակոբյանը. ինչ է նա հայտարարագրել. «Ժողովուրդ» 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/26/2024   20:15 Ինչու է դոլարն ու եվրոն սկսել արժևորվել. Տնտեսագետի պարզաբանումը 11/26/2024   16:23 Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ 11/26/2024   17:56 Ինչ են հայտարարագրել ՊԵԿ ապագա նախագահն ու նրա կինը. Վերջինս ավելի հարուստ է 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/26/2024   20:52 Օդային տագնապ Է հայտարարվել Ուկրաինայի ողջ տարածքում

ՄԻԵԴ դիմելու ժամկետը կարող է կրճատվել երկու ամսով. Եվրոպական կոնվենցիայում համապատասխան փոփոխություններ նախատեսող բանաձևը քննարկվում է 09/09/2014   12:37  |  Հարցազրույց

Մարդու իրավունքների Եվրոպական դատարան Հայաստանից ստացված գանգատների, դրանցով կայացված վճիռների և դրանց կատարման ընթացքի մասին «Փաստինֆո»-ի հարցերին պատասխանել է ՀՀ Արդարադատության նախարարության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ Արտյոմ Սեդրակյանը:

- Արդեն մի քանի տարի է, ինչ ՀՀ-ն, այսպես ասենք, համագործակցում է ԵԴ-ի հետ: Այս տարիների ընթացքում ի՞նչ ունենք և ի՞նչ դեռ պիտի անի ՀՀ-ն, որպեսզի Եվրոպայում շատ վատ երկրի տպավորություն չթողնի:

-  2002թ. ապրիլի 26-ին Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասնակից պետություն դարձավ: Այդ ժամանակից ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունեցան դիմել ԵԴ: Առաջին վճիռը ՀՀ-ի դեմ, որ կայացվեց, 2007թ. էր, և առ այսօր մենք ունենք ՀՀ վերաբերյալ կայացված 49 վճիռ: Ասեմ, որ 2002 թվականից մինչև 2014թ. սեպտեմբերի 1-ը մենք ունեցել ենք ավելի քան 2000 գանգատ, որոնցին շուրջ կեսը ԵԴ կողմից հանվել են քննությունից:

ԵԴ գանգատների թիվը, վճիռների քանակը, ըստ էության, կարևոր են այնքանով, որ պետությունը նախ տեսնի, թե ինչ խնդիր ունի իրավական դաշտում և պրակտիկայում, և երկրորդը` ինչ քայլեր կարող է ձեռնարկել, որպեսզի նմանատիպ դեպքեր չկրկնվեն, որովհետև ԵԴ-ի համար, ԵԽ նախարարների կոմիտեի համար շատ ավելի կարևոր է, թե դու ինչ քայլեր ես ձեռնարկում, որպեսզի հետագայում նմանատիպ խախտումներ քո պետության մեջ չկրկնվեն: Այս առումով՝ շատ կարևոր է ԵԴ-ի վճիռների կատարումը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչությունը ունի 2 խնդիր: Առաջինը` գանգատների վերաբերյալ ներկայացնել դիրքորոշում, նախապատրաստել կառավարության պաշտոնական դիրքորոշման նախագիծը, երկրորդ` ապահովել ԵԴ-ի կողմից կայացված վճիռների կատարումը: ԵԴ-ի վճիռների կատարման առումով պետք է ասեմ, որ 2010թ. Շվեյցարական Ինտերլակեն քաղաքում կայացավ կոնֆերանս, որտեղ ԵԽ անդամ պետությունները որոշեցին հստակեցնել ԵԴ վճիռների կատարումն ապահովող մեխանիզմները:

Քանի որ ՄԻ եվրոպական կոնվենցիայի համաձայն՝ վճիռների կատարման դերն ստանձնում է Նախարարների կոմիտեն, նրանք ևս իրենց աշխատանքային մեթոդները հստակեցրեցին, և 2011 թվականից արդեն նոր չափորոշիչներ են ի հայտ եկել, և պետություններին պարտավորեցնում են ապահովել այդ չափանիշների կատարումը: 2013թ. ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալի մասնակցությամբ, ով ի պաշտոնե նաև արդարադատության փոխնախարարն է, Ստրասբուրգում տեղի ունեցան երկկողմանի բանակցություններ` Նախարարների կոմիտեի համապատասխան ստորաբաժանման` Վճիռների կատարման դեպարտամենտի  ղեկավարության հետ: Դրա շրջանակներում մենք որոշեցինք ապահովել համապատասխան շփումը և զարգացնել համագործակցությունը:

Առ այսօր պրոցեսը ինչպե՞ս էր տեղի ունենում. Երբ որ կայացվում էր ՀՀ-ի վերաբերյալ վճիռ, մենք պետք է այն ապահովեինք, պետք է մշակեինք համապատասխան գործողությունների պլան, ապա` համապատասխան գործողությունների հաշվետվություն, ապահովեինք վճռի թարգմանությունը և հրապարակումը նախարարության պաշտոնական կայքում, պետք է ապահովեինք դիմումատուին կոմպենսացիայի վճարումը, և այդ պրոցեսը, ըստ էության, երկարացման ճանապարհով էր գնում, որովհետև համապատասխան ինֆորմացիան ԱԳՆ-ի խողովակներով գնում էր ԵԽ-ում ՀՀ-ի ներկայացուցչությանը, ապա նրանք փոխանցում էին Նախարարների կոմիտեի համապատասխան ստորաբաժանմանը: Իսկ անցյալ տարվա հանդիպումից հետո մենք որոշեցինք, որ ուղղակիորեն վարչությունը համագործակցի Վճիռների կատարման դեպարտամենտի այն բաժանմունքի հետ, ովքեր փաստացի իրականացնում են վերահսկողությունը ՀՀ-ի վերաբերյալ վճիռների կատարման նկատմամբ:

- Այսինքն` ընթացակարգը պարզեցվեց, իսկ ժամանակային կրճատում տեղի ունեցե՞լ է:

-  Ընթացակարգի պարզեցմամբ մենք ունեցանք մի իրավիճակ, երբ կարողացանք օպերատիվ համագործակցել մեր գործընկերների հետ և ինֆորմացիայի փոխանակման պրոցեսն արագացավ, և դա ապահովեց, որ մենք բավականին (թող անհամեստ չթվա) լավ ցուցանիշներ ունենանք այդ մեկ տարվա ընթացքում: Կարող եմ ասել, որ անցյալ տարի մենք ունեցանք կոնկրետ վճիռ, որը մեկ տարվա ընթացքում փակվեց:

Նկատի ունեմ «Մելիքյանն ընդդեմ ՀՀ-ի» գործը, որի վճիռը 2013թ. ընդունվեց և մեկ տարվա ընթացքում այն փակեցինք, որովհետև վճռի կատարման փակումը երկար պրոցես է ենթադրում, բայց ակտիվ համագործակցության արդյունքում մենք կարողացանք Նախարարների կոմիտեին ներկայացնել այն քայլերը, որ ձեռնարկել ենք, ճիշտ ներկայացնել իրավիճակը, և Նախարարների կոմիտեն, հասկանալով, որ նմանատիպ երևույթներ այլևս Հայաստանում պրակտիկայում չեն կրկնվի, համաձայնեց գործը փակել:

-  ՀՀ-ի դեմ ՄԻԵԴ կայացրած վճիռներից հասարակությունը տեղեկանում է հիմնականում դրա նյութական, դրամական կողմին` փոխհատուցման չափերին: Բայց որքանո՞վ է ճիշտ այդ տպավորությունը, որ ԵԴ-ն գրեթե միշտ մեծ գումարների փոխհատուցման վճիռներ է կայացնում բոլոր այն քաղաքացիների հայցերով, ովքեր հասնում են մինչև ԵԴ և այնտեղ են փնտրում արդարություն:

-    ՀՀ-ի վերաբերյալ կայացվել է 49 վճիռ` 46 վարույթով: Ես կուզեի ոչ մասնագետների համար հստակեցնել, թե ինչ է նշանակում «49 վճիռ` 46 վարույթով»: Մենք ունենք 3 վարույթ` 3 գործ` «Բայաթյանն ընդդեմ ՀՀ-ի» գործը, «Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ ՀՀ-ի» գործը և «Հովհաննիսյանը և Շիրոյանն ընդդեմ ՀՀ-ի» գործը: Այս 3 գործերով ԵԴ-ը կայացրել է 2-ական վճիռ:

Բայաթյանի գործով սկզբում ԵԴ-ն որոշել էր, որ ՀՀ-ի կողմից Եվրոպական կոնվենցիայի խախտում չկա: Այնուհետև կողմը բողոքարկել էր ԵԴ-ի Պալատի վճիռը վերին ատյան` Մեծ պալատ, և Մեծ պալատն իր 50 տարվա նախադեպային պրակտիկան փոխել էր, և ասել մոտավորապես հետևյալը` եթե մինչև այսօր ես նման հարցի շուրջ ունեի այսպիսի դիրքորոշում, այսօրվանից, հաշվի առնելով, որ Եվրոպական կոնվենցիան կենդանի գործիք է և պետք է մեկնաբանվի՝ հաշվի առնելով նաև այսօրվա իրողությունը, ես իմ դիրքորոշումը փոխում եմ:

Եվ Մեծ պալատը այլ դիրքորոշում է արտահայտել: Այսինքն` Բայաթյանի գործով մենք ունեցանք 2 վճիռ, և այստեղ էականը ոչ թե այն էր, թե ինչպիսին էր ՀՀ-ի օրենսդրությունը, որովհետև այն, ըստ էության, համապատասխանում էր ԵԴ՝ մինչ այդ ունեցած դիրքորոշումներին և Կոնվենցիային, բայց, քանի որ դիրքորոշումը ԵԴ-ի կողմից փոխվեց, մենք պետք է արդեն մեր օրենսդրությունը համապատասխանեցնենք նոր դիրքորոշմանը:

Մյուս վարույթներով` «Մինասյան, Սեմերջյան» և «Հովհաննիսյան, Շիրոյան» հարցը վերաբերում էր պետության և հասարակության կարիքների համար օտարվող սեփականության դիմաց կոնպենսացիային: Ժամանակին մեր օրենսդրությունն այդ առումով լուրջ խնդիրներ ուներ, որն արձանագրվեց ԵԴ-ի կողմից: Դրանից հետո էական փոփոխություններ տեղի ունեցան մեր օրենսդրության մեջ:

Նախ` Սահմանադրության մեջ փոփոխություն կատարվեց, այնուհետև մենք ունեցանք նոր օրենք, որը նոր չափանիշներ էր ապահովում քաղաքացիների համար, և հստակեցված են այն ուղենիշները, թե որ դեպքում դու կարող ես քաղաքացուց վերցնել նրա սեփականությունը` համապատասխան փոխհատուցման պայմանով: Այս կատարված քայլերը ներկայացվել են Նախարարների կոմիտե, և, կարծում եմ, շուտով մենք այդ խումբ գործերը կունենանք փակված:

Բնականաբար, մենք ունենք նաև գործեր, որոնց վճիռների կատարման համար մենք պետք է լրացուցիչ քայլեր անենք և չսահմանափակվենք մինչ այսօր կատաված քայլերով:

Օրինակ` «Պողոսյանը և Բաղդասարյանն` ընդդեմ ՀՀ-ի» գործը, որով քաղաքացին անօրինական անազատության մեջ էր գտնվել, որը ճանաչվել էր մեր ներպետական դատարանների կողմից: Երբ քաղաքացին դիմել էր ներպետական դատարան` պահանջելու ոչ նյութական կամ բարոյական վնասի հատուցում, ներպետական ատյանը չէր կարողացել ապահովել նրա պահանջը, որովհետև մեր օրենսդրությունը չէր ապահովում նման մեխանիզմ:

Բարոյական վնասի ինստիտուտը ՀՀ օրենսդրությամբ մինչև վերջերս չկար: Վճիռների կատարման շրջանակում մենք օրենսդրական փոփոխություններ կատարեցինք, որն իր դրական արդյունքը տվեց: Այս տարի ԱԺ կողմից ընդունվեց օրենք, որը նախատեսեց բարոյական վնասի հատուցման մեխանիզմ:

Ավելին ասեմ` մինչև ԱԺ-ի կողմից կընդունվեր այդ օրենքը, հարցը քննարկվեց նաև ՍԴ-ում, և ՍԴ-ն ևս արձանագրեց, որ բարոյական վնասի ինստիտուտ չունենալը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, և պարտավորեցրեց արդեն իսկ ընդունված օրենքի շրջանակն ընդլայնել, համապատասխան նոր չափանիշները հաշվի առնել: Եվ այսօր նախագիծն արդեն պատրաստ է, շուտով մենք կունենանք շահագրգիռ մարմինների կարծիքները նախագծի վերաբերյալ, և բարոյական վնասի նորացված ինստիտուտ կունենանք Հայաստանում, և, շատ ուրախ եմ, որ այդ գործընթացին ներգրավված է նաև մեր նախարարությունն ուվարչությունը:

-  Եվ, այդուհանդերձ, շատ է խոսվում, որ բարոյական վնասի փոխհատուցման չափազանց ցածր շեմ է նախատեսում Ձեր նշած նորմը` մինչև 1 մլն դրամի սահմանում: Արդյոք սա կարո՞ղ է համարժեք լինել ԵԴ-ի վճիռներով նախատեսված մեծ գումարներին:

-    Շատ լավ հարց եք տալիս և արդիական, որովհետև, ասեմ Ձեզ, նոր նախագծով մենք նախատեսում ենք ավելացնել նաև փոխհատուցման գումարները` 1 մլն-ով, 2 մլն-ով: Բայց համեմատության համար ասեմ, որ, օրինակ, եթե ԵԴ-ն կայացնում է բարոյական վնասի հատուցման վճիռ, որը շատ ավելի բարձր է, դա չի նշանակում, որ այն բարձր է, որովհետև մեկ հոդված է խախտվել: Կան վճիռներ, որով արձանագրվել է մի քանի հոդվածների խախտում, և այդ մի քանի հոդվածների առկայության դեպքում է, որ թիվը բարձր է:

Այսօր մենք, նախատեսելով լրացուցիչ ավելացումներ, փորձում ենք դա պայմանավորել նաև ԵԴ-ի պրակտիկայով, թե կոնկրետ 2-րդ հոդվածի` կյանքի իրավունքի, կամ 3-րդ հոդվածի` խոշտանգման արգելքի գործերով ԵԴ-ն ինչ չափանիշներ է վերցնում՝ կոմպենսացիայի հարցը որոշելիս: Մենք ուսումնասիրել ենք և’ այն գործերը, որոնք վերաբերում էին Հայաստանին, և’ այն գործերը, որոնք վերաբերում էին Հայաստանի պես զարգացող երկրներին` հարևան երկրներ, ԵԽ անդամ այլ պետություններ, որոնք տնտեսական զարգացածությամբ նման են Հայաստանին:

Նրանց փորձն ուսումնասիրելով, օրինակները տեսնելով` մենք փորձում ենք համապատասխանեցնել գումարը: Ճիշտ է, այստեղ նաև բյուջեի ավելացման խնդիր կա, որ պետությունը շատ ժամանակ չի կարող լրացուցիչ քայլեր անել: Բայց նաև այդ կոմպենսացիայի քանակը չի կարող շատ ցածր լինել, որովհետև հակառակ դեպքում մենք այլ խնդիրներ կունենանք ԵԴ-ում, որովհետև ԵԴ-ի համար շատ կարևոր է ոչ միայն այն, որ քաղաքացին կարող է դիմել և ստանալ կոմպենսացիան, այլև այն, թե ինչպիսին է այդ միջոցը, որքանով է արդյունավետ:

Եթե քաղաքացին ինչ-որ մի հարցի համար դիմի ԵԴ, պետք է ստանա պայմանական 2000 եվրոյին համարժեք դրամի փոխհատուցում, իսկ ներպետական ատյանում այն կարող է լինել 10 անգամ ավելի ցածր, ապա այն միջոցը, որ քաղաքացին դիմում է ներպետական ատյանում փոխհատուցում ստանալու, արդյունավետ չէ: Այդ արդյունավետ չլինելը լրացուցիչ խնդիրներ կառաջացնի մեզ համար ԵԴ-ում: Կոմպենսացիայի քանակի ավելացումը դրանով ևս պայմանավորված է:

- Քանի որ գումարի մասին խոսեցինք, կուզեի հարցնել` կա՞ արդյոք վիճակագրություն, թե այս տարիների ընթացքում Ձեր նշած 49 վճիռներով որքա՞ն գումար է ՀՀ-ը վճարել իր քաղաքացիներին:

-    Առ այսօր այն վճիռներով, որոնցով ՀՀ-ի վերաբերյալ խախտում է արձանագրվել, քաղաքացիների կողմից պահանջվել է շուրջ 16 մլն եվրոյին համարժեք փոխհատուցում: ԵԴ-ի կողմից բավարարվել է ընդամենը շուրջ 570 000 եվրոն: Բնականաբար, դա ՀՀ-ի համար քիչ գումար չէ, բայց հաշվի առնելով նաև այն, որ այդ գումարները գոյացել են 49 վճռից և նաև նկատի ունենանք, որ մենք ունեցել ենք 1 վճիռ, որով ԵԴ-ն պարտավորեցրել է վճարել դիմումատուներին 120 000 եվրոյին համարժեք դրամ, ինչ-որ տեղ կարելի է ասել, որ  այդ գումարն այնքան ահռելի չէ, ինչքան որ ԵԴ պրակտիկայում կարող ենք տեսնել: Կան պետություններ, որտեղ այդ գումարները հասնում են մի քանի միլիոն եվրոյին համարժեք ազգային արժույթի:

Ուրախությամբ կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ մենք չունենք թեկուզ 1 դրամ, որ չի փոխհատուցվել քաղաքացիներին` ԵԴ վճիռներով: Այս տարի մենք ունեցանք 1 գործ` «Մինասյանն ընդդեմ ՀՀ-ի», որն ուժի մեջ մտավ հուլիսի 8-ին, և ԵԴ-ն իր վճռում նշում է, թե ուժի մեջ մտելուց որքան ժամանակ հետո դու պետք է ապահովես հատուցումը: Այս դեպքում պետք է ապահովվի մինչև հոկտեմբերի 8-ը:

ՀՀ կառավարության վերջին նիստերից մեկում Արդարադատության նախարարությանը պահուստային ֆոնդից միջոցներ հատկացրեցին, որպեսզի մենք կարողանանք դիմումատուին հատուցել: Վերջերս մենք կապվել են քաղաքացու լիազոր ներկայացուցչի` փաստաբանի հետ, որպեսզի նա ներկայացնի դիմում և իր բանկային տվյալները, որի հիման վրա մենք կապահովենք վճարումը: Ես կարծում եմ, որ այս ամսվա ընթացքում, համենայն դեպս շատ ավելի շուտ, քան վերջնաժամկետն է, մենք կունենանք այդ վճարի փոխհատուցումը: Մոտավերապես 6030 եվրո:

- Մի կողմից քաղաքացիները սովորում են դիմել ԵԴ, մյուս կողմից պետությունն անում է հնարավորը, որպեսզի իր քաղաքացին չհասնի մինչև ԵԴ: Այս ամենի արդյունքում ավելացե՞լ են արդյոք ԵԴ դիմումները, թե՝ նվազել:

- ԵԴ դիմողների քանակը ընդհանուր առմամբ ավելանում է, և այդ տենդենցը նկատվում է ոչ միայն Հայաստանում, այլ՝ բոլոր ԵԽ անդամ պետություններում: Ավելին ասեմ` այսօր ԵԴ-ն լուրջ խնդրի առջև է կանգնած, որովհետև բազմաթիվ են խնդիրները, բազմաթիվ են գանգատները, և միայն ԵԴ-ն չի կարողանում ապահովել, որպեսզի յուրաքանչյուր հարցին անդրադառնա նույն շրջանակում և հարցի լուծում ապահովի: Դա էր նաև պատճառը, որ վերջերս շրջանառվեց և կողմերը ստորագրում են ու պետք է վավերացնեն Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայում համապատասխան փոփոխություններ նախատեսող բանաձևը, որով 6-ամսյա ժամկետը, որի ընթացքում քաղաքացին կարող է դիմել ԵԴ, կրճատվում է` դառնլով 4 ամիս:

Այսինքն` դրանով ինչ-որ տեղ այն քաղաքացին, որ կարող էր 6 ամսում գանգատը ներկայացնել դատարան, 4 ամսում շատ հնարավոր է, որ պրակտիկորեն հնարավորություն չունենա և զրկվի այդ միջոցներից:

Այսինքն` ԵԴ-ն, հասկանալով, որ քանակները ԵԽ անդամ 47 երկրներում շատանում են, ինքն էլ է փորձում քայլեր ձեռնարկել, որպեսզի իր ծանրաբեռնվածությունը թեթևանա: Փաստորեն, գանգատների թվի ավելացումը միայն ՀՀ-ում չէ, որ նկատվում է: Ուրախալին այն է, որ այն խնդիրը, որ մենք օրենսդրությամբ փակել ենք, այդ խնդրի վերաբերյալ նոր գործեր մենք չենք ստանում` բացառությամբ եզակի դեպքերի:

Օրինակ` մենք «Բայաթյանն ընդդեմ ՀՀ-ի», «Բուխարաթյանն ընդդեմ ՀՀ-ի» և «Ծատուրյանն ընդդեմ ՀՀ-ի» գործեր ունեցանք, որոնք վերաբերում են «Եհովայի վկաներ» կազմակերպության անդամներին: Խնդիրը հետևյալն էր. ՀՀ-ում մենք չունեինք այլընտրանքային ծառայության մասին օրենք: Այդ վճիռներով ԵԴ-ն ասաց, որ օրենք չունենալը չի ազատում քո պետությունում նման ծառայություն ունենալու պարտավորությունից, որովհետև դրանով դու պետք է ապահովես մարդու խղճի ազատության իրավունքը: Եվ մենք ընդունեցինք այդ օրենքը:

Բավական երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի այդ օրենքը գործի: Բայց այսօր այդ օրենքը վերջին փոփոխություններից հետո, կարելի է ասել, լավագույններից մեկն է ԵԽ անդամ պետություններում: Ավելին ասեմ`«Եհովայի վկաներ» կազմակերպության հայաստանյան գրասենյակը Նախարարների կոմիտեին, որը վերահսկում է այդ վճիռների կատարումը, իր գոհունակությունն է հայտնել, որի մասին մենք ուրախությամբ իմացանք, որ ՀՀ-ն լուրջ քայլեր է արել և ընդունել է համապատասխան փոփոխություններ այդ օրենքում, և այսօր մենք ունենք իրապես լավ օրենք:

Եվ այս տարիների ընթացքում այլընտրանքային ծառայության հարցի վերաբերյալ լրացուցիչ գանգատներ մենք չունենք, և Նախարարների կոմիտեն նախատեսում է փակել այդ բոլոր կատարողական վարույթները:

Իրականում կան քայլեր, որոնք մենք անում ենք և կարիք ունենք նաև մեր հասարակության կողմից արձագանք տեսնել` արդյոք նկատելի՞ են այդ քայլերը, թե՝ ոչ, և երկրորդ` մեզ համար շատ կարևոր է վճիռների կատարումը, որովհետև վճիռը ինչ-որ տեղ բերում է նրան, որ պետությունն ավելի լավացնում է իր օրենսդրությունը, տեսնում է այն խնդիրը, որ ժամանակին չէր տեսել և փորձում է վերականգնել: Եվ այս առումով, եթե մենք ունենում ենք վճիռ՝ Հայաստանի դեմ կայացված, մենք դրանից ոչ թե զայրանում ենք, այլ փորձում ենք տեսնել այն խնդիրը, որ մենք հետագայում պետք է լուծենք, և դա մեզ համար շատ կարևոր է:


 
 


Արխիվ

[]