ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ֆեռո»-ի գործով կայացվեց արդարացման դատավճիռ ու քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում 09/01/2014 14:33 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
«Ֆեռո» ՍՊ ընկերության մասնակից «Ֆաստէքս Հոլդինգ» ՍՊ ընկերության հիմնադիրներից մեկը՝ Ռոբերտ Ավետիսյանը, դատավճռով ճանաչվել է անպարտ և արդարացվել մեղադրանքներից մեկում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով՝ կանխամտածված սնանկությունը՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Ռոբերտ Ավետիսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, փոխվել է չհեռանալու մասին ստորագրության, և նա անհապաղ ազատվել է կալանքից դատական նիստերի դահլիճում:
Ըստ մեղադրանքի՝ Ռ.Ավետիսյանը, հանդիսանալով «Ֆեռո» ՍՊ ընկերության մասնակից «Ֆաստէքս Հոլդինգ» ՍՊ ընկերության հիմնադիրներից, 2009-2012թթ. ընթացքում իրականացրած ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ ՀՀ ԿԱ ՊԵԿ Մաշտոցի հարկային տեսչություն ներկայացրած հաշվարկներում և հաշվետվություններում արտացոլված հարկային պարտավորությունները, սեփական շահերից ելնելով չի կատարել, թեև ունեցել է դրանք վճարելու հնարավորություն և կանխամտածված ստեղծելով անվճարունակության հատկանիշներ` պարտատիրոջը` պետությանը, պատճառել է խոշոր չափի` 303.068.319 դրամի վնաս, որից հարկի գումար` 203.252.735, տույժ` 99.784.084 դրամ, տուգանք` 31.500 դրամ:
Ավելի ուշ դատարանի ընդունած որոշմամբ՝ Ռոբերտ Ավետիսյանն ու Արմեն Մանուկյանն ազատվել են համապատասխանաբար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 1-ին մասով՝ հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը կազմակերպելը, և ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով՝ հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը պատասխանատվությունից, և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:
Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դեպոզիտ հաշվեհամարին Արմեն Մանուկյանի կողմից որպես հայցի ապահովման գումար վճարված 5.811.610 ՀՀ դրամը փոխանցվել է ՀՀ պետական բյուջե, որից 4.657.085 ՀՀ դրամը՝ որպես սոցալական ապահովության վճար, իսկ 1.154.525 ՀՀ դրամը՝ որպես եկամտահարկ:
Ռոբերտ Ավետիսյանին և «Ֆեռո» և «Վիվա-Առգո» ՍՊ ընկերություններին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վրա դրված կալանքը, ինչպես նաև Ռոբերտ Ավետիսյանի և Արմեն Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրությունը չհեռանալու մասին, վերացվել է:
Արդարացման դատավճռի ու քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման համար հիմք են ծառայել ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության ավագ դատախազ Մ.Մարտիրոսյանի հայտարարությունը:
Մեղադրողը դատարանում կրկնակի դատահաշվապահական հանձնաժողովային փորձաքննության եզրակացության հետազոտումից հետո հայտարարել էր, որ հրաժարվում է Ռոբերտ Ավետիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքից՝ միջնորդելով նրա նկատմամբ քրեական հետապնդումը մեղադրանքի այդ մասով դադարեցնել` հանցակազմի բացակայության հիմքով:
Միևնույն ժամանակ մեղադրողը նշել էր, որ որոշում է կայացրել՝ ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նրանց նոր մեղադրանք առաջադրելու մասին:
Որոշումների համաձայն՝ ամբաստանյալ Ռոբերտ Ավետիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 29.04.2003թ.-ից փաստացի ղեկավարելով «Ֆեռո» ընկերության ընթացիկ գործունեությունը, հարկային պարտավորությունները կատարելուց խուսափելու դիտավորությամբ կազմակերպել է ընկերության տնօրեններ Արմեն Մանուկյանի, Արթուր Գրիգորյանի և Ֆելիքս Ավետիսյանի կողմից հարկային մարմիններին ներկայացրած, հարկման համար հիմք հանդիսացող 2009, 2011 թվականների շահութահարկի, 2010թ. 1-ից 4-րդ, 2011թ. 1-ին եռամսյակների եկամտահարկի, 2009թ. հուլիս, սեպտեմբեր, 2010թ. դեկտեմբեր ամիսների ԱԱՀ-ի հաշվարկներում և 2010թ. հունվարից մինչև 2011թ. հունվար ամիսների պարտադիր սոցիալական վճարների հաշվետվություններում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելը և այդ միջոցով չարամտորեն խուսափել է խոշոր չափի` 4.474.202 դրամ հարկերը և սոցիալական վճարները վճարելուց:
Արմեն Մանուկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 09.12.2008-14.10.2010թթ. ընկած ժամանակահատվածում հանդիսանալով «Ֆեռո» ՍՊԸ-ի տնօրեն Ռոբերտ Ավետիսյանի ղեկավարմամբ և կազմակերպմամբ հարկային մարմիններին ներկայացրած, հարկման համար հիմք հանդիսացող 2009թ. շահութահարկի հաշվարկում, 2010թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսների պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվետվություններում, 2009թ. հուլիս և սեպտեմբեր ԱԱՀ-ի և 2010թ.-ի 1-ին, 2-րդ, 3-րդ եռամսյակի եկամտահարկի հաշվարկներում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, չարամտորեն խուսափել է խոշոր չափի` 3.284.702 դրամ հարկերը և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները վճարելուց:
Մինչ հիշյալ որոշումը կայացնելը՝ ամբաստանյալները դատարանին ներկայացրել էին 1.134.301 ՀՀ դրամ և 2.685.660 ՀՀ դրամ գումարները ՀՀ պետական բյուջե վճարելու վերաբերյալ անդորրագրերը և միջնորդել իրենց ազատել պատասխանատվությունից` նշելով, որ մինչ այդ դատարանի դեպոզիտ հաշվեհամարին վճարել են նաև` 5.811.610 ՀՀ դրամ գումար, այսինքն՝ հիշյալ գումարների հանրագումարը կազմում է հանցագործությամբ պատճառված վնասի և դրա վրա հաշվարկված տույժերի և տուգանքների գումարը:
Հաշվի առնելով, որ Ռոբերտ Ավետիսյանը և Արմեն Մանուկյանը ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությամբ պատճառված վնասը` 4.474.202 ՀՀ դրամ գումարը, ու այդ գումարի վրա հաշվարկված` 2.249.009 ՀՀ դրամ տույժերը ու 2.908.360 ՀՀ դրամ տուգանքները` ընդհանուր 9.631.571 ՀՀ դրամ գումարը հատուցել են, դատարանը գտել է, որ նրանք ենթակա են ազատվելու քրեական պատասխանատվությունից:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից