ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեղադրողի ճառը մեկ անգամ ևս ապացուցեց, որ «սա իշխանությունների հաշվեհարդարն է». Փաստաբան 09/08/2014 14:41 | Քրեական խրոնիկոն
«Մեղադրողի ճառը մեկ անգամ ևս ապացուցեց, որ «սա իշխանությունների հաշվեհարդարն էր այն անձանց նկատմամբ, ովքեր իրենց օրինական շահերից ելնելով՝ իրենց իրավունքներն էին փորձում և իրենց գաղափարներն էին փորձում տեղ հասցնել:
Սարքեցին սադրանք, անձանց ներկայացրեցին որպես խուլիգաններ և այսօր էլ տեսանք՝ ինչպիսի դաժան միջնորդություն ներկայացվեց»,- հայտարարել է Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը` մեկնաբանելով Շանթ Հարությունյանի եւ մյուսների գործով դատախազի մեղադրական ճառը:
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ Շանթ Հարությունյանի ու մյուսների գործով այսօրվա դատական նիստում մեղադրող Գևորգ Գևորգյանը միջնորդեց Շանթ Հարությունյանին դատապարտել 7 տարվա, իսկ նրա անչափահաս որդուն՝ Շահեն Հարությունյանին՝ 5 տարվա ազատազրկման:
Մեղադրողը միաժամանակ միջնորդեց Վահե Մկրտչյանին դատապարտել ութուկես տարվա, Ալբերտ Մարգարյանին՝ ութ տարվա, Վարդան Վարդանյանին, Ավետիս Ավետիսյանին, Լիպարիտ Պետրոսյանին 6,5-ական տարվա, Ալեք Պողոսյանին ու Հայկ Հարությունյանին՝ վեց տարվա, Մկրտիչ Հովհաննիսյանին՝ 5.5 տարվա, Սևակ Մնացականյանին, Տիգրան Պետրոսյանին ու Արմեն Հովհաննիսյանին` 4-ական տարվա ազատազրկման, իսկ Միսակ Առաքելյանին` 50 հազար ՀՀ դրամի տուգանքի:
Դատախազի գնահատմամբ` դատաքննության ընթացքում լիովին հիմնավորվել է նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքն առ այն, որ Շանթ Հարությունյանը և ևս 13 ամբաստանյալներ խմբով, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել են խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով:
Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն, Ալբերտ Մարգարյանին՝ 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իշխանության ներկայացուցչի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ, Ալեք Պողոսյանին՝ 258-րդ հոդվածի 4-րդ մասով, Արմեն Հովհաննիսյանին՝ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ մի խումբ անձանց, կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանություն, որը զուգորդվել է իշխանության ներկայացուցչին, կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող, կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով, Ավետիս Ավետիսյանին՝ 258-րդ հոդվածի 4-րդ մասով, Հայկ Հարությունյանին՝ 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 268-րդ հոդվածի 1-ին մասով՝ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն` առանց իրացնելու նպատակի, Լիպարիտ Պետրոսյանին՝ 258-րդ հոդվածի 4-րդ մասով, Միսակ Առաքելյանին՝ 258-րդ հոդվածի 1-ին մասով, Մկրտիչ Հովհաննիսյանին՝ 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով, Սևակ Մնացականյանին՝ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1 և 2-րդ կետերով, Շահեն Հարությունյանին՝ 258-րդ հոդվածի 4-րդ կետով, Տիգրան Պետրոսյանին՝ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, Վահե Մկրտչյանին՝ 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով, Վարդան Վարդանյանին՝ 258-րդ հոդվածի 4-րդ մասով:
Մեղադրողը պատժաչափերի միջնորդություն անելիս դատարանից խնդրեց հաշվի առնել մեղմացուցիչ և ծանրացուցիչ հանգամանքները, անձը բնութագրող տվյալները՝ մինչև 14 տարեկան երեխաների առկայությունը, Վարդան Վարդանյանի դեպքում ԼՂՀ ու Հայաստանի սահմաններում մարտական գործողություններին մասնակցելը, որպես ծանրացուցիչ հանգամանք` բազմաթիվ դեպքերում նշվեց դեպքերին ակտիվ դերակատարությունը, հանրության համար վտանգավոր կամ առանձնապես վտանգավոր եղանակով հանցանք կատարելը:
Ի.Պետրոսյանը նշեց, թե իր համար զարմանալի էր, որ նաև «անչափահաս երեխայի՝ Շահեն Հարությունյանի վերաբերյալ ազատազրկելու պատվեր էր իջեցվել»:
Հաջորդ դատական նիստում պաշտպանական ճառերով հանդես կգա պաշտպանական կողմը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/23/2025 08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:19 Շտապում են Եվրոպա․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:15 Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
- 01/23/2025 08:13 Աղազարյանի դեմ նոր արշավանքների համակարգողը «գեբելսն» է ․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:08 Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշում. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:05 Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/23/2025 23:39 Սյունիքում «Nissan Tiida»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր
- 01/23/2025 21:52 Մալաթիայի շուկայի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
- 01/23/2025 21:00 Մասիս քաղաքում «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը. կան վիրավորներ
- 01/23/2025 19:36 Այնթափի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել