Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» 11/23/2024   11:03 «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը. Հայտարարություն 11/23/2024   11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան 11/23/2024   10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան 11/23/2024   10:37 Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ 11/23/2024   10:31 Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը 11/23/2024   10:29 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել
11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային

«Ֆեռո»-ի գործով կայացվեց արդարացման դատավճիռ ու քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում 09/01/2014   14:33  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ


«Ֆեռո» ՍՊ ընկերության մասնակից «Ֆաստէքս Հոլդինգ» ՍՊ ընկերության հիմնադիրներից մեկը՝ Ռոբերտ Ավետիսյանը, դատավճռով ճանաչվել  է  անպարտ և արդարացվել մեղադրանքներից մեկում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով՝ կանխամտածված սնանկությունը՝  արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Ռոբերտ Ավետիսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, փոխվել է չհեռանալու մասին ստորագրության, և նա անհապաղ ազատվել է կալանքից դատական նիստերի դահլիճում:

Ըստ մեղադրանքի՝ Ռ.Ավետիսյանը, հանդիսանալով «Ֆեռո» ՍՊ ընկերության մասնակից «Ֆաստէքս Հոլդինգ» ՍՊ ընկերության հիմնադիրներից,  2009-2012թթ. ընթացքում իրականացրած ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ ՀՀ ԿԱ ՊԵԿ Մաշտոցի հարկային տեսչություն ներկայացրած հաշվարկներում և հաշվետվություններում արտացոլված հարկային պարտավորությունները, սեփական շահերից ելնելով չի կատարել, թեև ունեցել է դրանք վճարելու հնարավորություն և կանխամտածված ստեղծելով անվճարունակության հատկանիշներ` պարտատիրոջը` պետությանը, պատճառել է խոշոր չափի` 303.068.319 դրամի վնաս, որից հարկի գումար` 203.252.735, տույժ` 99.784.084 դրամ, տուգանք` 31.500 դրամ:

Ավելի ուշ դատարանի ընդունած որոշմամբ՝ Ռոբերտ Ավետիսյանն ու Արմեն Մանուկյանն ազատվել են համապատասխանաբար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 1-ին մասով՝ հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը կազմակերպելը, և ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով՝ հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը պատասխանատվությունից, և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դեպոզիտ հաշվեհամարին Արմեն Մանուկյանի կողմից որպես հայցի ապահովման գումար վճարված 5.811.610 ՀՀ դրամը փոխանցվել է ՀՀ պետական բյուջե, որից 4.657.085 ՀՀ դրամը՝ որպես սոցալական ապահովության վճար, իսկ 1.154.525 ՀՀ դրամը՝ որպես եկամտահարկ:

Ռոբերտ Ավետիսյանին և «Ֆեռո» և «Վիվա-Առգո» ՍՊ ընկերություններին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վրա դրված կալանքը, ինչպես նաև Ռոբերտ Ավետիսյանի և Արմեն Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրությունը  չհեռանալու մասին,  վերացվել է:

Արդարացման դատավճռի ու քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման համար հիմք են ծառայել ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության ավագ դատախազ Մ.Մարտիրոսյանի հայտարարությունը:

Մեղադրողը դատարանում կրկնակի դատահաշվապահական հանձնաժողովային փորձաքննության եզրակացության հետազոտումից հետո հայտարարել էր, որ հրաժարվում է Ռոբերտ Ավետիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքից՝ միջնորդելով  նրա նկատմամբ քրեական հետապնդումը մեղադրանքի այդ մասով դադարեցնել` հանցակազմի բացակայության հիմքով:

Միևնույն ժամանակ մեղադրողը նշել էր, որ որոշում է կայացրել՝ ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նրանց նոր մեղադրանք առաջադրելու մասին:

Որոշումների համաձայն՝ ամբաստանյալ Ռոբերտ Ավետիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 29.04.2003թ.-ից փաստացի ղեկավարելով «Ֆեռո» ընկերության ընթացիկ գործունեությունը, հարկային պարտավորությունները կատարելուց խուսափելու դիտավորությամբ կազմակերպել է ընկերության տնօրեններ Արմեն Մանուկյանի, Արթուր Գրիգորյանի և Ֆելիքս Ավետիսյանի կողմից հարկային մարմիններին ներկայացրած, հարկման համար հիմք հանդիսացող 2009, 2011 թվականների շահութահարկի, 2010թ. 1-ից 4-րդ, 2011թ. 1-ին եռամսյակների եկամտահարկի, 2009թ. հուլիս, սեպտեմբեր, 2010թ. դեկտեմբեր ամիսների ԱԱՀ-ի հաշվարկներում և 2010թ. հունվարից մինչև 2011թ. հունվար ամիսների պարտադիր սոցիալական վճարների հաշվետվություններում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելը և այդ միջոցով չարամտորեն խուսափել է խոշոր չափի` 4.474.202 դրամ հարկերը և սոցիալական վճարները վճարելուց:
 
Արմեն Մանուկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 09.12.2008-14.10.2010թթ. ընկած ժամանակահատվածում հանդիսանալով «Ֆեռո» ՍՊԸ-ի տնօրեն Ռոբերտ Ավետիսյանի ղեկավարմամբ և կազմակերպմամբ հարկային մարմիններին ներկայացրած, հարկման համար հիմք հանդիսացող 2009թ. շահութահարկի հաշվարկում, 2010թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսների պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվետվություններում, 2009թ. հուլիս և սեպտեմբեր ԱԱՀ-ի և 2010թ.-ի 1-ին, 2-րդ, 3-րդ եռամսյակի եկամտահարկի հաշվարկներում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, չարամտորեն խուսափել է խոշոր չափի` 3.284.702 դրամ հարկերը և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները վճարելուց:  

Մինչ հիշյալ որոշումը կայացնելը՝ ամբաստանյալները դատարանին ներկայացրել էին 1.134.301 ՀՀ դրամ և 2.685.660 ՀՀ դրամ գումարները ՀՀ պետական բյուջե վճարելու վերաբերյալ անդորրագրերը և միջնորդել իրենց ազատել պատասխանատվությունից` նշելով, որ մինչ այդ դատարանի դեպոզիտ  հաշվեհամարին վճարել են նաև` 5.811.610 ՀՀ դրամ գումար, այսինքն՝ հիշյալ գումարների հանրագումարը կազմում է հանցագործությամբ պատճառված վնասի և դրա վրա հաշվարկված տույժերի և տուգանքների գումարը:

Հաշվի առնելով, որ Ռոբերտ Ավետիսյանը և Արմեն Մանուկյանը ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությամբ պատճառված վնասը` 4.474.202 ՀՀ դրամ գումարը, ու այդ գումարի վրա հաշվարկված` 2.249.009 ՀՀ դրամ տույժերը ու 2.908.360 ՀՀ դրամ տուգանքները` ընդհանուր 9.631.571 ՀՀ դրամ գումարը հատուցել են, դատարանը գտել է, որ նրանք ենթակա են ազատվելու քրեական պատասխանատվությունից:

 


Հարակից հրապարակումներ`

15:39 05/08/2014  |  Քրեական խրոնիկոնԶավեշտալի գործով արդարացման դատավճիռը բողոքարկվել է. զավեշտները շարունակվում են
16:27 26/07/2014  |  ԳՈՐԾ #10 տարվա վաղեմության գործով կայացվեց արդարացման դատավճիռ
17:37 25/07/2014  |  ԳՈՐԾ #Արդարադատությունը պետք է լինի տեսանելի և ընկալելի՝ դատարանը կայացրել է արդարացման դատավճիռ
16:19 19/07/2014  |  ԳՈՐԾ #Ապացույցներն անհերքելիորեն ապացուցեցին բռնցքամարտիկի անմեղությունը.Դատարանն արդարացրեց մարզիկին
01:42 15/07/2014  |  ԳՈՐԾ #Վճռաբեկ դատարանը դադարեցրել է «Եհովայի վկայի» քրեական հետապնդումը
10:17 12/07/2014  |  ՄամուլՈստիկանները խուզարկությունն իրականացրել են առանց դատարանի որոշման, «Պիրալգինն» էլ ազատ վաճառվում է դեղատներում. «Առավոտ»
14:33 08/07/2014  |  Քրեական խրոնիկոնԴատական իշխանությունը խիզախություն է ունեցել արդարացնել նախկինում դատապարտված անձին՝ ջարդելով կարծրատիպերը. Կարծիք
12:43 05/07/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՆախկին տնօրենին չի առևանգել, տեղի ունեցածը թյուրիմացության արդյունք է. դատարանը ճանաչել է ամբաստանյալի անմեղությունը
13:20 22/06/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԵրկու ամբաստանյալներից մեկը արդարացվեց, իսկ մյուսի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց
14:15 20/06/2014  |  ԳՈՐԾ #Գլխավոր դատախազի տեղակալի բողոքները մերժվեցին. բռնաբարության գործով արդարացման դատավճիռը մնաց ուժի մեջ

Արխիվ

[]