ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բեռնար Շալանդ. «Պետք է խենթ ֆուտբոլ ցուցադրենք» 09/03/2014 10:57 | Մարզական
Թեպետ լատվիացիների հետ վաղն անցկացվելիք արտագնա ստուգողական հանդիպմանը չեն մասնակցելու մեր հավաքականի հիմնական կազմի երեք խաղացողներ, սակայն գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը կարեւորում է այդ մրցախաղը:
Ռիգայում տեղի ունեցած ասուլիսում շվեյցարացի մասնագետը չի թաքցրել, որ առանց այլեւայլությունների վերջնականապես ստուգելու է, թե որքանով են թիմի կորիզը կազմող խաղացողները պատրաստ առաջիկա պաշտոնական մրցամարտերին: Միաժամանակ նա նշել է, որ պատրաստվում է ինքնադրսեւորվելու հնարավորություն ընձեռել նաեւ հավաքականի թեկնածուներին:
Ի դեպ, խաղադաշտ դուրս չի գալու հավաքական հրավիրված, բայց մկանային վնասվածք ունեցող պաշտպան Ռոբերտ Արզումանյանը: Ինչպես հայտնի է, նույն պատճառով բացակայում են Արազ Օզբիլիսը եւ Յուրա Մովսիսյանը: Սակայն Բ. Շալանդը հուսով է, որ ղազախական «Ակտոբեում» հանդես եկող հայ պաշտպանը կհասցնի վերականգնվել մինչեւ սեպտեմբերի 7-ը նախատեսված Դանիա-Հայաստան ընտրական խաղը:
Նրան մտահոգում է, թերեւս, այն հանգամանքը, որ խաղային փորձի պակաս ունեն Կառլեն Մկրտչյանը եւ Արթուր Սարկիսովը: Ի դեպ, խոսելով կադրային խնդիրների մասին՝ գլխավոր մարզիչը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակում երկու ճանապարհ ունի՝ արտասվել եւ դժգոհել Օզբիլիսի ու Մովսիսյանի բացակայության համար, կամ էլ նրանց փոխարինող գտնել: Ինքը նախընտրում է երկրորդ ուղին եւ հավատում է, որ հնարավորություն ստացած ֆուտբոլիստները կարդարացնեն սպասելիքները: Սակայն դա էլ հեշտ չի լինի, քանզի հարձակման գծում բացակայելու է նաեւ ուրուգվահայ Մաուրո Գեւգեոզյանը, որի՝ Հայաստանի հավաքականում ներգրավվելու հետ կապված կարծես վերստին խնդիրներ են առաջացել:
Մեր մարզիչը հայտնել է նաեւ, որ ուսումնասիրել է լատվիացիների խաղաոճը եւ լավ տպավորություն կազմել մրցակցի մասին: «Հարգում եմ լատվիացի ֆուտբոլիստներին եւ գիտեմ, որ հեշտ չի լինելու: Իհարկե, շատ լավ կլինի, եթե կարողանանք հարձակողական խաղ ցուցադրել: Սակայն Դանիայում հայտնվելու ենք բոլորովին այլ իրավիճակում, քանզի այնտեղ արդյունքն արդեն կարեւոր նշանակություն է ունենալու: Եթե ցանկանում ենք մասնակցել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին, ապա պետք է մտածենք նաեւ միավորներ վաստակելու մասին: Իսկ դրա համար պետք է խիզախենք եւ, այսպես կոչված, խենթ ֆուտբոլ ցուցադրենք, ինչը մտածելակերպի փոփոխություն է ենթադրում: Ես ընդամենը մարզիչ եմ, իսկ իմ մտահղացումները խաղադաշտում իրականացնողները ֆուտբոլիստներն են»,- նշել է Բ. Շալանդը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ