ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մի շարք ՍՊԸ-ների տնօրեններն ու ՍՊԸ գլխավոր հաշվապահն արդարացվեցին 09/02/2014 12:01 | ԳՈՐԾ #
«Մավա Իմպուլս» ՍՊԸ տնօրեն Բենյամին Շանոյանը դատավճռով ճանաչվել է անպարտ և արդարացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը, 214-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առևտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ, և 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը, առաջադրված մեղադրանքներում:
«Շանթ Պլյուս» ՍՊԸ գլխավոր հաշվապահ Լիանա Մարտիրոսյանն անպարտ է ճանաչվել ու արդարացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով խարդախություն, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ խոշոր չափերով խարդախություն և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն, առաջադրված մեղադրանքներում:
«Արմեն ՕՍՍ» ՍՊ ընկերության տնօրեն Կարեն Պողոսյանը ճանաչվել է անպարտ և արդարացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի յուրացմանը կամ վատնմանը օժանդակելը, առաջադրված մեղադրանքում:
Դատաքննության ընթացքում մահացած, «ԵՐԵՎԱՆ ՊԼՅՈՒՍ» ՍՊ ընկերության տնօրեն Վարուժան Մանուկյանը ճանաչվել է անպարտ և արդարացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում:
Իսկ Վարուժան Մանուկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով առաջադրված մեղադրանքի առնչությամբ դատարանն առանձին դատական ակտով որոշում է կայացրել՝ նրա մահվան հիմքով քրեական գործի վարույթը կարճելու մասին:
Ըստ մեղադրանքի, Բենյամին Շանոյանը, հանդիսանալով «Մավա Իմպուլս» ՍՊԸ-ի տնօրեն, «Արմեն ՕՍՍ» ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Պողոսյանի օժանդակությամբ կեղծ հաշիվ-ապրանքագրերի պատրաստմամբ և օգտագործմամբ վատնել են «Մավա Իմպուլս» ՍՊԸ-ին պատկանող խոշոր չափերի գումար:
Լիանա Մարտիրոսյանին առաջադրված մեղադրանքի համաձայն՝ նա, աշխատելով «Շանթ Պլյուս» ՍՊԸ-ում՝ որպես գլխավոր հաշվապահ, չարաշահելով բաժնետերերի վստահությունը, վաճառել է «Շանթ Պլյուս» ՍՊԸ-ին և «Մավա Իմպուլս» ՍՊԸ-ին պատկանող ավտոմեքենաներ, խաբեությամբ ներկայացրել և դրամարկղ է մուտքագրել վաճառքից ստացված գումարի մի մասը, իսկ մնացած խոշոր չափի գումարը խաբեությամբ հափշտակել է:
Վարուժան Մանուկյանը, մեղադրանքի համաձայն, աշխատելով «Երևան Պլյուս» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն, իր կարգադրիչ լիազորություններն օգտագործել է կազմակերպության շահերին հակառակ, ակնհայտ կատարել է անշահավետ գործարքներ` ընկերության բաժնետերերին պատճառելով խոշոր չափերի նյութական վնաս:
Գործի դատաքննության ավարտից հետո՝ դատական վիճաբանությունների փուլում, մեղադրողը հայտարարել էր, որ հրաժարվում է ամբաստանյալ Կարեն Պողոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ամբաստանյալ Բենիամին Շանոյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 214-րդ հոդվածի 2-րդ մասով, ամբաստանյալ Լիանա Մարտիրոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Վարուժան Մանուկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդում իրականացնելուց և միջնորդում է մեղադրանքի՝ այդ մասերով նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Դատարանը գտել է, որ անհրաժեշտ է կայացնել արդարացման դատավճիռ:
Ստուգելով ամբաստանյալներ Բենյամին Շանոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-րդ մասով և Լիանա Մարտիրոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով առաջադրված մեղադրանքները կատարելու վերաբերյալ գործով ձեռք բերված ապացույցները, ամբաստանյալների մեղավորության վերաբերյալ չփարատվող բոլոր կասկածները նրանց օգտին մեկնաբանելով` դատարանը գտել է, որ քրեական գործով ոչ միայն ապացույցներ ձեռք չեն բերվել, որոնք կհաստատեն Բենյամին Շանոյանի և Լիանա Մարտիրոսյանի կողմից նրանց մեղսագրվող հանցանքները կատարելու հանգամանքը, այլև ձեռք բերված ապացույցները հերքում են նրանց առաջադրված մեղադրանքները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ