ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայկական օրեր Տրանսիլվանիայի Գեորգեն քաղաքում 09/08/2014 20:27 | ԼՐԱՀՈՍ
Սեպտեմբերի 5-7-ը Տրանսիլվանիայի Գեորգեն (պատմական հայաբնակ Ջուրջով) քաղաքում անցկացվեց Հայկական արվեստի 4-րդ փառատոնը, որը կազմակերպվել էր Գեորգենի Հայ կաթոլիկ միության, Տրանսիլվանիայի հունգարահայերի միության, Գեորգենի հայ կաթողիկե թեմի և Գեորգենի քաղաքային թանգարանի համատեղ ջանքերով։
Փառատոնի շրջանակներում, Հայաստանի դեսպանության հովանու ներքո և պատմաբան, պրոֆեսոր Դեսո Գարդայի կազմակերպմամբ անցկացվեց հայագիտական գիտաժողով 17-20-րդ դարերում Տրանսիլվանիայի հայերի պատմությունն ու ինքնության խնդիրների վերաբերյալ:
Բացման խոսքում Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը նշեց. «Մեր ժողովուրդներին վիճակվել է երկար դարեր միասին ապրել և միմյանց ճանաչել Հռոմի, Բյուզանդիայի և Օսմանյան կայսրության ժամանակաշրջաններից: Ավելի ուշ շրջանում Մոլդովայի և այնտեղից Տրանսիլվանիա տեղափոխված հայերի պատմությունն առավել հայտնի է: Դրա մասին շատ է գրվել և գրվում: Այսօր մեզ համար հետաքրքիր է իմանալ, թե ինչ է տվել ռումինահայկական և հունգարահայկական այդ խառնուրդը, ի՞նչ ձևով է այն զգացվում ռումինական և հունգարական իրականության մեջ: Խոսքը հայ կամ հայկական ծագումով անհատների մասին չէ, որոնք շատ են և որոնցից ոմանք հայտնի են շատերին, այլ հայկական մտածողության, հայկական ոճի, հայկական ազդեցությունների մասին է, որոնք արդի համակարգված հետազոտությունների կարիք ունեն»,- ասաց դեսպան Գասպարյանը :
Կոնֆերանսին զեկույցներով հանդես եկան անվանի պատմաբաններ և հայագետներ Կլոդ Մութաֆյանը (Փարիզ), Շանդոր Օզեն (Բուդապեշտ), Հունգարական Ակադեմիայի անդամ Շանդոր Պալը, Զոլթ Մագյարը, Շարոլտա Իշեկուցը, Իշտվան Շարանը, Մարիա Պողոսը, Սիլարդ Սեկելին: Գեորգեն կատարած այցի շրջանակներում դեսպան Գասպարյանը հանդիպում ունեցավ քաղաքապետ Յանոշ Մեզեյի հետ: Կարևորելով Գեորգենի հայ համայնքի պատմական դերը քաղաքի զարգացման գործում` քաղաքապետ Յանոշ Մեզեյն իր լիակատար աջակցությունը հայտնեց հայկական ավանդույթների և ինքնության պահպանման ուղղությամբ տեղական հայկական կազմակերպության գործունեությանը:
Եռօրյա փառատոնի շրջանակներում Գեորգենի հայկական մշակութային կենտրոնում ցուցադրվեցին Լասլո Դուհայի փայտագործական, Անամարիա Մոլնարի խեցեգործական, Գիտկա Մարգիտ Չիկի կերամիկայի հավաքածուները, Կլուժից բերված 19-20-րդ դարերի հայկական ձեռագործ գորգերի հավաքածուն, Ակոշ Ռոմֆելդի լուսանկարչական գործերը և այլն: Փառատոնը զուգորդվեց համայնքային նշանակության հոբելյանական մի շարք միջոցառումներով, այդ թվում՝ հանդիսությամբ նշվեցին տեղի հայ կաթոլիկ եկեղեցու հիմնադրման 280-ամյակը, հայկական հոգևոր երգչախմբի 25 և Գեորգենի Հայ-կաթոլիկ միության 5-ամյակները: Գեորգենը Տրանսիլվանիայի հնագույն հայաբնակ բնակավայրերից է, ուր հայերը հաստատվել են դեռևս 17-րդ դարի վերջում, հիմնել եկեղեցի, դպրոց, ակումբներ և առևտրական ու արհեստագործական հաստատություններ:
Հայերի շնորհիվ աննշան բնակավայրը ժամանակին արագորեն դարձել է շրջանի զարգացած առևտրաշահ քաղաքներից մեկը: Քաղաքի հայկական հարստությունները մեծապես տուժել են հետպատերազմյան շրջանում` անցյալ դարի 50-60-ական թվականներին, երբ հայերից խլվել են կալվածքները և իրենց իսկ կառուցած շքեղ շենքներն ու հաստատությունները: Այսօր Գեորգենում դեռևս ապրում են մոտ 600 հայ կաթոլիկներ, գործում են աշխարհիկ և հոգևոր միություններ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան