ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ Պաշտպանության նախարարը շնորհավորել է Սեպտեմբերի 1-ի առթիվ 09/01/2014 15:09 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ Պաշտապանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհավորանքի իր խոսքն է հղել՝ Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի գրի եւ դպրության օրվա կապակցությամբ:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Երբեւէ չունենալով բնական մեծ հարստություններ` մեր ազգը մշտապես «դատապարտված է եղել» իր իմաստնությամբ ու գիտելիքի ուժով ճանապարհ հարթելու: Այսօր էլ հայի ազգի գոյությունն ու ապագան կախված է իր զավակների բարձր կրթվածությունից ու մտքի նվաճումներից: Այս առումով սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի եւ դպրության օրը, մեր ժողովրդի համար տարվա ամենակարեւոր ու նվիրական տոներից է:
«Դպրոցները հանրապետության պաշտպանական ամրությունների բնագծերն են»,- ասել է մեծերից մեկը:
Սա առավել քան ճշտորեն վերաբերում է մեր երկրին, մեր իրականությանը: Իմ ու յուրաքանչյուր զինվորականի համար դասարանը վաղվա դասակն է, դպրոցը` վաղվա խոշոր ստորաբաժանումը, որովհետեւ այսօրվա դպրոցականն է Հայկական բանակի վաղվա օրը, եւ, ի վերջո, բանակն է դպրոցի շարունակությունը: Հայտնի արտահայտություն կա՝ «Բանակը կյանքի դպրոց է»:
Բայց բանակը միաժամանակ ամենաիսկական ուսումնական հաստատություն է, ուղղակի որոշ յուրահատկություններ ունի. բանակը կոլեկտիվ ջանքերի ու բոլորի կարողություններն ու հնարավորությունները ներդաշնակելու եւ առաջադրված դժվարին խնդիրները համախմբվածության միջոցով լուծելու 2014 թվականի սկզբից մենք միասին անհաշտ պայքարի հայտարարեցինք փողոցային արատավոր բարքերի դեմ:
Համագործակցեցինք տարբեր ուղղություններով, բազմաթիվ անգամներ հանդիպեցինք, զրուցեցինք ու պայմանավորվեցինք՝ կյանքի կոչելով շատ մտահղացումներ:
Եվ այս բոլոր աշխատանքների արդյունքում մենք ստացանք տեսանելի արդյունք, արդյունք, որը շատերի համար անհավատալի էր, որին շատերը վերաբերվում էին թերահավատորեն. այնուամենայնիվ մենք այսօր հպարտությամբ փաստում ենք, որ 2014 թվականին զինված ուժերում գրանցվել է դիտավորյալ սպանության միայն մեկ դեպք, իսկ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու դեպքեր ընդհանրապես չեն արձանագրվել:
Սա, իհարկե, աննախադեպ ցուցանիշ է, եւ այս ցուցանիշի համար մենք
պարտական ենք միմյանց հետ համագործակցությանը, մեր համատեղ աշխատանքին:
Ինչպես գիտեք, 2014 թվականի սկզբից իրավիճակի սրման ու խաղաղությունը վտանգելու` Ադրբեջանի կողմից հետեւողականորեն վարվող անհեռատես քաղաքականության արդյունքում հուլիսի վերջին ու օգոստոսի առաջին օրերը դարձան հակառակորդի ձեռնարկած անմիտ արկածախնդրության եւ 1994 թվականի մայիսյան հաղթական զինադադարից ի վեր հայ-ադրբեջանական շփման գծում աննախադեպ լարվածության շրջան:
Քարվաճառի շրջան մարդասպան դիվերսանտների խմբի ներթափանցմանը եւ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի չդադարող գնդակոծմանը հետեւեցին հուլիսի 26-ից օգոստոսի 2-ի դեպքերը, երբ հակառակորդը լարվածությունը «դիպուկահարների պատերազմից» փոխադրեց հետախուզադիվերսիոն դաշտ՝ ընդսմին, դրան զուգընթաց, իրականացնելով նաեւ զինադադարի տարիներին ծավալներով եւ բնույթով աննախադեպ ռազմական բնույթի գործողություններ:
ՀՀ եւ ԼՂՀ սահմանագծում սկսվեցին խաղաղ բնակավայրերի գնդակոծություններ մեծ տրամաչափի զինատեսակներով, կիրառվեցին հակատանկային եւ հաստոցային ավտոմատ նռնականետներ, 23մմ զենիթային կայանքներ, ինչի արդյունքում հայտարարվեց ծառայության ուժեղացված ռեժիմ, զորանոցային իրավիճակ, անձնակազմի ու զինտեխնիկայի տեղաշարժեր գրեթե բոլոր զորամիավորումների պահպանության գոտիների դիմաց, տեղեկատվական եւ քարոզչական ակտիվ գործունեություն:
Առաջնագծի ողջ երկայնքով ակտիվացավ ռազմական ավիացիան, խոցման եւ նաեւ երկրորդ շարակազմի բազմաթիվ ստորաբաժանումներ բերվեցին մարտական պատրաստականության բարձր աստիճանի, սկսվեց հրամանատարական կետերի բացազատում: Որոշակի քայլեր իրականացվեցին նաեւ զորահավաքային պլանների ճշգրտման, զգուշացման ուղղությամբ:
Այս ամենն աներկբայորեն վկայեց հակառակորդի՝ հեռուն գնացող նպատակների մասին: Առավել եւս, որ դիվերսիոն գործողությունների զգալի մասն իրականացվում էր ցերեկային ժամերին, մեծ խմբերով եւ ուղղված էր հայկական հենակետների գրավմանը եւ հետագա հաջողությունների զարգացմանը, այսինքն` դրանք վստահաբար կարելի է որակել որպես ակնհայտ հարձակողական գործողություններ:
Առաջնագծի տարբեր հատվածներում մեկը մյուսին հաջորդող հարձակումներին ու իրավիճակի հետագա սրմանը վերջ տրվեց միայն Հայկական բանակի ստորաբաժանումների փայլուն իրականացրած զսպող գործողությունների շնորհիվ: Արդյունքում, Ադրբեջանի որոշ սահմանամերձ շրջաններում իրավիճակի սրումն առաջացրեց խուճապ եւ արտահոսք, ինչի պատճառով էլ սահմանամերձ նորակառույց բնակավայրերում ուժեղացվեց վարչական եւ ոստիկանական ռեժիմը:
Վերջին դեպքերի ընթացքում հակառակորդն 8-9 անգամ շատ կորուստներ ունեցավ: Անիմաստ հեղված այդ արյան ողջ պատասխանատվությունը ծանրացած է պաշտոնական Բաքվի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարության խղճին: Եվ ես կիսում եմ Ադրբեջանի իշխանությունների կույր ու անհեռատես քաղաքականության պատճառով նրանց հարազատներին պատած վիշտը:
Ցավոք, Հայրենիքի սահմանների պաշտպանության մարտերում հուլիսի 26-ից ի վեր զոհվեցին շարքային զինվորներ, սերժանտներ ու սպաներ: Նրանք բոլորը հետմահու արժանացան Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգեւների:
Խորին ցավակցություն հայտնելով նրանց ծնողներին ու հարազատներին, միաժամանակ հպարտ եմ նրանց անձնազոհության եւ Հայրենիքի սահմանների պաշտպանության մարտերում ցուցաբերած խիզախության ու արիության համար, որն օրինակ պիտի դառնա Հայկական բանակի բոլոր զինծառայողների համար: Նրանք մեր այսօրվա հերոսներն են: Մենք նրանց չենք կորցրել, մենք նրանց գտանք, գտանք մեր իրականության հերոսներին, որոնց փնտրում էինք: Նրանց անունները մեր շուրթերին են, մեր դպրոցներում ու համալսարաններում, մեր մամուլում:
Նրանց անունները ամենուր պետք է հնչեն հպարտությամբ:
Վերջին դեպքերը հերթական անգամ վկայեցին Հայկական բանակի ոչ միայն հատուկ նշանակության, այլեւ բոլոր զորատեսակների ստորաբաժանումների եւ բոլոր օղակների հրամանատարների գերազանց պատրաստության եւ ընդհանրապես զինված ուժերում ուսուցման գործընթացի բարձր մակարդակի մասին:
Հուլիս-օգոստոսյան դեպքերն ապացուցեցին նաեւ վտանգի պահին հայ հասարակության տարբերշերտերի ու հոսանքների` իսկույն համախմբվելու եւ Հայկական բանակին սատար կանգնելու կարողությունն ու պատրաստակամությունը` մոռանալով բոլոր տարաձայնությունները, կուսակցական ու գաղափարական տարակարծությունները:
Շնորհակալություն եմ հայտնում նաեւ հասարակական կազմակերպություններին, ինչպես նաեւ քաղաքական կուսակցություններին` դժվարին այդ օրերին ծավալած ակտիվ գործունեության եւ ուժերի ներածին չափով բանակին սատարելու համար:
Գիտեք, որ հանդիպում եղավ ՀՀ Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների հետ, ստորագրվեց հուշագիր` երկրի պաշտպանությանն առնչվող խնդիրներում բոլոր տարաձայնությունները մի կողմ դնելով միասնական ջանքերով պաշտպանության նախարարությանն աջակցելու մասին, ապա ՀՀ Կառավարության անդամների հետ մեկնեցին գիշերելու Պաշտպանության բանակի մարտական հենակետերում եւ մարտիկների հետ ունեցած բազմաթիվ հանդիպումներով առավել բարձրացրին նրանց մարտական ոգին:
Միաժամանակ, իմ երախտագիտությունն եմ հայտնում գրողներին, մտավորականներին, մշակույթի գործիչներին ու լրագրողներին, ովքեր, ամենայն պատասխանատվությամբ կատարելով իրենց մասնագիտական պարտքը եւ մեկնելով սահմանամերձ բնակավայրեր ու մարտական հենակետեր, ներկայացրին սահմաններում տիրող իրական պատկերը, սահմանամերձ գյուղերի հիրավի հերոսական բնակչության դժվարին կյանքը, Հայկական բանակի ստորաբաժանումների վտանգաշատ, բայց վստահ ծառայությունն ու աներեր կեցվածքը եւ զգաստության ու համախմբվածության կոչեցին ողջ ժողովրդին:
Սիրելի՛ հայրենակիցներ՝ դպրոցականներ, ուսանողներ ու զինծառայողներ Ռազմադաշտում այս բոլոր հաջողությունների տրամաբանական շարունակությունը դարձավ Ռուսաստանի Դաշնությունում անցկացված համաշխարհային տանկային բիաթլոնում հայ տանկիստների փայլուն ելույթը,
հանգամանք, որը որքան հիացրեց ու ուրախացրեց մեզ, նույնքան էլ զարմացրեց ու անակնկալի բերեց շատերին:
Եկան աշխարհի հզորները, ռազմաքաղաքական խոշորագույն խաղացողները, միջուկային զենքին տիրապետողները եւ միլիոնից ավելի բանակ ունեցողները, եկան նաեւ մի փոքրիկ երկրից մի խումբ տղաներ եւ բոլորին ստիպեցին խոսել իրենց մասին, իրենց երկրի ու բանակի մասին: Դեռ երկար կհիշվի այս հաղթանակը, եւ սա հայոց զինված ուժերի մեծ ու անգին ծառայությունն է հարազատ ժողովրդին: Սա նույնպես վկայում է հայոց բանակում
գիտելիքի «իշխանության» մասին:
Այս օրերին մեր երիտասարդները հնարավորություն ունեցան կեղծ հեղինակություններին տարբերելու իսկական հերոսներից, ովքեր համեստ ու լռելյայն, առանց ցուցադրական դրսեւորումների, գտնվում էին մարտական գործողությունների կիզակետում: Հասկացան, որ նրանք են համարձակության, արիության ու հավերժական արժեքների կրողները:
Այդ օրերին մենք բոլորով ապրեցինք մեր բերդ ամրոցի` Հայկական բանակի գրված ու չգրված օրենքներով եւ կարողացանք Հայրենիք պաշտպանել: Զինվորական արժեհամակարգը վեր դասվեց տղամարդկության ու պատվի մասին կեղծ ու ձեւախեղված, հաճախ կիսաքրեական ըմբռնումներից: Որովհետեւ հայացքներ ունեցողները դժվարին պահերին թաքնվում էին թիկունքում: Իսկական հերոսները զինվոր ու սպա միասին էին, մի բռունցք ու մի Իսկ հակառակորդը, դառը դաս ստանալով, դեռ գտնվում է շոկի մեջ:
Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության ջանքերի շնորհիվ գլոբալ առումով այսօր լայնամասշտաբ պատերազմի հենք գոյություն չունի: Բայց
կրկնում եմ` լարվածությունը պահպանվելու է, որովհետեւ կույր ու անզոր վրեժխնդրության տրամաբանությամբ առաջնորդվող թշնամին մեր պաշտպանությունում օր ու գիշեր թույլ հատված է որոնելու՝ հերթական արյունալի սադրանքով բարձրացնելու համար ադրբեջանական բանակի առավել քան ցածր մարտական ոգին ու արդարանալու իր ժողովրդի առջեւ:
Դրա համար էլ յուրաքանչյուրս մեզ վստահված տեղում պիտի առավել քան զգոն եւ ուշադիր լինենք, բացառենք ամենափոքրիկ իսկ թերացում: Հակառակորդը հասկանում է միայն ուժի լեզուն, եւ միայն յուրաքանչյուր հենակետում նրան Հայկական բանակի ուժի հստակ ցուցադրումն է Հայաստանի Հանրապետության ու Արցախի պաշտպանության եւ հաղթական զինադադարը պահպանելու միակ երաշխիքը:
Կամավորական թե Հայկական բանակի զինծառայող, լրագրող, մտավորական թե հասարակական, քաղաքական ու մշակույթի գործիչ, իշխանություն թե ընդդիմություն, այսինքն` հասարակության բոլոր շերտերը, Հայրենիքին սպառնացող վտանգի պահին միշտ միասին ենք, ինչի առհավատչյան եղան մեր
միասնականությունը, համախմբվածությունը, եւ հայրենի հողի պաշտպանության ճանապարհներով միասին քայլելու պատրաստակամությունը:
Հարգելի՛ աշակերտներ, ուսուցիչներ, ուսանողներ, դասախոսներ, զինվորներ, սպաներ, սիրելի՛ հայրենակիցներ սեպտեմբերը մեզ համար եռատոնի ամիս է: Գիտելիքների եւ դպրության օրվանից զատ՝ այս ամիս հայկական երկու պետությունները տոնում են անկախության տարեդարձերը: Դրանք մեր ժողովրդի հարատեւության, հզորության ու հաղթանակների խորհրդանիշն են, դրանց խորհուրդը պիտի մեզ գոտեպնդի, ոգեւորի ու մղի նորանոր
հաջողությունների: Եվ այդ ամենի սկզբնաղբյուրը պիտի լինի գիտելիքը, ինչպես որ Անկախության ամիսը սկսվում է Գիտելիքի եւ դպրության օրով:
Շնորհավոր Սեպտեմբերի 1»,- ասվում է նախարարի ուղերձում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից