ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Արմավիայի»` 4 տարի շարունակ կուտակվող պարտավորությունների բռնագանձման պահանջով ՊԵԿ-ը միայն անցած ամիս է դիմել դատարան 08/28/2014 17:26 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում ընդունվեց հայտարարված աճուրդը չկայանալու դեպքում պետականացնել գործարար Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա» մազահամալիրը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մարզահամալիրը աճուրդի է դրվել գործարարին պատկանող «Արմավիա» ընկերության պարտքերի դիմաց: Եվ, գործադրի որոշմամբ, աճուրդի հայտարարված ժամկետի ընթացքում` մինչև սեպտեմբերի 4-ը, գնորդ չլինելու դեպքում «Միկա»-ն իր ողջ գույքով կանցնի ֆինանսների նախարարության հաշվեկշռին ճիշտ այնպես, ինչպես դա եղավ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»-ի դեպքում:
Կառավարություն ներկայացված նախագծով՝ «Միկա»-ի արժեքը գնահատվել է 9 045 000 000 դրամ, որից 7 171 858 400 դրամը «Արմավիա» ավիաընկերության հարկային չվճարված պարտավորությունների չափն է, 365 340 100 -ը` «Միկա Քորփորեյշն» փակ բաժնետիրական ընկերության՝ 2014 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ չկատարված հարկային պարտավորությունների, իսկ 1 507 801 500-ը` դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից հարկադիր էլեկտրոնային աճուրդով սահմանված արժեքից առաջացած ավելացված արժեքի հարկի գծով պարտավորության չափն է:
Ի դեպ, նախագծի քննարկման ժամանակ այս իրողության վրա հատուկ ուշադրություն դարձրեց նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը` ասելով. «Պետությանը, փաստորեն, պարտք է 7.1 մլրդ, հիմա եթե մենք 9 մլրդ-ով դնենք, հետո խնդիրներ չառաջանան, պետությունը չտուժի այս գործարքից»:
Կառավարության նիստի ավարտին հարցը ներկայացնող Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ խնդիրների մասին էր ակնարկում վարչապետը:
«Մենք 9 մլրդ որ գնահատել ենք, նաև այդ 1.4 մլրդ ավելացված արժեքի հարկն է, պետք է ուղղակի ճշգրտել արժե՞ այդ ԱԱՀ-ն էլ ներառել գնի մեջ, թե՝ ոչ»,- պարզաբանեց ֆինանսների փոխնախարարը:
Ի դեպ, այս ճշգրտման համար վարչապետը պատասխանատու մարմիններին 2 օր ժամանակ տվեց:
Պավել Սաֆարյանը նաև հայտնեց, որ նույնիսկ «Միկա» մարզահամալիրի պետականացմամբ «Արմավիայի» ամբողջ պարտքը չի մարվի:
«Այս գույքով ամբողջ պարտքը չի մարվում, այս գույքով մարվում է պարտքի մի մասը, որովհետև պարտքն ավելի մեծ է»,- ասաց Պավել Սաֆարյանը` ի պատասխան «Փաստինֆո»-ի այն դիտարկմանը, որ «Արմավիա»-ի ունեցած ամբողջ պարտքը պետությանը նախապես հայտարավում էր 24.2 մլրդ-ի սահմաններում:
Լրագրողները ֆինանսների փոխնախարարից նաև հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ մինչ այս պահը կառավարությունը որևէ միջոց չէր ձեռնարկում` «Արմավիա»-ին պարտադրելու կատարել իր հարկային պարտավորությունները, որոնք, հիշեցնենք, կուտակվել են դեռևս 2010-12 թվականներից և հենց ընկերության պարզաբանման համաձայն՝ գոյացած 24 269 365 000 դրամի պարտքից միայն 7 մլրդ.-ն է բուն պարտքը, իսկ մնացած 17 մլրդ.-ը գոյացել է այդ 3 տարիների ընթացքում ընկերության նկատմամբ կիրառված տույժերի արդյունքում:
Ի պատասխան այս հարցի Պավել Սաֆարյանը տեղեկացրեց, որ 2010 թվականից ի վեր կուտակվող պարտավորությունների բռնագանձման պահանջով ՊԵԿ-ը միայն անցած ամիս է դիմել դատարան: Փոխնախարարը դժվարացավ ասել, կբավարարի՞ արդյոք Միկա Բաղդասարովի ունեցած գույքը՝ «Արմավիա»-ի ամբողջ պարտքը մարելու համար, բայց և նշեց, որ չբավարարելու դեպքում սնանկության գործընթաց կսկսվի:
Հիշեցնենք՝ իրենց սնանկ լինելու մասին Միխայիլ Բաղդասարովն ու «Արմավիա»-ի ղեկավարությունը պարբերաբար հայտարարում էին դեռս 2013թ. սկզբին, երբ ֆինանսական դժվարությունների պատճառով ազգային ավիափոխադրողը դադարեցրեց իր թռիչքները, սակայն սնանկության գործընթաց այդպես էլ մինչ օրս չսկսվեց, Միխայիլ Բաղդասարովի հզոր կարողության անհետացման առեղծվածն էլ մնաց չբացահայտված:
Լուսանկարը՝ Pan ARMENIAN Photo-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/24/2025 08:19 Անգրագետ փաստաթուղթ են ներկայացրել ԱԺ․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:15 300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիեւն առաջ է բրդում․«Հրապարակ»
- 01/24/2025 08:12 Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերով դատական նիստերը. «Ժողովուրդ»
- 01/24/2025 08:07 Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:05 Հայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցներին․ «Հրապարակ»
- 01/24/2025 07:57 25 անձի տուգանք, 298-ին բանավոր դիտողություն. հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել 2024թ.-ի 2-րդ կիսամյակում. «Ժողովուրդ»
- 01/24/2025 07:53 ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ-ին` Հայաստանի անդամակցության նախագծին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/24/2025 21:21 Հոռոմի խաչմերուկում բախվել են «Toyota Land Cruiser»-ն և «Nissan Rogue»-ը․ վիրավորների մեջ է ԿԸՀ նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանի եղբայրը
- 01/24/2025 19:29 Երևանի կենտրոնում բախվել են «iCar» մակնիշի էլեկտրամոբիլը և «Mercedes»-ը, ինչի հետևանքով վերջինը բախվել է էլեկտրասյանը և հայտնվել հետիոտնային անցման վրա
- 01/24/2025 17:19 Տղամարդը «ՆՈԱ» ֆուտբոլի ակադեմիայի տարածքից վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 01/24/2025 13:22 Աբովյան քաղաքում բախվել են 2 «Toyota»-ներն ու «Hyundai Elantra»-ն. վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ գազոնում. կան վիրավորներ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել