ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սեփական կնոջն առևանգելու համար ամուսինը դատապարտվեց, բայցև հաշտվեցին 08/30/2014 17:33 | Քրեական խրոնիկոն
Կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով սեփական կնոջը առևանգելու համար Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչ Արման Խառատյանը դատապարտվել է պայմանական ազատազրկման` 4 տարի ժամկետով՝ 3 տարվա փորձաշրջանով:
Երևան քաղաքի բնակչուհի Անին 2005թ. ամուսնացել է Արման Խառատյանի հետ և համատեղ ամուսնական կյանքում ունեցել են մեկ երեխա։ Անհաշտ հարաբերությունների պատճառով 2014թ. հունվար ամսին Անին բաժանվել է, որդուն թողնելով ամուսնու տանը՝ հեռացել և բնակվել է հորաքրոջ տանը՝ Երևանում։
Անին հաճախակի գնացել է որդուն տեսակցելու: Հերթական անգամ որդուն տեսակցելուց հետո գյուղի կենտրոնական փողոցում Արման Խառատյանը Անիին, նրա կամքին հակառակ, բռնի ուժ գործադրելով, դուրս է բերել տաքսի մեքենայից, գցել գետնին, այնուհետև մազերից բռնած քաշելով տարել ու նստեցրել է այլ ավտոմեքենա ու հեռացել։ Արմանը Անիին տարել է իրենց տուն ու ներսից փակել է տան մուտքի դուռը, խնդրել Անիին հաշտվել ու ապրել միասին, սակայն Անին չի համաձայնել։
Դատարանը հաստատված է համարել, որ ամբաստանյալ Արման Խառատյանը 2014թ. ապրիլի 13-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, առևանգել է Անիին և վերջինիս կամքին հակառակ տեղափոխել և մոտ կես ժամ պահել է Արմավիրի մարզի Արմավիր գյուղում գտնվող իր տանը: Դրանից հետո՝ ժամը 16։00-ի սահմաններում, Անին կարողացել է փախչել Արման Խառատյանի տանից: Այնուհետև վերջինս վազելով մոտեցել է նրան, ոտքով և ձեռքով հարվածներ հասցրել, բռնել մազերից և քաշելով տարել իր հորեղբոր տուն, որտեղ ևս նրա կամքին հակառակ պահել է, ոտքով հարվածել նրա քթին:
Դատաքննության ընթացքում ամբաստանյալը հրաժարվել է ցուցմունք տալ, սակայն դատարանին հայտնել է, որ ինքն իրեն մեղավոր է ճանաչում, զղջում է՝ Անիին հարվածելու համար: Իր կնոջն առևանգելու նպատակ չի ունեցել, միայն ցանկացել է խոսել նրա հետ, հաշտվել ու միանալ, որպեսզի իր ընտանիքը չքայքայվի: Անկեղծորեն զղջում է կատարածի համար և խնդրում է մեղմ պատիժ նշանակել:
Դատարանը որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ է դիտել այն, որ վերջինս անկեղծորեն զղջում է կատարածի համար, տուժողը չի բողոքում, հաշտվել և միացել են, քաղաքացիական հայց կամ այլ նյութական պահանջ չի ներկայացրել և դատարանից խնդրել է ամուսնուն չպատժել:
Դատարանը հաշվի է առել նաև անձը բնութագրող տվյալները. ամբաստանյալ Արման Խառատյանը նախկինում դատված կամ արատավորված չի եղել, ֆիզիկապես վատառողջ է, տառապում է «Էպիլեպսիա» հիվանդությամբ, խնամքին են յոթ տարեկան մեկ երեխան և չաշխատող կինը, բնութագրվում է դրականորեն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից