ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խախտվել է Մանվել Տեր-Առաքելյանի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքը. փաստաբան 09/04/2014 11:08 | Քաղաքացիական իրավունք
«Հին Էրիվանի սեփականատեր» Մանվել Տեր-Առաքելյանի ներկայացուցիչ, փաստաբան Դավիթ Դանելյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել ընդդեմ դատավոր Արմեն Բեկթաշյանի` հրապարակայնորեն ներողություն խնդրելու պահանջի մասին հայցադիմումով գործի շրջանակում:
Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակիցը տեղեկացավ ձեռնարկատեր Մանվել Տեր-Առաքելյանի մամուլի կենտրոնից, Դավիթ Դանիելյանը խնդրում է վճռաբեկ բողոքն ընդունել քննության և բեկանել (վերացնել) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ դատավոր Գոհար Մատինյանի նախագահությամբ, անփոփոխ էր թողել «Հին Էրիվանի» սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանն ընդդեմ դատավոր Արմեն Բեկթաշյանի հայցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Նաիրա Մարգարյանի նախագահությամբ, որոշում էր կայացրել` հայցը վարույթ չընդունելու մասին: Ըստ հիշյալ որոշման, հայցն ընդդատյա չէ առաջին ատյանի դատարանին:
Գործարարը դատարան էր դիմել պատվի ու արժանապատվության պաշտպանության հայցապահանջով: Դատավորը, քննելով ձեռնարկատեր Մ.Տեր-Առաքելյանի հայցն, անհիմն դուրս է հրավիրել Մ.Տեր-Առաքելյանին դատարանի դահլիճից. ձայնագրառման մեջ լսվում է, թե ինչպես դատավորն ասում է՝ «խուժան»:
Մ.Տեր-Առաքելյանի ներկայացուցիչը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի հիշյալ որոշումը կայացվել է դատավարական նորմերի կոպիտ խախտումներով, որի արդյունքում խախտվում է Մանվել Տեր-Առաքելյանի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքը:
Ըստ հայցվոր կողմի՝ Վերաքննիչ դատարանի որոշման «պատճառաբանական մասը» որևէ պատճառաբանություն չունի: Որոշման մեջ բոլորովին տեղին չէ նաև «Վերլուծության արդյունքում» արտահայտությունը, քանի որ հոդվածների հիշատակումից բացի որոշման մեջ ոչինչ նշված չէ:
«Այնպիսի տպավորություն է, որ որոշումը վերացնելու հիմքերն առկա են, սակայն դրանք բավարար չեն, իսկ ինչու բավարար չեն` անհայտ է»,- նշվում է վճռաբեկ բողոքում:
Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ պատճառաբանված չէ, թե ինչու տվյալ վեճը ենթակա չէ դատարանում քննության: Դատարանը, ըստ էության, կամայականորեն սահմանելով ակնհայտորեն դատարանի ենթակայությանը հանձնված վեճի դատարանի քննությանը ենթակա չլինելու մասին՝ բացառել է բողոքաբերի իրավական պաշտպանության արդյունավետ, իրացվելի և գործուն դատական պաշտպանության միջոց ստանալու իրավունքը:
«Տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ դատական համակարգը (առնվազն դրա երկու ատյանը) հետևողականորեն և միտումնավոր փորձում են սահմանափակել Մանվել Տեր-Առաքելյանի դատական մատչելիության իրավունքը, ինչը հիմնարար իրավունք է և ենթակա չէ սահմանափակման (մի քանի բացառիկ դեպքերի բացառությամբ)»,- եզրահանգում է Դավիթ Դանիելյանը:
Ըատ փաստաբանի՝ վճռաբեկ բողոքը քննության ընդունելու համար առկա է առնվազն օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու անհրաժեշտություն, ինչպես նաև առկա է դատական սխալ, որն արտահայտվել է վեճը դատարանի քննությանը ենթակա չլինելու մասին հետևությունը որևէ կերպ չպատճառաբանելու, չհիմնավորելու ձևով: Դա ազդել է գործի ելքի վրա, քանի որ քաղաքացին զրկվել է դատական պաշտպանության իրավունքից:
«Փաստինֆո»-ն արդեն տեղեկացրել է, որ դատավորի վերոհիշյալ գործողությունների առնչությամբ Մ.Տեր-Առաքելյանը դիմել էր նաև ՀՀ արդարադատության խորհրդին, ՀՀ արդարադատության նախարարությանը, Դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովին:
Արդարադատության նախարարությունից դիմումատուին տեղեկացրել էին, որ «Ձեր բողոքը դատավոր Բեկթաշյանի դեմ ընդունվել է վարույթ», իսկ ՀՀ արդարադատության խորհուրդն ու Դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովն առայժմ քար լռություն էին պահպանում: Այս պահի դրությամբ որևէ այլ տեղաշարժ այս հարցում առայժմ չկա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 10:05 Մարգարա այրվել է մոտ 500 հակ անասնակեր
- 11/23/2024 21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
- 11/23/2024 21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից