ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ի պաշտպանություն Վարդան Պետրոսյանի ստորագրահավաքը կշարունակվի նաև սեպտեմբերին 09/01/2014 10:42 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Դերասան Վարդան Պետրոսյանի գործով անկախ փորձաքննություն անցկացնելու պահանջով ստորագրահավաքի նախաձեռնող խումբը որոշել է շարունակել այն նաև սեպտեմբեր ամսին:
Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ստորագրահավաքի կազմակերպիչներից Գայանե Հովհաննիսյանը` նշելով, որ քանի որ ստորագրահավաքը կազմակերպվել էր ամռանը` արձակուրդային պասիվ սեզոնին, և դրա ակտիվությունը իրենց չի բավարարել, իրենք որոշում են կայացրել շարունակել այն նաև սեպտեմբերին:
Նշենք, որ նախապես որոշվել էր ստորագրահավաքն անցկացնել դատավարության 1-ամսյա ընդմիջման ընթացքում` օգոստոսի 7-ից մինչև օգոստոսի 29-ին կայանալիք նիստը:
Ինչ վերաբերում է հավաքված ստորագրությունների թվին, Գայանե Հովհաննիսյանը նշեց, որ արդյունքներն առայժմ չեն ամփոփվել, ստորագրահավաքն ընթանում է մայրաքաղաքի տարբեր հատվածներում և հանրապետության տարբեր մարզերում, և դրանց արդյունքները կմեկտեղվեն միայն ստորագրահավաքն ավարտելու որոշում կայացնելուց հետո:
Ի դեպ, ստորագրահավաքն ընթանում է նաև էլեկտրոնային տարբերակով: Այս դեպքում արդյունքների լրացուցիչ հաշվարկի կարիք չկա: Ներկա պահին էլեկտրոնային կայքում քվեարկածների թիվը 1050 է:
«Հաշվի առնելով, որ Վ. Պետրոսյանի գործով կատարված առաջին դատաավտոտեխնիկական փորձաքննությունից հետո ի հայտ են եկել բազմաթիվ նոր փաստեր և ապացույցներ, ինչպես նաև այն հանգամանքը, որ նախաքննությունն ընթացել է բազմաթիվ խախտումներով ու կեղծիքներով` մենք՝ ներքոստորագրյալներս, պահանջում ենք, որ Վ. Պետրոսյանի գործով տեղի ունենա նոր և անկախ փորձաքննություն»,- ասված է ստորագրահավաքի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել 2013թ. հոկտեմբերի 20-ին` Եղվարդ- Երեւան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի գործով, որի արդյունքում երկու անչափահաս մահացել էին, մեկը` ստացել ծանր մարմնական վնասվածք:
Ստորագրահավաքի կազմակերպիչները հիշեցնում են, որ «ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով դատարանը մարդուն կարող է դատապարտել միայն այն դեպքում, եթե նա թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում»: «Իսկ այդ փաստը կարող է հաստատվել միայն դատաավոտեխնիկական փորձաքննության եզրակացությամբ»,- ասված է հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ