ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի ԱԺ սոցիալիստական խմբակցության նախագահի գլխավորած պատվիրակությանը 09/05/2014 17:56 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության նախագահ Բրյունո լը Ռոուի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը վստահություն է հայտնել, որ ֆրանսիացի պատգամավորների այցը կնպաստի հայ-ֆրանսիական բազմաոլորտ հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանը: «Մենք մեծապես կարեւորում ենք Ֆրանսիայի հետ քաղաքական, տնտեսական եւ այլ ոլորտներում հարաբերությունների զարգացումը: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր երկկողմ կապերն էլ ավելի զարգանան, ինչի համար կա մեծ ներուժ»,- նշել է վարչապետը:
Ընդգծելով, որ ներկայում Հայաստանում հաջողությամբ գործունեություն է ծավալում ֆրանսիական 180 ընկերություն, Հովիկ Աբրահամյանը հույս է հայտնել, որ առաջիկայում դրանց թիվը կավելանա:
Վարչապետը եւ Բրյունո լը Ռոուն կարծիք են հայտնել, որ Հայաստանը կարող է հարթակ հանդիսանալ ֆրանսիական ընկերությունների համար՝ եվրասիական շուկա մուտք գործելու համար:
Ֆրանսիայի Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության նախագահի խոսքով՝ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի զարգացմամբ ու պատրաստ է հետագայում եւս համակողմանի աջակցություն ցուցաբարել այդ գործին:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին՝ Բրյունո լը Ռոուն ասել է. «Ինչպես Հայաստանում նշեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, մենք ունենք քաղաքական կամք՝ ամբողջացնելու Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքը, ինչի արդյունքում կնախատեսվի քրեական հետապնդում բոլոր նրանց համար, ովքեր կժխտեն Հայոց ցեղասպանության փաստը: Վստահ ենք, որ Ցեղասպանության ճանաչումն ունի կանխարգելիչ դերակատարություն եւ խաղաղության հաստատման համար կարեւոր է դրա ժխտումը բացառելը»:
Բրյունո լը Ռոուն Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրյակին կարեւորել է նաեւ հայ-ֆրանսիական միջխորհրդարանական կապերի սերտացումը՝ միջազգային հանրության շրջանում անհրաժեշտ աշխատանքներ տանելու համար:
Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի պատգամավորներին իրենց դիրքորոշման համար եւ ընդգծել, որ եթե Հայոց ցեղասպանության նման ոճրագործությունները ժամանակին չեն դատապարտվում, ապա ունենում են կրկնվելու հավանականություն:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը եւ ընդգծել դրա լուծման անհրաժեշտությունը խաղաղ բանակցությունների արդյունքում՝ ԵԱՀԿ մինսկի խմբի շրջանակում:
Կողմերը քննարկել են նաեւ հայ-ֆրանսիական հարաբերություններին առնչվող օրակարգային այլ հարցեր:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ