Թեմաներ
Երեքշաբթի 11 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/26/2024   10:17 Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում, Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է, Լարսը փակ է բեռնատարների համար 11/26/2024   08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ» 11/26/2024   08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ» 11/26/2024   08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» 11/26/2024   08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ» 11/26/2024   08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ» 11/26/2024   08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ» 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/26/2024   08:22 Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ» 11/26/2024   08:19 Կգումարվի ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը. կհրավիրվեն արտահերթ նիստեր. «Ժողովուրդ» 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/25/2024   23:59 Սիրիայում ԱՄՆ-ի ռազմաբազան հրթիռակոծվել է․ ԶԼՄ-ներ 11/25/2024   23:42 Սիրիայում հայտնել են Լիբանանի հետ սահմանին անցումներին՝ Իսրայելի հարվածների մասին 11/25/2024   23:32 Ղազախստանում երկրաշարժ է տեղի ունեցել 11/25/2024   23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ 11/25/2024   23:10 Լարսը փակ է 11/25/2024   22:56 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/25/2024   22:50 Ալիևը զանգահարել է Դոնալդ Թրամփին 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/25/2024   22:28 Իտալիան ոչ մի զինվորական չի ուղարկի Ուկրաինա. Թայանի 11/25/2024   22:11 Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել 11/25/2024   22:11 Ուրոլոգը նախազգուշացրել է իմպոտենցիայի դեմ պայքարի միջոցներից մեկի վնասակարության մասին 11/25/2024   21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր 11/25/2024   21:52 Բաքվի ավաններից մեկում, որտեղ գտնվում են տասնյակ մասնավոր տներ, հեղեղվել են ճանապարհները 11/25/2024   21:40 Գործադիրի կողմից ԲԴԽ-ի կառավարմանը միջամտելով Սահմանադրական երաշխիքների խախտումը իրականացվում է դատախազության հովանավորչությամբ. Չնայած Փաշինյանի հրապարակային հայտարարությանը՝ վարույթ չի նախաձեռնվել 11/25/2024   21:29 Եթե գործընթացը շարունակվի, ապա հաջորդ տարի Իրանը կունենա հարստացված ուրան, որը կարող են օգտագործել միջուկային զենքի համար. Արմեն Մանվելյան 11/25/2024   21:23 Շիրակում սպանդանոցները չեն գործում, գյուղացին էլ տուգանվում է ոչ սպանդանոցային մորթի համար. Փակ շղթա 11/25/2024   21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/25/2024   20:33 Իսրայելն ու «Հեզբոլլահը» կարող են հայտարարել հրադադարի մասին. Reuters 11/25/2024   20:20 Բացահայտվել է մաշկի քաղցկեղի հիմնական մեխանիզմը 11/25/2024   20:09 Կոթի գյուղում այրվում է տուն 11/25/2024   19:55 ՔՊ-ն փորձում է վիժեցնել Գյումրիի ավագանու ընտրությունները, քանի որ գիտակցում են՝ չունեն արժանի թեկնածու. Գևորգ Պետրոսյան 11/25/2024   19:47 Կարեն Անդրեասյանը դիտավորյալ ոտնահարել է դատավորների անկախությունը և խաթարել դատական իշխանության ինստիտուցիոնալ հիմքերը․ Դատավորների միություն 11/25/2024   19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն 11/25/2024   19:32 Բեյրութին Իսրայելի հարվածների երրորդ ալիքը հասել է Թայունի շրջան 11/25/2024   19:28 Ադրբեջանում ռազմական փորձագետի են կալանավորել՝ Հայաստանի հետ դիրքերը նկարահանելու համար 11/25/2024   19:21 Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 1 օր ջուր չի լինի 11/25/2024   19:04 ՌԴ Սամարայում ձերբակալել են դստերը բռնաբարած ոստիկանին․ աղջիկն ինքնասպան է եղել 11/25/2024   18:55 Մոսկվայի հարավում պահեստ է այրվում. (տեսանյութ) 11/25/2024   18:49 Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանեց Հայաստան 11/25/2024   18:39 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն 11/25/2024   18:36 Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել 11/25/2024   18:31 ԿԳՄՍՆ-ն Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի հարցով դիմել Դատախազություն 11/25/2024   18:25 Հովիկ Աղազարյանը չի շտապում արձագանքել մանդատը դնելու Փաշինյանի իրեն ուղղված «խնդրանքին». ժամանակ է պետք մտածելու համար 11/25/2024   18:16 Գենդերային թեմատիկ խմբի ընդլայնված հանդիպմամբ մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը 11/25/2024   17:59 Հիշեցում․ ուժի մեջ են մտել անհատական շարժունակության միջոցներով երթևեկության կանոնները 11/25/2024   17:55 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/25/2024   17:43 Անահիտ Մանասյանը մասնակցել է գենդերային թեմատիկ խմբի հանդիպման շրջանակում կազմակերպված պանելային քննարկման
11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/25/2024   17:55 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին

Հայտարարվում է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթ 09/02/2014   19:55  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014թ. օգոստոսի 2-ի ՆՀ-199-Ն հրամանագրով հաստատված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի գործունեության և թեկնածուների ընտրության կարգի դրույթները, հայտարարում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթ:

Ինչպես ասված է Արդարադատության նախարարության տարածած հայտարարության մեջ, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Եվրոպական դատարանի դատավորները պետք է ունենան բարձր բարոյական նկարագիր և բավարարեն բարձր դատական պաշտոններում նշանակվելիս ներկայացվող պահանջները կամ լինեն ճանաչված իրազեկ իրավագետներ:

Մրցույթին կարող է մասնակցել 65 տարին չլրացած Հայաստանի Հանրապետության գործունակ այն քաղաքացին, ով.

  • Հայաստանի Հանրապետությունում ստացել է բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է օրենքով սահմանված կարգով,
  • ունի դատավորի պաշտոնում աշխատելու առնվազն 3 տարվա փորձ, կամ
  • ունի դատախազի կամ փաստաբանի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի առնվազն 7 տարվա փորձ, կամ
  • ունի մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում մասնագիտական գործունեության առնվազն 5 տարվա փորձ, կամ
  • առնվազն 5 տարի իրավունք է դասավանդում բարձրագույն ուսումնական հաստատություններում, կամ
  • ունի իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան,
  • ազատ տիրապետում է Եվրոպայի խորհրդի պաշտոնական լեզուներից առնվազն մեկին (անգլերեն, ֆրանսերեն):

Մրցույթին չի կարող մասնակցել այն անձը՝

1) որը դատապարտվել է հանցագործության կատարման համար` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից.

2) որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքերով.

3) որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում.

4) որն ունի դատավորի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն (սահմանված է «Դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 15-ի N 1184-Ն որոշմամբ).

5) որը չի անցել պարտադիր զինվորական ծառայություն, բացառությամբ այն անձանց, ովքեր ազատվել են նման ծառայությունից կամ ունեն տարկետում` օրենքով նախատեսված կարգով ու հիմքով:

Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.

  • մրցույթին մասնակցելու հայտ (ըստ սահմանված նմուշի),
  • ինքնակենսագրություն՝ հայերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով (ըստ սահմանված նմուշի),
  • հայտարարություն՝ մարդու իրավունքների ոլորտում փորձառության և ձեռքբերումների, ինչպես նաև Եվրոպական դատարանի դատավոր դառնալու շարժառիթների մասին  (ըստ սահմանված նմուշի),
  • անձնագրի պատճեն,
  • բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճանի առկայությունը հաստատող փաստաթուղթ,
  • մասնագիտական գործունեության կամ դասավանդման փորձի առկայությունը հաստատող փաստաթուղթ,
  • Եվրոպայի խորհրդի պաշտոնական լեզուներին ազատ տիրապետելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ (առկայության դեպքում),
  • հայտարարություն, որով հավաստվում է, որ հավակնորդը չի դրսևորել որևէ վարքագիծ, որը ՀՀ օրենսդրության համաձայն կարող է առերևույթ վարկաբեկել դատական իշխանության հեղինակությունը կամ անհամատեղելի է դատավորի բարձր կոչման հետ կամ հայտարարություն նման ցանկացած վարքագծի դրսևորման վերաբերյալ (ըստ սահմանված նմուշի),
  • հայտարարություն, որով հավաստվում է Հայաստանի Հանրապետությունում դատավորի պաշտոնում հավակնորդի նշանակմանը խոչընդոտող՝ ՀՀ դատական օրենսգրքի 119 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանգամանքների բացակայությունը (ըստ սահմանված նմուշի),
  • հայտարարություն, որով հավակնորդը պատրաստակամություն է հայտնում Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու դեպքում պաշտոնավարության ժամկետի ընթացքում չիրականացնել որևէ գործունեություն, որը անհամատեղելի է նրա անկախության, անաչառության կամ նրա աշխատանքի մշտական բնույթից բխող պահանջների հետ (ըստ սահմանված նմուշի),
  • իրավագիտության ոլորտում մասնագիտական հեղինակություն վայելող անձանց կողմից տրված առնվազն երկու երաշխավորագիր (Հանձնաժողովի անդամը չի կարող տրամադրել երաշխավորագիր),
  • իր վերաբերյալ անհրաժեշտ այլ տեղեկություններ ստանալու մասին համաձայնություն (ըստ սահմանված նմուշի):

Փաստաթղթերը պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ՝ մինչև 2014 թվականի սեպտեմբերի 24-ը, ժամը 18:00-ն՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեով: Փաստաթղթերի ներկայացման, դրանց ստացման, ինչպես նաև հնարավոր թերությունների վերացման հետ կապված հարցերը լուծվում են Կարգով նախատեսված կանոններով:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով, որոնցից առաջինը Փաստաթղթերի լրիվության և համապատասխանության ստուգման փուլն է, իսկ երկրորդը՝ հարցազրույցի:

Փաստաթղթային ստուգման փուլում Հանձնաժողովը ստուգում է Փաստաթղթերի լրիվությունը, դրանց համապատասխանությունը սահմանված ցանկին, իսկ ողջամիտ կասկածի դեպքում՝ նաև հավակնորդի ներկայացրած փաստաթղթերի կամ տեղեկությունների հավաստիությունը: Փաստաթղթային ստուգման փուլում կարող են ստացվել նաև թեկնածուներին ներկայացվող պահանջների գնահատմանը վերաբերող հավելյալ տեղեկություններ: Հանձնաժողովի տեղեկացմամբ հավակնորդը կարող է մասնակցել Փաստաթղթային ստուգման փուլին:

Փաստաթղթային ստուգման փուլի արդյունքներով հարցազրույցի մասնակիցների ցուցակը, ինչպես նաև հարցազրույցի անցկացման օրը, ժամը և վայրը կհրապարակվեն լրացուցիչ՝ Կարգով նախատեսված կանոններին համապատասխան:

Հարցազրույցի նպատակը հարցազրույցի մասնակցի՝ Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում արդյունավետորեն գործելու համար անհրաժեշտ անձնական հատկանիշների, մասնագիտական որակների և լեզվական կարողությունների գնահատումն է: Հարցազրույցի յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցի առավելագույն տևողությունը երկու ժամ է:

Հարցազրույցը բաղկացած է երեք մասից:

Հարցազրույցի առաջին մասում հարցազրույցի մասնակիցը ոչ ավել, քան 10 րոպեի ընթացքում ներկայացնում է մարդու իրավունքների ոլորտում իր գործունեությունը, փորձառությունը և ձեռքբերումները, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև պարզաբանումներ է տալիս իր ներկայացրած տեղեկությունների վերաբերյալ: Հանձնաժողովի անդամները կարող են հարցեր տալ հարցազրույցի մասնակցին՝ նրա կենսագրության, մասնագիտական գործունեության, հեղինակության և դրանց առնչվող այլ հարցերի վերաբերյալ: Հարցազրույցի այս մասում հարցազրույցի մասնակցին տրվում են հարցեր, որոնց տրված պատասխանների միջոցով բացահայտվում են անձնական հատկանիշները: Հարցազրույցի առաջին մասը կարող է տևել առավելագույնը 30 րոպե:

Հարցազրույցի առաջին մասի արդյունքներով գնահատվում են հարցազրույցի մասնակցի անձնական հատկանիշները, ինչպես նաև՝ մասնագիտական որակներից մասնագիտական փորձառությունը և հեղինակությունը:  

Հարցազրույցի երկրորդ մասում հարցազրույցի մասնակցին տրվում են հարցեր, որոնց պատասխանները պետք է բացահայտեն նրա մասնագիտական գիտելիքները և հմտությունները: Հանձնաժողովի անդամները կարող են պատասխանի առնչությամբ հարցազրույցի մասնակցին հարցեր տալ: Հարցազրույցի երկրորդ մասը կարող է տևել առավելագույնը 45 րոպե:

Հարցազրույցի երրորդ մասում ստուգվում է հարցազրույցի մասնակցի լեզվական կարողությունները: Այդ նպատակով հրավիրվում են անգլերեն և ֆրանսերեն լեզուների մասնագետներ:

Հարցազրույցի մասնակցի հիմնական լեզվի կարողությունները ստուգելիս հարցազրույցի մասնակցին առաջարկվում է ուսումնասիրել Եվրոպական դատարանի կողմից քննված որևէ գործի համառոտագիրը, հայերենով ներկայացնել դրա բովանդակությունը, ընթերցել դրա մի հատվածը և բանավոր թարգմանել այն, կատարել նախապես պատրաստված հայերեն իրավաբանական տեքստի գրավոր թարգմանություն, ինչպես նաև նրա հետ անցկացվում է զրույց՝ մասնագիտական հարցերի շուրջ բանավոր հաղորդակցվելու նրա կարողությունը պարզելու համար: Հարցազրույցի մասնակցի լեզվական կարողությունները ստուգելու արդյունքում մասնագետները արձանագրում են այն հնարավոր լեզվական թերացումները, որոնք վերաբերվում են հարցազրույցի մասնակցի խոսքի սահունությանը և հստակությանը, մտքերի քերականական ձևակերպումներին և տրամաբանական հաջորդականությանը, բառապաշարի գործածությանը, նյութի բովանդակության ընկալմանը: Հանձնաժողովի անդամը, հիմնվելով  մասնագետների ներկայացրած կարծիքի վրա, գնահատում է հարցազրույցի մասնակցի Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում արդյունավետորեն գործելու հանգամանքը:

Հարցազրույցի մասնակցի լրացուցիչ լեզվի կարողությունները ստուգելիս հարցազրույցի մասնակցին առաջարկվում է ծանոթանալ հանրամատչելի որևէ նյութի և հայերեն լեզվով ներկայացնել դրա էությունը: Հարցազրույցի մասնակցի լեզվական կարողությունները ստուգելու արդյունքում մասնագետները արձանագրում են այն հնարավոր լեզվական թերացումները, որոնք վերաբերվում են հարցազրույցի մասնակցի կողմից նյութի բովանդակության ընկալմանը:

Լեզվական կարողությունները ստուգելիս հարցազրույցի մասնակցին թույլատրվում է օգտվել բառարանից: Հարցազրույցի երրորդ մասը կարող է տևել առավելագույնը 45 րոպե:

Թեկնածուներին ներկայացվող պահանջները գնահատվում են 100 միավոր համակարգով: Թեկնածուների գնահատման ենթակա պահանջներն են.

Ա/ Անձնական հատկանիշներ – 20 միավոր.

Բ/ Մասնագիտական որակներ-55 միավոր.

Գ/ Լեզվական կարողություններ - 25 միավոր:

 

Գնահատման ենթակա պահանջները գնահատվում են ինչպես հարցազրույցի արդյունքներով, այնպես էլ՝ հարցազրույցի մասնակցի ներկայացրած տեղեկությունների վերլուծության հիման վրա: Գնահատման ենթակա պահանջների բովանդակությունը բացահայտվում է հետևյալ չափանիշներով և միավորների սանդղակով:

Անձնական հատկանիշների չափանիշը

  • Իրավագիտակցություն՝ 0-5 միավոր
  • Կոնվենցիայի հիմքում ընկած արժեքների ընկալումները և դրանց նկատմամբ վերաբերմունքը՝ 0-15 միավոր:

Մասնագիտական որակների չափանիշները.

  • մասնագիտական գիտելիքները՝ 0-15 միավոր (ներպետական օրենսդրության իմացությունը՝ 0-3 միավոր, միջազգային հանրային իրավունքի իմացությունը՝ 0-5 միավոր,  Կոնվենցիայի և Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի իմացությունը՝ 0-7 միավոր).
  • մասնագիտական հմտությունները՝ 0-10 միավոր (վերլուծելու և տրամաբանելու ունակությունները՝ 0-3 միավոր, արագ ընկալելու և կողմնորոշվելու, արդյունավետ լուծումներ գտնելու ունակությունները՝ 0-3 միավոր, արժեքային և համակարգային մտածելու ունակությունը՝ 0-4 միավոր).
  • մասնագիտական փորձառությունը՝ 0-20 միավոր (ներպետական կամ արտասահմանյան ուսումնական հաստատություններում միջազգային հանրային իրավունքի կամ մարդու իրավունքների գծով հավելյալ կրթությունը, գիտական աստիճանները կամ կոչումները, մարդու իրավունքների գծով վերապատրաստումները՝ 0-10 միավոր, փորձի, այդ թվում՝ դասավանդման, առանձնահատկությունները՝ 0-10 միավոր).
  • մասնագիտական հեղինակությունը՝ 0-10 միավոր (նշանակալի իրավական իրադարձություններում ներգրավվածությունը, իրավունքի զարգացման գործում մասնագիտական ներդրումը՝ 0-5 միավոր, գիտական հետազոտությունները, տեղական և միջազգային պարբերականներում հրապարակումները, տեղական և միջազգային համաժողովներին մասնակցությունը՝ 0-5 միավոր):

 

Լեզվական կարողությունների չափանիշները.

  • Հիմնական լեզվի կարողությունների չափանիշները՝ 0-20 միավոր (հիմնական լեզվով նյութն ընկալելու և հայերենով ներկայացնելու ունակությունը՝ 0-5 միավոր,  հիմնական լեզվով նյութը ընթերցելու և հայերեն ճշգրիտ թարգմանելու ունակությունը՝ 0-5 միավոր, հայերեն նյութը հիմնական լեզվով թարգմանելու և գրելու ունակությունը՝ 0-5 միավոր, իրավական հարցերի շուրջ հիմնական լեզվով հաղորդակցվելու ունակությունը՝ 0-5 միավոր).
  • Լրացուցիչ լեզվի կարողությունների չափանիշները՝ 0-5 միավոր (լրացուցիչ լեզվով հանրամատչելի նյութն ուսումնասիրելու և դրա էությունը հայերեն լեզվով ներկայացնելու ունակությունը՝ 0-5 միավոր):

Յուրաքանչյուր չափանիշի գնահատման քայլը մեկ միավոր է: Հանձնաժողովի անդամը գնահատման ենթակա յուրաքանչյուր չափանիշ գնահատում է առանձին-առանձին: Հարցազրույցի յուրաքանչյուր մասնակցի համար տվյալ չափանիշի միասնական միավորը հաշվարկվում է հանձնաժողովի անդամների կողմից այդ չափանիշի համար նշանակված միավորների գումարը հանձնաժողովի՝ գնահատում իրականացրած անդամների թվի վրա բաժանելու սկզբունքով՝ արդյունքը մինչև հարյուրերորդական կոտորակը կլորացնելով: Հինգ-հազարերորդական միավորը կլորացվում է դեպի մեկ-հարյուրերորդականը:

Հարցազրույցի մասնակցի ստացած հանրագումարային միավորը հաշվարկվում է սույն որոշման III բաժնում սահմանված յուրաքանչյուր չափանիշի միասնական միավորների գումարման սկզբունքով:

Մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը կազմվում է Կարգով նախատեսված կանոններով: Ընդ որում, հարցազրույցի մասնակիցը չի կարող ընդգրկվել ցուցակում, եթե ստացել է 50-ից ցածր հանրագումարային միավոր կամ հիմնական լեզվի կարողությունների չափանիշից 5-ից ցածր միասնական միավոր:

Հայտարարության մեջ նշված նմուշները հասանելի են http://moj.am/article/1025   հասցեով:


Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]