Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Էդվարդ Նալբանդյան. Թուրքիան պետք է առերեսվի իր պատմությանը 09/06/2014   12:48  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ


Ֆրանսիական «Ֆիգարո» թերթում որոշակի կրճատումներով հրապարակվել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հոդվածը: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը ՝ ներկայացնելով նշված հոդվածի մբողջական տեքստը:

Հոդվածին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ստրոև.

«Միջազգային հարաբերություններում, ցավոք սրտի, առկա են բաց թողնված հնարավորություններ: Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը և դրան հաջորդած այլ բարձրաստիճան թուրք պաշտոնյաների մեկնաբանությունները Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի նախօրեին և հետո, նման դեպքերից են:

«Ընդհանուր ցավի», «արդար հիշողության» շինծու դրույթները դժվար թե որևէ մեկին կարող են մոլորեցնել: Հատկապես, երբ Ահմեդ Դավութողլուն է ընդգծում. «Էրդողանի հայտարարության հիմնական նպատակը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ամբողջ աշխարհում գործադրվող ջանքերի խափանումն է»: Հաշտեցմանն ուղղված կոնկրետ քայլերի փոխարեն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ հանցակցության կոչեր են արվում:

Դժվար է գտնել մի ազգ, որը կարոտով կհիշի դարեր շարունակ կրած ճնշումներն իր նախնյաց հայրենիքում: Ոչ մի ճնշված ազգ չի կարող կարոտով հիշել Օսմանյան կայսրությունը: Ինչպես այլ կայսրություններ, Օսմանյան կայսրությունը ստեղծվել և բռնությամբ պահպանվում էր` իր շատ քաղաքացիների հիմնարար իրավունքները և ազատությունները ճնշելու միջոցով:

Ապշեցուցիչ է քրիստոնյաների և մահմեդականների կրած տառապանքների վերաբերյալ արևմտյան և թուրքական ընկալումների տարբերակումը պարոն Դավութողլուի կողմից: Հայոց ցեղասպանությունը ոչ միայն հայերի կամ արևմուտքի պատմության և հիշողության, այլ նաև մահմեդական աշխարհի հիշողության մասն է:

Հայոց ցեղասպանության վերաբերյալ առաջին վկայություններից մեկը պատկանում է մահմեդական ականատես Ֆայեզ էլ Հուսեյնին, ով 1916թ. հրատարակեց «Կոտորածները Հայաստանում» վերնագրով իր գիրքը: Մեքքայի շարիֆ և էմիր Հուսեյն բին Ալին մահմեդական ականավոր առաջնորդներից էր, ով գործում էր հայերի ֆիզական բնաջնջման դեմ և կոչ էր անում իր հպատակներին պաշտպանելու հայերին այնպես, ինչպես կպաշտպանեին իրենք իրենց և իրենց երեխաներին:

Հայերի զանգվածային ոչնչացմանը 1919-1921թթ. թուրքական մամուլում անդրադարձել են այնպիսի հայտնի թուրք հասարակական գործիչներ, ինչպիսիք են Ռեֆի Ջևադը, Ահմեթ Ռևֆիկ Ալթընայը: Շատ մահմեդական պատմաբաններ են բնորոշում հայերի կոտորածները որպես ցեղասպանություն, իսկ արաբ պատմաբան Մուսա Փրինսը օգտագործել է «արմենոցիդ» եզրույթը` բնորոշելով այն որպես «ամենացեղասպան ցեղասպանություն»:

Արհեստական քաղաքական քայլերի և կոչերի կարիք չկա հանուն «արդար հիշողության», քանի դեռ նրանք, ովքեր համարձակվում են իրենց տեսակետն ազատորեն արտահայտել, սպանվում են, ինչպես Հրանտ Դինքը կամ աքսորվում, ինչպես Օրհան Փամուկը, կամ էլ կալանավորվում են, ինչպես Ռագըփ Զարաքոլուն:

Դավութօղլուն կրկնում է «ճշմարտությունը պարզելու համար» պատմաբանների հանձնաժողով ստեղծելու նույն հին երգը: Ի պատասխան նույն առաջարկի` ցեղասպանագիտության ասպարեզում ամենահեղինակավոր միջազգային հաստատություններից մեկը` Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան, կոչ է արել թուրքական կառավարությանը ընդունելու այն, ինչն ապացուցվել է շատ վաղուց:

Տասնամյա վաղեմության վերաշարադրված կամ վերաձևակերպված կոչերը կրկնելու փոխարեն մենք կարիք ունենք իրական և կոնկրետ քայլերի: Ցյուրիխյան արձանագրությունների վավերացումը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, սահմանների բացումը կարող են ուղի հարթել մեր երկու ժողովուրդների հաշտեցման բարդ ճանապարհին:

Պատմական հարթության ենթահանձնաժողովը, ինչպես նախատեսված է արձանագրություններով, կարող է հաստատել երկխոսություն երկու ազգերի միջև փոխադարձ վստահությունը վերականգնելու նպատակով: Դա հնարավոր չի լինի անել՝ հարցականի տակ դնելով Հայոց ցեղասպանության եղելությունը:

Առաջնորդվելով 1948թ. «Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման կոնվենցիայով» սահմանված ցեղասպանության փաստը ժխտելու ակնհայտ մտադրությամբ` Էրդողանը իր ուղերձում ևս մեկ անգամ ընդգծում է, որ այն, ինչ տեղի է ունեցել 1915թ., «տեղի է ունեցել անկախ կրոնից և էթնիկ ծագումից»:

Կարծես թե Անկարայում մոռացել են 1919թ. Թուրքիայի զինվորական դատարանի դատավճիռը, որն անհերքելի փաստերով ապացուցեց, որ հայերի տեղահանումը և մասսայական ոչնչացումը պետական քաղաքականություն էր, և մահապատժի դատապարտեց հիմնական կազմակերպիչներին: Կարծես թե «ցեղասպանություն» եզրույթի մշակումը Ռաֆայել Լեմկինի կողմից աննկատ է մնացել Անկարայում:

Ստիպված եմ հիշեցնել, որ 99 տարի առաջ, 1915 թ. մայիսի 24-ին Ռուսաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ընդունեցին հատուկ հռչակագիր, որտեղ նրանք նախազգուշացրեցին հայ ժողովրդի դեմ կոտորածներ իրականացնողներին իրենց անձնական պատասխանատվության մասին «մարդկության և քաղաքակրթության դեմ Թուրքիայի գործած այս նոր հանցագործությունների համար»:

Կասկածից վեր է, որ Հայոց ցեղասպանությունը կազմակերպվել է ցեղասպան մտադրությամբ: Մինչդեռ, թուրք պաշտոնյաների կողմից փորձ է արվում հավասարության նշան դնելու պատերազմի կորուստների և հայերի համակարգված բնաջնջման միջև, որի արդյունքում միլիոնավոր իմ նախնիներ կորցրեցին իրենց կյանքը, տները, հողերը, ունեցվածքը:

Դա փորձ էր խլելու Օսմանյան կայսրությունում ապրող միլիոնավոր հայերի կյանքի իրավունքը, ինչպես նաև իրենց անցյալը. ավելի քան 2000 մշակութային և կրոնական հուշարձաններ ոչնչացվեցին, իսկ ողջ մնացած մարդիկ տեղահանվեցին իրենց հողերից, որտեղ նրանք բնակվում էին տարածաշրջանում թուրքերի հայտնվելուց շատ դարեր առաջ:

Հայոց ցեղասպանության գլխավոր պարագլուխներից մեկը` ներքին գործերի նախարար Թալեաթ Փաշան, 1915թ. ասում է Գերմանիայի գլխավոր հյուպատոսին, որ «գոյություն չունի հայկական հարց, քանի որ հայերն այլևս գոյություն չունեն»:

Նա սխալվում էր, բայց այդ սարսափելի ոճիրի էությունը, ծավալները և հետևանքները շատ ավելին են, քան «տառապանքներ» բնորոշումը:

Հացազրույցներից մեկում Էրդողանը հռետորական հարց է տալիս. «եթե այդպիսի ցեղասպանություն տեղի ունեցած լիներ, արդյո՞ք այս երկրում ապրող հայեր կլինեին»: Այսօր մեծաքանակ հրեաներ են ապրում Գերմանիայում, բայց ոչ ոք չի հանդգնում հարցականի տակ առնել Հոլոքոստի իրողությունը: Կամ ինչպե՞ս կարելի է խոսել «տեղահանության» մասին, երբ 1.5 միլիոն մարդ է մահացել կամ սպանվել: Ծրագրավորված մարդկանց քշելը դեպի անապատներ, նրանց սովամահության հասցնելը, մեծ մասին սպանելը «տեղահանություն» չէ, այլ «մահվան արշավը». դա ցեղասպանություն է:

Ցեղասպանության ժխտումը, անպատժելիության մթնոլորտը ճանապարհ հարթեցին մարդկության դեմ նոր հանցագործությունների կրկնության համար: Ցեղասպանագետների կողմից ցեղասպանության ժխտումը դիտվում է որպես հանցագործության վերջին փուլ: Անգամ եթե գտնվում են դեռ սակավաթիվ անձինք, ովքեր շարունակում են ժխտել Հայոց ցեղասպանությունը, չի նշանակում, որ առկա է բանավեճ այս հարցի շուրջ:

Մի կողմից գոյություն ունի Ցեղասպանության փաստը, որն ոչ ոք չի կարող կասկածի տակ առնել, որի ցավը աշխարհում ցանկացած տեղ բնակվող յուրաքանչյուր հայկական ընտանիք կրում է ցայսօր և մյուս կողմից գոյություն ունի պաշտոնական և պարտադրված ցեղասպանության հերքումը թուրքական կառավարության կողմից: Թուրքիան բանավեճի մեջ է ինքն իր հետ:

Կարելի՞ է արդյոք ամբողջ աշխարհով սփռված ցեղասպանություն վերապրածների ժառանգներին դարձնել ցեղասպանության ժխտման մասնակից: Կարելի՞ է արդյոք հավասարության նշան դնել ցեղասպանություն իրականացնողների և զոհերի միջև այնպիսի ձևակերպումներով, ինչպիսին է «ընդհանուր ցավը»:

Անհնար է պատկերացնել, որ Հոլոքոստի, Կամբոջայի, Ռուանդայի ցեղասպանությունների և մարդկության դեմ գործած այլ հանցագործությունների իրականացնողներին կարելի է հավասարեցվել զոհերին: Կարելի՞ է արդյոք ցեղասպանություն վերապրածների ժառանգներին համարել «թուրքական սփյուռք», ինչն այսօր փորձում են անել որոշ թուրք գործիչներ:

Ինչպես Ռուանդայի ցեղասպանությունը վերապրած Էսթեր Մուժավայոն վերջերս նշեց Ժնևում տեղի ունեցած ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան քննարկման ժամանակ. «Այսօր հայերի չորրորդ սերունդն է, որ դեռևս սպասում է»:

Ոչ միայն հայերը, այլ ողջ միջազգային հանրությունը գրեթե 100 տարի է, ինչ սպասում է, որ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Հաշտության իրական ցանկությունը պետք է ապացուցվի հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման միջոցով: Թուրքական կառավարությունը չպետք է խուսափի իրական հաշտեցումից: Հազարավոր թուրքեր արդեն ընտրել են այդ ուղին:

Դավութօղլուն հիշատակում է հայ երգահան Կոմիտասին որպես Օսմանյան կայսրությունում հայերի բեղմնավոր գործունեության օրինակ: «Արդար հիշողությունը» պետք է որոշ լույս սփռի Կոմիտասի կյանքի վրա, ով Ցեղասպանության ականատեսն էր: Տեսնելով հայերի կրած բոլոր տառապանքները և սարսափը` նա ասել է. ոչ ոք չի պատկերացնում մեր ողբերգության ամբողջ ցավը... այս վիշտը մեզ խելագարության կհասցնի: Եվ 1916թ.-ից ի վեր 20 տարի նա անցկացրեց հոգեբուժարանում:

2003թ. ապրիլի 24-ին, երբ բացում էինք Կոմիտասի արձանը Փարիզում, ես հույս հայտնեցի, որ Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված այդ հուշարձանը կխորհրդանշի 20-րդ դարում իրականացված բոլոր ցեղասպանությունների զոհերի տառապանքները և հիշողությունը, որ այն կդառնա սգալու վայր բոլոր նրանց համար, ովքեր դիտում են հանդուրժողականությունը և մարդկային կյանքի ու արժանապատվության նկատմամբ հարգանքը որպես շարունակական գործընթաց, որ այդտեղ կխոնարհվեն ոչ միայն նրանց ժառանգները, ովքեր ֆիզիկական և հոգեկան կորուստներ են կրել, այլ նաև նրանց ժառանգները, ովքեր պատճառել են այդ կորուստները:

Ես հավատում եմ, որ դեպի հաշտություն տանող ուղին ժխտողական կեցվածքը չէ, այլ գիտակցված հիշողությունը, քանզի իրական հաշտությունը չի նշանակում անցյալի մոռացում և սնուցում երիտասարդ սերունդներին ժխտողականության հեքիաթներով: Թուրքիան պետք է հաշտվի սեփական անցյալի հետ, որպեսզի կարողանա կառուցել իր ապագան:

Հայաստանի նախագահը հրավիրել է Թուրքիայի նախագահին այցելելու Հայաստան 2015թ. ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապացությամբ:

Մենք հուսով ենք, որ սա չի լինի կորցված հնարավորություն և Թուրքիայի նախագահն այդ օրը կլինի Երևանում»:

 


Հարակից հրապարակումներ`

11:24 29/08/2014  |  ԼՐԱՀՈՍՆալբանդյանն Էրդողանին է հանձնել ՀՀ Նախագահի պաշտոնական հրավերը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը
14:29 27/08/2014  |  Միջազգային լրահոսԿալիֆորնիայի սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության դասավանդման մասին բանաձևը
14:45 27/05/2014  |  ԼՐԱՀՈՍՍերժ Սարգսյան. Անցյալի ծանր բեռից ազատվելու՝ Թուրքիայի իշխանության միակ քայլը՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն է
17:18 16/05/2014  |  ԼՐԱՀՈՍՀայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ Միացյալ Թագավորությունում
13:24 15/05/2014  |  Միջազգային լրահոսԹուրք հոդվածագիր. «1915-ի մտածելակերպը դեռ շարունակվում է»
17:34 30/04/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԷդվարդ Նալբանդյան. Թուրքիան ճիշտ կաներ՝ հետևելով Գերմանիայի օրինակին, ճանաչեր, դատապարտեր և ներողություն խնդրեր
15:19 30/04/2014  |  ԼՐԱՀՈՍՀայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում Լիբանանում
14:44 30/04/2014  |  Միջազգային լրահոսՀայոց ցեղասպանության մասին բարձրաձայնած թուրք լրագրողը ճանաչվել է «մամուլի ազատության հերոս»
18:51 28/04/2014  |  Միջազգային լրահոսԹուրք հեղինակ. «Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի ստեղծողը եղել է օսմանյան բանակի սպա»
12:10 26/04/2014  |  Միջազգային լրահոսՍամի Քոհեն. «Էրդողանի ժեստը երկկողմ հարաբերությունների վրա մեծ ազդեցություն չի ունենա»

Արխիվ

[]