ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեղադրողը չի ընդունում, որ տեղ-տեղ զավեշտների հասնող խախտումներ են թույլ տրվել 09/02/2014 20:47 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր սկսեց գողությունների ու դրանց փորձի մի շարք դրվագներով Ալեքսանդր Ցվերիանովի գործով արդարացման դատավճռի դեմ դատախազ Ա.Ափիյանի բողոքի քննությունը:
Մեղադրողը միջնորդում է բեկանել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` ամբաստանյալ Ալեքսանդր Ցվերիանովի վերաբերյալ 30.05.2014թ. դատավճիռը, որով նա արդարացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով /1 դրվագ /, 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով /5 դրվագ / և 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով /7 դրվագ / առաջադրված մեղադրանքում:
Խոսքը բնակարան ապօրինի մուտք գործելով գողության փորձի, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով գողության և դրա փորձի վերաբերյալ մեղադրանքների մասին է:
Մեղադրողը միջնորդում է ամբաստանյալ Ալեքսանդր Ցվերիանովին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով /1 դրվագ /, 177 հոդ. 2-րդ մասի 3-րդ կետով /7 դրվագ / և 34-177-րդ հոդ. 2-րդ մասի 3-րդ կետով /5 դրվագ / և դատապարտել ազատազրկման ձևով պատժի, պատժին հաշվարկելով 30.11.2012թվականից մինչև 30.05.2014թ. կալանքի տակ գտնված ժամանակահատվածը՝ ամբաստանյալ Ա. Ցվերիանովին կալանքի վերցնելով դատական նիստերի դահլիճից: Մեղադրողը գտնում է, որ առաջին ատյանի դատարանի դատավճիռն անհիմն է՝ դատարանը սխալ հետևության է հանգել և արդյունքում կայացրել է անհիմն դատական ակտ:
Ամբաստանյալի պաշտպան Անժելա Հոբոսյանը հայտարարեց, որ միանշանակ առարկում է մեղադրողի բողոքի դեմ: Պաշտպանը նշեց, որ մեղադրողը բողոքում հստակ չի մատնանշել, թե առաջին ատյանի դատարանը օրենքի ո՞ր նորմերն է խախտել, մեղադրողը չի մատնանշել նաև, թե Ա.Ցվերիանովին մեղսագրված գողություններն ու գողության փորձերը ո՞ր ապացույցներով է հիմնավորել նախաքննական մարմինը, որոնք առաջին ատյանի դատարանն անհիմն անտեսել է: Ա.Հոբոսյանի գնահատմամբ, ամբողջ նախաքննությունն ընթացել է օրենքի կոպտագույն խախտումներով: Մասնավորապես, Ալեքսանդր Ցվերիանովին բերման ենթարկելուց հետո ոստիկանության Էրեբունու բաժնում նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն են գործադրել, խփել էլեկտրաշոկով, մահակներով հարվածներ հասցրել ոտնաթաթերի տակի հատվածներին, սպառնացել են նսեմացնել Ցվերիանովի տղամարդկային արժանապատվությունը, ինչի հետևանքով վերջինս վախից ու անզորությունից ցանկացել է պատուհանը ջարդելով իրեն դուրս նետել: Դատարանում Ցվերիանովը ցուցմունք է տվել առ այն, որ չդիմանալով ճնշումներին՝ ընդունել է չկատարած գողությունների կատարումը, ինչին ի պատասխան նրան խորոված ու ոգելից խմիչք են «հյուրասիրել», արդյունքում քննիչն չի հարցաքննել Ցվերիանովին որպես կասկածյալ, որովհետև «Ցվերիանովը չէր տիրապետում իրեն, ադեկվատ չէր շրջապատին», այդ կապակցությամբ քննիչը տեղեկանքում նշել է, որ «Ցվերիանովը գտնվում է ոգելից խմիչքի ազդեցության տակ»:
Առաջին ատյանի դատարանն ի հայտ էր բերել բազմաթիվ խախտումներ, որոնք տեղ-տեղ հասնում էին զավեշտի: Դատարանը ոչ միայն եզրահանգել է, որ «մեղադրանքի կողմը չի ներկայացրել ոչ մի հավաստի ապացույց», այլև ուշադրություն է հրավիրել նախաքննական մարմնի կողմից թույլ տրված, տեղ-տեղ զավեշտի հասնող բազմաթիվ խախտումների վրա:
«Դատարանը ցանկանում է անդրադառնալ նաև դատական պրակտիկայում հազվադեպ, իր բնույթով եզակի ևս մեկ զավեշտական քննչական գործողության, այն է՝ կարտոֆիլի ճանաչման արձանագրությանը: Այո', այո', «կարտոֆիլի ճանաչման» արձանագրությանը: Արհեստական ապացույցներ ձեռք բերելու նպատակով նախաքննական մարմինն ընտրել է ծայրահեղ միջոց. տուժող Ի.Հարությունովային ճանաչման է ներկայացրել վկա Ա.Հովհաննիսյանի կողմից ներկայացված կարտոֆիլի քանակները:
Արդյունքում՝ տուժող Ի.Հարությունովան չի ճանաչել ներկայացված կարտոֆիլները՝ որպես իր խորդանոցից գողացված՝ հայտնելով, որ ճանաչման ներկայացված կարտոֆիլները ավելի փոքր են: Ծիծաղելի է, սակայն փաստ է, որ նմանատիպ ապացույցներով է նախաքննական մարմինը ցանկացել հիմնավորել ամբաստանյալ Ա.Ցվերիանովի խոստովանական ցուցմունքը»:
Դատարանն անգամ որոշ դեպքերում նախաքննական մարմնի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու «հիմնավոր համոզմունք» է հայտնել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ