ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խաշմանյան. Ունենք խաղացողներ, ովքեր պոտենցիալով գերազանցում են ազգային հավաքական տեղափոխվածներին 09/08/2014 15:57 | Մարզական
Սեպտեմբերի 9-ին «Հրազդան» մարզադաշտում կայանալիք Եվրոպայի 2015 թվականի երիտասարդական առաջնության ընտրական փուլի Հայաստան-Բելառուս հանդիպումից առաջ մամլո ասուլիս է տվել Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը: Այս մասին հայտնում է armsport.am-ը:
-Վերջին խաղն է ընտրական մրցաշարում: Ինչպե՞ս կբնութագրեք ընդհանուր ցիկլը:
-Երևի բոլորտ էլ տեղյակ եք` սկզբնական շրջանում, երբ ես գլխաորեցի երիտասարդականը, մենք խմբից դուրս գալու ոչ մի շանս չունեինք: Մեզ մնում էր միայն պահպանողական աշխատանքներ կատարել և փորձել թիմ կաառուցել: Կառուցողական աշխատանքները մեզ մոտ ինչ-որ տեղ ստացվել են: Բայց արդյունքը բացասական է: Անձամբ իմ համար ֆուտբոլում ամենակարևոը հաղթանակն է:
Ինչ վերաբերվում է վաղվա հանդիպմանը, ապա նշեմ, որ 21 տարեկանների հավաքականը պատրաստ է խաղին: Ամեն ինչ կանենք՝ վաղը հաթանակ կորզելու համար:
-Արդեն հայտնի՞ է, թե ազգային հավաքականի որ ֆուտբոլիստները կմիանան երիտասարդականին:
-Այո, գիշերը ես հեռախոսազրույց ունեցա Դանիայում գտնվող մեր թիմի հետ: Երիատարդականին միանալու են դարպասապահ Արսեն Բեգլարյանը, Տարոն Ոսկանյանը և Արթուր Միրանյանը: Երեկ Տարոնը 20 րոպե խաղաց, ինչը ես շատ լավ եմ համարում խաղային պրակտիկայի առումով: Միրանյանը մեզ շատ անհրաժեշտ է, որովհետև մենք հարձակվողի խնդիր ունեինք: Նշեցի նաև, որ մենք կառուցողական աշխատանք ենք կատարում և մեզ համար կարևոր է, որ մեր տրամադրության տակ եղած մյուս ֆուտբոլիստների խաղին նույնպես հետևենք:
Մեզ համար խաղային տոնուս պահպանելը շատ կարևոր է, այդ պատճառով այսօր նախատեսված առավոտվա մարզումը տեղափոխել ենք երեկոյան, որ այն խաղին ավելի մոտ լինի:
-Վադան Պողոսյանն Իսլանդիայի հետ մրցավեճում չխաղաց փաստաթղթային խնդիրների պատճառով: Վաղը նա կարո՞ղ է մասնակցել Բելառուսցիների դեմ մրցավեճին:
- Վարդանը այստեղ է: Ինչպես գիտեք մենք երկու հարձակվող էինք հրավիրել: Բալոյանը վնասվածք ուներ, իսկ Վարդանը փաստաղթերի խնդիր ուներ: Վերջին օրը նրա փաստաղթային խնդիրը լուծվել էր և մենք կարող էիքն նրան շտապ կարգով բերել Իսլանդիա, սակայն նման պարագայում 15 ժամյա ուղևորությունից հետո նա անկարող կլիներ նորմալ խաղ անցկացնել:
-Դուք նշել էիք, որ կարող ենք այլ խաղացողներ հրավիրվել երիտասարդական հավաքական: Օրինակ, նշել էիք Վահագն Այվազյանի անունը...
- Մենք ազգային հավաքականից արդեն համալրում ունենք: Կիսապաշտպանությունը բավականին խաղացողների հագեցվածություն կա: Բացի այդ, շատ խաղացողներ ունենք, ովքեր 93-94 թթ ծնված են և նրանց ասպարեզ դուրս բերելու դեպքում կարող ենք նրանց դրսևորելու հնարավորություն տալ:
-Պարոն Խաշմանյան, կխնդրենք որպես մասնագետ վերլուծել երեկ կայացած Դանիայի հետ խաղը: Մասնավորապես, Մխիթարյանի փոփոխությունը ժողովորդի դժգոհությունն էր առաջացրել:
-Ես չեմ կարող վերլուծել ազգային հավաքականի խաղը, որովհետև դա պարոն Շալանդի գործն է: Բայց կարող եմ կարծիք հայտնել որպես հասարակ ֆուտբոլասեր: Առաջին խաղակեսում մեր թիմը շատ կազմակերպված խաղաց, երկրորդ մի փոքր քիչ, բայց նույնպես բարձր մակարդակով: Գիտեմ, որ Հենրիխն ու Ռոբերտը վնասվածքներ ստացան: Ես միշտ ասել եմ՝ Մխիթարյանը մեծ ֆուտբոլիստ է: Մեր հավաքականի համար ամեն ինչ առջևում:
-Հենրիխի մասով վնասվածքի հարցը պարզ է, բայց կխնդրեինք մեկնաբանեիք մյուս փոփոխությունները:
-Կրկնեմ, վերլուծելը Շալանդի գործն է: Ես կարող եմ միայն ասել, որ կողքից շատ հեշտ է դատողություններ անել: Բայց ճիշտ կարծիք հայտնելու համար պետք է գործընթացի մեջ լինել:
-Բազմիցս նշվում է, որ երիտասարդական հավաքականի խնդիրն ազգայինի համար լավ ֆուտբոլիստներ պատրաստելն է: Այժմ կա՞ն այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր կարող են ուժեղացնել ազգային հավաքականը:
Եթե մենք մեկ քայլ ետ գնանք կտենենք, թե ովքեր են այժմ երիտսարադականից ազգայինում խաղում. Բեգլարյան, Տարոն Ոսկանյան, Վազրադատ Հորոյան, Կամո Հովհաննիսյան: Բայց կարղ եմ ասել, որ այս ցիկլում ունենք խաղացողներ, ովքեր պոտենցիալով գերազանցում են նշածս խաղացողներին: Մասնավորապես, Աղվան Պապիկյանը մեծ պոտենցիալ ունի: Կա նաև Արտյոմ Սիմոնյանը, ով նույնպես լավ որակներ ունի: Կարծում եմ՝ այս երկու ֆուտբոլիստները մեծ պոտենցիալ ունեն և առաջիկայում կարող են օգուտ տալ ազգային ընտրանուն:
- Երբ դուք Իրանի հետ ընկերական խաղերում թիմն ասպարեզ դուրս բերեցիք 5 պաշտպանով, ասացիք, որ եթե Շալանդը ցանկանա, մենք հետագայում ևս 5 պաշտպանով կխաղանք: Տեսանք, որ այժմ ազգային հավաքականն էլ է անցել այդ սխեմային: Կարե՞լի է ենթադրել, որ այսուհետ երիտասարդականն էլ է այդ տակտիկայով գործելու:
-Ես միշտ ասել եմ, որ տակտիկան ընտրում եմ իմ տրամադրության տակ եղած խաղացողներից ելնելով: Օրինակ, Իսլանդիայի հետ խաղացինք 4 պաշտպանով և լուրջ խնդիրներ ունեինք: Վաղը նույնպես 4 պաշտպանով ենք խաղադաշտ դուրս գալու: 5 պաշտպանի խաղի համար մեզ անհրաժեշտ է Հարոյանը, ով կարողանում է երեք կենտրոնականների խաղը միավորել: Չունենք Կամո Հովհաննիսյան, ով 90 րոպե կարող է ամբողջ աջ եզրում մեծ ծավալի աշխատանք կատարել: 90 տոկսով մենք վաղը կխաղանք 4-2-3-1 սխեմայով:
-Իսլանդիայի հետ խաղից առաջ գիտենք, որ թիմը կորուստներով է մոտենում, բայց նույնիսկ նման պարագայում 0:4 հաշիվն անակնկալ էր: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ խաղը:
- Ինձ համար էլ էր հաշիվն անակնկալ: Եթե նայեք հետխաղյա վիճակագրական տվյալներ, կտեսնեք, որ մենք գրեթե բոլոր գործոններով գերազանցել ենք մրցակցին: Կարող եմ ասել, որ խաղով չենք զիջել նրանց: Բայց կարևորը հաշիվն է, և մենք այտեղ զիջեցինք: Ճիշտ եք նշում վատ է, որ 1 խաղացողի կորուստը ազդում է խաղի վրա, բայց մենք 6 կորուստ ունեինք: Կարելի է ասել խաղում էինք միայն կիսապաշտպաններով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
- 01/22/2025 10:18 Հրդեհ՝ կրպակներում. շենքի նկուղից տարհանել են 2 քաղաքացու
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել