ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարդան Պետրոսյան. «Ես կատակներ եմ արել, չեմ իմացել, որ ողբերգություն է տեղի ունեցել, երեխաներ են զոհվել» 09/05/2014 16:09 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
«Ինչու մինչ այժմ չեմ խոսել»,- այսօր դատարանում տալով իր առաջին ցուցմունքը՝ փորձեց պարզաբանել վարդան Պետրոսյանը:
Պատճառները, նրա խոսքով, մի քանիսն են, նախ՝ «քննիչ Հակոբյանը փորձել է մի քանի անգամ ինձանից ցուցմունք կորզել` առանց իմ փաստաբանի ներկայության»,- ասաց Վարդան Պետրոսյանը: Բացի այդ, դերասանը հիշեցրեց, որ նախաքննության ընթացքում նախաքննական մարմինը համառորեն չէր տրամադրում գործում առկա փաստաթղթերը, հետևաբար, «դա եղել է իմ կողմից բողոքի ակցիա»,- ասաց նա:
Վարդան Պետրոսյանի լռության երրորդ պատճառը, Վարդան Պետրոսյանի խոսքով, եղել է այն, որ չի խոսել՝ վախենալով, որ իր ցուցմունքը կարող է հակասություն ունենալ տուժող կողմի ցուցմունքների հետ, այն դեպքում, երբ տուժողների վերաբերմունքն արդեն իսկ բավական ագրեսիվ էր:
Անդրադառնալով վթարի օրվան՝ Վարդան Պետրոսյանը պատմեց, որ այդ օրը, նախապես պայմանավորվածություն ունենալով «Չէին սպասում» հաղորդաշարի հետ, առավոտյան, մինչև նկարահանող խմբի ժամանումը՝ Սարալանջ գյուղի իր տան բակում զբաղվել է ընկույզ հավաքելով:
Նկարահանող խմբի ժամանելուց և հաղորդաշարը նկարահանելուց հետո, նկարահանման ռեժիսոր Սուրեն Շահվերդյանն առաջարկել է միանգամից նկարահանել նաև նույն նկարահանող խմբի մեկ այլ՝ «Քաղցած չէին սպասում» հաղորդաշարը:
Վարդան Պետրոսյանը նշեց, որ ինքը դեմ է եղել, որովհետև չի ընդունում «էկրանին ուտող-խմող դեմքերի» առկայությունը, բայցևայնպես, հաղորդաշարի հեղինակներին հաջողվել է իրեն համոզել: Եվ քանի որ տանը անհրաժեշտ քանակի սննդամթերք չկար, ինքը զանգահարել է Երևանից եկող քրոջն ու խնդրել որոշ սննդամթերք գնել ու բերել:
Վարդան Պետրոսյանը անդրադարձավ նաև այն կարծիքին, թե իր բակում այդ օրը «խնջույքի սեղան» է բացված եղել, և նշեց. «Խնջույք չի եղել, եղել է նկարահանում, եթե մարդիկ կան, որ գնում են «օբեկտ», ուտում-խմում են, չեն պատկերացնում՝ ինչպես կարելի է սեղան բացել և օղի չդնել»:
Ինչ վերաբերում է սեղանին օղու առկայությանը, ապա Վարդան Պետորսյանը ևս մեկ անգամ վերահսատատեց այն վարկածը, որ սեղանի դրված տարայով ջուր է եղել: Իսկ ջուր լցնելու կադրերը և իր ձայնը, երբ ինքն ասում է՝ «ջուրը լցրեք» առկա են նկարահանված կադրերում:
Գալով նույն օրը երեկոյան արդեն Երևան վերադառնալու ճանապարհին տեղի ունեցած ողբերգությանը՝ Վարդան Պետրոսյանը հայտնեց, որ հասել է Եղվարդ, քշել է դանդաղ, մի քիչ անց տեղի է ունեցել վթարը:
«Քշել սովորել եմ Ֆրանսիայում, միշտ եղել եմ ամրագոտիով, նկատել եմ ինձանից մի քիչ դեպի աջ գտնվող «Նիվա» ավտոմեքենան, անսպասելիորեն «Նիվան» թեքվել է դեպի խճուղի, ես փորձել եմ մանևրել, եղել է հարված, գիտակցոթյունս կորցրել եմ: Ուշքի եմ եկել մաքուր օդից, երբ ինձ մեքենայից հանել են դուրս»,- ասաց վարդան Պետրոսյանը:
Նա նաև նշեց, որ ունեցել է ուժեղ ցավեր, շատ վատ ինքնազգացողություն, և դատելով ԱԻՆ աշխատակիցների՝ իր նկատմամբ հոգատար վերաբերմունքից՝ մտածել է, որ իր վիճակը շատ վատ է, մահամերձ:
«Ես մտածեցի, որ մահանում եմ»,- ասաց Վարդան Պետրոսյանն ու հավելեց, որ իր ու հատկապես իրեն օգնություն ցույց տված տղաներին քաջալերելու համար սկսել է կատակներ անել:
«Չեմ իմացել վթարն ինչպես է եղել, որ երեխաներ են զոհվել: Ես նույնիսկ ուրախ էի, որ մահվան շեմին իմ մեջ ուժ եմ գտել՝ փրկարար տղաներին «դուխ տալու»: Ես չեմ էլ իմացել, որ ողբերգություն է տեղի ունեցել»,- ասաց նա՝ հավելելով. «Հետո, երբ իմացա, ցնցումը շատ մեծ է եղել»:
Ավարտելով իր խոսքը՝ Վարդան Պետրոսյանը եզրափակեց. «Երբ իրար կրակող, սպանող մարդիկ ընդամենը մի դեպուտատի ստորագրությամբ բաց են թողնվում, իսկ ինձ համար ստորագրել են ոչ թե մեկ, այլ տասնյակ դեպուտատներ, հասարական և արվեստի հայտնի գործիչներ թե Հայաստանում և թե Ֆրանսիայում, բայց ես շարունակում եմ մնալ անազատության մեջ, ես հանգում եմ այն եզրակացության, որ իմ նկատմամբ գործը քննվեց՝ որպես կանխամտածված սպանություն և օգտագործվեց ինձ վարկաբեկելու, ինձ հոգեպես ճնշելու, սպանելու համար»:
Այս հայտարարությունից հետո Վարդան Պետրոսյանը շարունակեց պատասխանել դատավարության մասնակիցների հարցերին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից