ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կստուգվի ամբաստանվող ոստիկանի այլուրեքությունը հաստատած վկայի ցուցմունքների իսկությունը 09/01/2014 20:33 | Քրեական խրոնիկոն
Տուժող կնոջը բռնաբարելու, նրան ու նրա անչափահաս դստերը առևանգելու, ավազակային հարձակման, ընդհանուր առմամբ՝ քրեական օրենսգրքի թվով 5 հոդվածներով մեղադրվող ոստիկան Էդգար Վարագյանի դեմ գործով այսօր զննվեցին իրեղեն ապացույց ճանաչված առարկաները: Դրանց թվում էր, մասնավորապես, ամբաստանյալի վարձակալած բնակարանից հայտնաբերված պլաստմասսայե խաղալիք ատրճանակը՝ իր պահունակով: Տուժողն և անգամ նրա անչափահաս դուստրը ճանաչեցին ատրճանակը ու վկայեցին, որ դրանով իրենց վրա հարձակում կատարած անձը սպառնում էր իրենց, իսկ անչափահաս տուժողը նաև հավելեց, որ հարձակվողը պահունակը աղմուկով տանում-բերում էր՝ փորձելով վախեցնել իրենց: Վարագյանը, սակայն, պնդեց, որ ատրճանակն իրեն ծանոթ չէ, ամբաստանյալի տան լոգարանից հայտնաբերված լուսարձակը նույնպես տուժողը դեպքի օրը տեսել էր, իսկ ամբաստանյալը՝ «միանշանակ ոչ»:
Ամբաստանյալը հերքեց ինքնին փորձագետի եզրակացությունն առ այն, որ ամբաստանյալի տանը հայտնաբերված կպչուն ժապավենը և մեքենայի բեռնախցիկում հայտնաբերված ժապավենի կտորները մեկ ամբողջություն են՝ ըստ գործի տվյալների, տուժողների վրա հարձակում կատարած անձը նրանց ամայի տարածք է տեղափոխել մեքենայի բեռնախցիկում նրանց արգելափակելով: Ամբաստանյալը արձագանքեց՝ ինչպես մեղադրանքն է կեղծ, այնպես էլ՝ փորձաքննության եզրակացությունը:
Վարագյանը չճանաչեց նաև մետաղյա ձողը, իսկ տուժողները ճանաչեցին, հայտարարելով, որ այն իրենց բակում է եղել և դրանով դեպքի օրը հարձակում կատարած անձը իրենց տան պատուհանը ջարդել էր:
Ամբաստանյալն ու իր պաշտպան Արայիկ Ալվանդյանը հայտարարեցին, որ մինչև ամբաստանյալի բնակարանում խուզարկություն կատարելը տան դուռը «բավականին դժվարությամբ է բացվել», ինչը հիմք է տալիս կասկածելու, որ մինչև խուզարկությունը բնակարան մուտք գործող կամ մուտք գործողներ են եղել: Մեղադրող Գևորգ Գևորգյանը առարկեց այս պնդման դեմ՝ հայտարարելով, որ «իրեղեն ապացույցները ձեռք են բերվել ու ճանաչման ներկայացվել օրենքով սահմանված կարգով»:
Չորսուկես մլն դրամից ավելի գումարի չափով հանցագործությամբ պատճառված վնասը հատուցելու մասին տուժողի ներկայացրած քաղհայցի վերաբերյալ ամբաստանյալի պաշտպանը հայտարարեց՝ «որևէ ապացույց չի ներկայացվել, որ կոնկրետ իմ պաշտպանյալն է այդ վնասը պատճառել», «իմ պաշտպանյալը չէ, որ պետք է հատուցի այն»:
Ապա մեկը մյուսին հետևեցին ամբաստանյալի միջնորդությունները: Նախ նա միջնորդեց քննչական փորձարարություն անցկացնել՝ պարզելու, թե տաբատի շղթան իջեցնելու դեպքում տուժողը կարո՞ղ էր տեսնել իրեն բռնաբարած անձի սեռական օրգանների սափրած հատվածները՝ միջնորդությունը մերժվեց, քանի որ բավարարման ենթակա չեն այն միջնորդությունները, որոնք կարող են վտանգավոր լինել մարդու կյանքի կամ առողջության համար կամ ստորացնել մարդու արժանապատվությունը:
Ամբաստանյալը տուժողին որակեց որպես «ինքնակոչ տուժող», իսկ նրա ցուցմունքները՝ «ակնհայտ սուտ ցուցմունքներ» և կոչ արեց տուժողին պատասխանատվության ենթարկել սուտ ցուցմունք տալու համար, ապա խեղաթյուրելով փաստերը՝ իրանահայ քրիստոնյա տուժողին ներկայացրեց որպես «պարսիկ մուսուլման կոչեցյալ», ինչի համար արժանացավ դատարանի զգուշացմանը: «Կոչեցյալների» շարքին դասվեց նաև ամբաստանյալի նախկին պաշտպանը:
Հիմնավորումներ չներկայացնելու պատճառով դատարանը մերժեց նաև ամբաստանյալի միջնորդությունը տուժողի ամուսնուն դատարան հրավիրելու մասին՝ տուժողի օրինապաշտ կին լինելը ստուգելու համար:
Դատարանը մերժեց նաև ամբաստանյալի միջնորդությունը իր խափանման միջոց կալանավորումը փոխելու մասին: Մեղադրողն անձնական կարծիք հայտնեց, որ վկաներից մեկը ամբաստանյալի այլուրեքությունը հաստատող սուտ ցուցմունք է տվել, ևս մեկ վկա հայտարարել է, որ իրեն պարտադրում էին փոխել ցուցմունքը, ուստի ազատության մեջ հայտնվելով ամբաստանյալն առավել ևս կարող է անօրինական ազդեցություն ունենալ վկաների վրա: Տուժողն իր հերթին հայտարարեց, որ չի կարելի ամբաստանյալին կալանավորումից ազատել՝ «ամբաստանյալը վտանգ է ներկայացնում հասարակության համար»:
Դատարանը սեփական նախաձեռնությամբ որոշեց դիմել և ստանալ ամբաստանյալի այլուրեքությունը հաստատած վկայի հեռախոսային խոսակցությունների վերծանումները՝ պարզելու նրա հեռախոսների տեղակայման վայրը և ստուգելու վկայի ցուցմունքների իսկությունն առ այն, որ հանցագործության կատարման ժամանակաընթացքում ինքը գտնվել է ամբաստանյալի բնակարանում:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից