ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նոր կանոնակարգումներ` դատաբժշկության ոլորտում 09/08/2014 17:45 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել` նվիրված դատական բժշկության արդի խնդիրներին։
«Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ ԱՆ դատաբժշկության գծով փորձագետ Մհեր Բիշարյանը ներկայացրել է «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկա վիճակը, կառուցվածքը, գործունեությունը և զարգացման հեռանկարները։
Նա շեշտել է, որ բարդ փորձաքննությունների բաժնի համար խնդրահարույց է նեղ մասնագետների` դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություններին մասնակցության ապահովումը: Կարևորվել է նաև գլխավոր և առաջատար մասնագետների ինստիտուտի ստեղծումը։
Նշվել է նաև, որ ավելացել են հանձնանժողովային, համալիր և կրկնակի փորձաքննությունները: Բանախոսը, մասնակիցների ուշադրությունը հրավիրել է ներկայացված առաջարկներին, մասնավորապես` մարզերում դիահերձարանների վերազինման, տրանսպորտային հագեցվածության ապահովման, հիվանդանոցներում պետպատվերի հիմունքներով դատաբժշկական դեպքերի հետազոտության, արտասահմանում կադրերի վերապատրաստման խնդիրներին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, Նախարարը կարևորել է նաև բժշկական փաստաթղթերի լրացման չափորոշիչների ստեղծումը և դրանց կիրառումը: Շեշտել է, որ անհրաժեշտ է մշակել ինստիտուցիոնալ մոտեցումներ` չանդրադառնալով առանձին դեպքերի, որոնք իրավական դաշտում են: Նախարարը հանձնարարել է Առողջապահության ազգային ինստիտուտին զբաղվել վերը նշված բոլոր հարցերով։
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտաշես Ջավադյանն ընդգծել է, որ «Փորձաքննությունների ազգային բյուրոն» ստեղծվել է 2004 թվականին՝ հայ-ամերիկյան միջկառավարական համաձայնագրով, անդրազգային հանցավորության դեմ պայքարի նպատակով: Կառույցը` որպես դատաբժշկական գիտագործնական կենտրոնին հարակից և այլընտրանքային ծառայություն, զբաղվում է դատաբժշկական փորձաքննություններով:
Բյուրոն ունի վեց դատաբժիշկ: Նշվեց, որ կենտրոնը զբաղվում է կրկնակի փորձաքննություններով, նաև՝ բժշկական իրավախախտումների վերաբերյալ առաջնային հանձնաժողովային բժշկական փորձաքննություններով:
«Պետք է նվազագույնի հասցնել բժշկական սխալների դեպքում առկա սուբյեկտիվ գործոնը: Դրա համար, կարծում եմ, անհրաժեշտ է կազմակերպել քննարկումներ նաև ասոցիացիաների ներկայացուցիչների հետ: Իմ կարծիքով, ամենաարդյունավետ մեխանիզմները կլինեն գործելակարգերը, որոնք կընդունվեն առողջապահության ազգային ինստիտուտի կողմից»,-նշել է Արտաշես Ջավադյանը։
Արմեն Մուրադյանը կարևորել է այն դեպքերի վերհանումն ու վերլուծությունը, որոնց վերաբերյալ կան իրար հակասող դատաբժշկական եզրակացություններ:
«Անհրաժեշտ է ունենալ թվային տվյլաներ։ Եթե այդ եզրակացությունների թիվը մեծ է, նշանակում է` արդեն իսկ առկա է խնդիր, որը պետք է լուծում ստանա»:
Նախարարը կարևորել է մարզերում դատաբժշկական փորձագետներով հագեցվածության խնդիրը: Դաշտի ներքին կանոնակարգման համար Արմեն Մուրադյանն ընդգծելէ չափորոշիչները հստակեցնելու խնդիրը` առաջնային համարելով հատկապես բուժհաստատություններում հիվանդի պատմագրության, բժշկական փաստաթղթերի լրացման կարգի սահմանումը:
«Չչափագրված կանոնները հանգեցնում են տարատեսակ իրավիճակների, ուստի՝ գործողությունները պետք է ամրագրված լինեն` ըստ չափորոշիչների»,- նշել է առողջապահության նախարարը:
Արմեն Մուրադյանը «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»-ին և ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին առաջարկել է համագործակցել վեր հանված խնդիրների լուծման շուրջ, ներկայացնել առաջարկներ` միաժամանակ ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտին և բժշկական օգնության քաղաքականության վարչությանը հանձնարարելով սեղմ ժամկետներում մշակել մասնագիտությունների որակավորման բնութագրերը, գործելակարգերը և նորմատիվային այլ փաստաթղթեր, ինչպես նաև՝ կազմակերպել քննարկումներ` դատաբժշկական փորձագետների, նաև համապատասխան ասոցիացիաների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Եզրափակելով խորհրդակցությունը` Արմեն Մուրադանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ հետևողական է լինելու այս հարցերի շուտափույթ լուծման հարցում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ