ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բժիշկը՝ Վարդան Պետրոսյանի սթափության մասին՝ «արձանագրվել է սթափության աստիճանը՝ 0, չկա խմածություն» 08/29/2014 18:59 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
«Մենք ստուգել ենք ալկոմետրով, մեզ մոտ արձանագրվել է սթափության աստիճանը՝ 0, չկա խմածություն»,- դատարանում հայտարարեց Վարդան Պետրոսյանի վթարի գործով դատակոչված Եղվարդի հիվանդանոցի հերթապահ բժիշկ Համազասպ Գևորգյանը, ով դեպքից հետո առաջինն է ստուգել Վ.Պետրոսյանի խմածության աստիճանը:
Պատասխանելով տուժողի շահերի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի հարցին, թե արդյոք Վարդան Պետրոսյանն ի վիճակի է եղել ստուգվելու` վկան չհերքեց, որ հնարավոր է այդ պահին վատ վիճակում գտնվող Վարդան Պետրոսյանը չկարողանար բավարար ուժով փչել ալկոմետրի մեջ, քանի որ «շնչառական անբավարարություն է ունեցել», բայց և նշեց, որ արտաշնչած օդի քանակը բավարար է եղել, որպեսզի սարքը արձանագրի արտաշնչած օդի մեջ ալկոհոլի բացակայությունը:
Հարցին, թե ինչու է արձանագրության վրա ձեռագրով լրացված, որ արտաշնչած օդի մեջ ալկոհոլի հոտ չկա, բժիշկը հայտնեց, որ դա արվել է ավելի ուշ՝ գլխավոր բժշկի հրահանգով և բուժքրոջ ձեռքով:
Այսպիսով գործի նյութերում հայտնվել են նույն արձանագրության 2 օրինակներ, որոնցից մեկի վրա ձեռագրով ավելացված է ՝«արտաշնչած օդի մեջ ալկոհոլի հոտ»: Բժիշկը պարզաբանեց, որ դա արվել է ավելի ուշ, երբ Վարդան Պետրոսյանի պաշտպանը դիմել է հիվանդանոցին՝ խնդրելով պարզաբանել սթափության որոշման մեթոդը, որի համար էլ արվել է հիշյալ գրառումը: Վկայի այս պարզաբանումը, սակայն չբավարարեց տուժողի ներկայացուցչին, ով փորձեց վկային նույն հարցը տալ տարբեր ձևակերպումներով՝ հարուցելով ոչ միայն պաշտպանական կողմի, այլև դատավորի զայրույթը:
«Պատասխանել է, պարոն Բալոյան, վերցրեք լազերային սկավառակը, լսեք, պատասխանել է»,- դիմելով տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանին՝ ասաց դատավոր Վաղինակ Մկրտչյանը:
Այսօր դատարան հրավիրված երրորդ վկան Եղվարդի բնակիչ, Հրշեջ-փրկարարական ջոկատի ավագ վարորդ Տիգրան Պետրոսյանն էր, ով հերթապահել է վթարի օրը և ահազանգով մեկնել վթարի վայր:
Վկան դատարանին պատմեց, որ վթարի վայր հասնելով, տեսել է, որ ինչ-որ 2 հոգի փորձում են BMW-ի միջից դուրս բերել Վարդան Պետրոսյանին, սակայն չեն կարողանում: Ինքը լինգով բարձրացրել է վարորդի նստարանն ու օգնել Վարդան Պետրոսյանին դուրս բերել այնտեղից:
Հարցին, թե այդ պահին ալկոհոլի հոտ զգացել է, վկան պատասխանեց, որ հոտ չի զգացել:
Վկան նաև հայտնեց, որ իր վերադասի հրամանով միացրել է իր վարած հրշեջ ավտոմեքենայի ջուրը, որով ռետինե խողովակով լվացվել է ավտոճանապարհը: Նիկոլայ Բաղդասարյանի հարցին, թե ինչ էր թափված ճանապարհին, Տիգրան Պետրոսյանը հայտնեց, որ անձամբ չի տեսել, բայց լսել է, որ հեղուկ է եղել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ