ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հակոբ Սերոբյան. «Միջազգային ֆեդերացիան լարվել է Հայաստանի դեմ» 08/27/2014 13:50 | Մարզական
Ինչպես հայտնի է, Չինաստանում ավարտվող պատանեկան երկրորդ ամառային օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մեդալների համար պետք է պայքարեր նաեւ Վիգեն Խաչատրյանը, որն ընտրական մրցումներից հետո մրցանակային տեղերի իրական հավակնորդ էր:
Սակայն հայ մարզիկն այդպես էլ չմասնակցեց եզրափակիչներին: Պատճառի մասին զրուցեցինք Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի հետ, որի խոսքերով կատարվածը նաեւ քաղաքական ենթատեքստ ունի:
-Հասցրե՞լ եք ամփոփ տեղեկություններ ստանալ այն մասին, թե ինչո՞ւ մեր մարմնամարզիկը չշարունակեց ելույթներն ամառային պատանեկան օլիմպիական խաղերում:
-Ամբողջական տեղեկատվության չեմ տիրապետում, քանզի կարողացել եմ միայն հեռախոսազրույց ունենալ Վիգենին մրցավայր ուղեկցած անձնական մարզիչ Արտյոմ Ավետյանի հետ: Կարող եմ ասել, որ նա լավ մարզավիճակում էր մեկնել Չինաստան եւ մեր գնահատականներով՝ պետք է պայքարեր մրցանակային տեղերի համար: Սակայն մեջքի վնասվածք է ստացել, իսկ արդեն տեղում բուժզննմամբ՝ բժիշկները ճողվածք են հայտնաբերել նրա մոտ:
-Դա տեղի է ունեցել մինչեւ մեկնա՞րկը, թե մրցումների ընթացքում:
-Այս պահին չեմ կարող պատասխանել այդ հարցին, քանի որ տեղյակ չեմ: Գիտեմ, որ մինչեւ վերջին օրը մարզվել է: Նաեւ կարող եմ ասել, որ բազմամարտում եւ չորս գործիքների վրա կատարած առանձին վարժություններում շատ լավ արդյունք է գրանցել: Եթե նա այդպես հանդես է եկել մեջքի ցավերով, ապա կարելի է պատկերացնել, թե ինչպես կմասնակցեր կատարյալ առողջ լինելու դեպքում: Բայց անգամ գրանցված ցուցանիշներից երեւում է, որ Վիգենն անպատճառ մեդալներով կվերադառնար, եթե նրան թույլատրեին մասնակցել այն վարժությունների եզրափակիչներին, որոնցում հանդես գալու իրավունք էր նվաճել: Ամեն դեպքում, շատ բան կպարզվի օգոստոսի 30-ին՝ մեր պատվիրակության վերադարձից հետո:
-Այնուհանդերձ, անհասկանալի է մնում, թե ինչո՞ւ է միջազգային ֆեդերացիան Վիգենին զրկել եզրափակիչներին մասնակցելու իրավունքից: Գուցե բժիշկների հե՞տ են խորհրդակցել:
-Նախ ասեմ, որ մարզիչ Ավետյանը հաստատ զրուցել է բուժանձնակազմի հետ, քանզի, ցանկացած պարագայում, մեզ համար առաջնայինը մարզիկի առողջությունն է: Բայց, եթե խնդիրը շատ լուրջ լիներ, Վիգենը դժվար թե այդքան լավ մասնակցեր առանձին վարժությունների որակավորման մրցումներին: Այստեղ խնդիրը բոլորովին այլ հարթությունում է. բանն այն է, որ նման իրավիճակները հստակ արտացոլված չեն մրցակարգում: Այնտեղ գրված է, որ յուրաքանչյուր վարժության եզրափակիչ անցնելու համար պետք է առնվազն 45 միավոր վաստակել: Խաչատրյանը վաստակել է 56-ը եւ, բնականաբար, եզրափակչին մասնակցելու հնարավորություն ստացել:
Սակայն մրցակարգում որեւէ բառ չկա այն մասին, որ մարզիկը կզրկվի եզրափակչում հանդես գալուց, եթե չմասնակցի բոլոր վեց վարժությունների ընտրական մրցումներին: Եթե կանոնները վերջին պահին են փոխվել, ապա կազմակերպիչները եւ միջազգային ֆեդերացիան պարտավոր էին մասնակից թիմերին նախորոք զգուշացնել այդ մասին:
Իսկ նման բան տեղի չի ունեցել: Ինձ հաջողվեց հեռախոսով զրուցել մրցումները սպասարկող լատվիացի մրցավարի հետ, որն, ինչպես պարզվեց, նույնպես մինչեւ վերջ չէր տիրապետում կանոնակարգի դրույթներին: Իսկ դա արդեն զավեշտալի է: Նա մի գլուխ ներողություն էր խնդրում, բայց դա անիմաստ է, քանի որ մեզ զրկել են մեդալից: Ստացվում է մի անհեթեթ իրավիճակ. եթե Վիգենը վերջին երկու վարժությունների ժամանակ դուրս գար մրցահարթակ եւ նույնիսկ ելույթ չունենար, այլ պարզապես դիպչեր գործիքին եւ հեռանար, ապա նրան կթույլատրեին մասնակցել մյուս երեք վարժությունների եզրափակիչներին:
Այդ ամենն այն աստիճան անհեթեթ է, որ մեկնաբանելը պարզապես անիմաստ է: Կարող եմ միայն ասել, որ իտալացի Բրունո Գրանդիի գլխավորած միջազգային ֆեդերացիան վերածվել է տուգանքներ դուրս գրող եւ փող հավաքող կազմակերպության, որը բացարձակապես մտահոգված չէ մարզաձեւի
զարգացմամբ: Ասեմ ավելին, ոչ միայն չեն օգնում զարգացման միտումներ դրսեւորող երկրներին, այլեւ ամեն կերպ խանգարում են:
-Այսի՞նքն:
-Այս իրավիճակից այնքան վիրավորված եմ, որ բացարձակապես անկեղծ կլինեմ. միջազգային ֆեդերացիան մեր դեմ լարվեց Քաթարում տեղի ունեցած աշխարհի գավաթի խաղարկության փուլից հետո, երբ հայ մարզիկները մեդալների հարուստ ավար նվաճեցին: Թվում էր, միջազգային կառույցը պետք է ուրախ լինի, որ համաշխարհային մարմնամարզությունում հայտնվել է եւս մեկ ուժեղ թիմ: Սակայն տեղի ունեցավ հակառակը, եւ առաջին նշանը դրսեւորվեց Եվրոպայի առաջնության ժամանակ, երբ մրցավարներն ամեն ինչ արեցին, որպեսզի Հարություն Մերդինյանը չհայտնվի պատվո պատվանդանին:
-Բայց միթե՞ փոքրիկ Հայաստանն այդքան լուրջ սպառնալիք է աշխարհի ուժեղագույնների համար:
-Խնդիրը բոլորովին այլ է եւ քաղաքական ենթատեքստ ունի: Բանն այն է, որ միջազգային ֆեդերացիան ֆինանսավորվում է նաեւ Ադրբեջանի կողմից: Պատահական չէ, որ այս տարի Բաքվում տեղի ունեցած գեղարվեստական մարմնամարզության Եվրոպայի առաջնության ժամանակ Բելառուսի հավաքականին արգելեցին հանդես գալ Արամ Խաչատրյանի երաժշտության ներքո, եւ միջազգային ֆեդերացիան որեւէ կերպ չարձագանքեց այդ սկանդալին: Ինչ վերաբերում է մեզ, ապա այս խաղերում բողոքարկել ենք Վիգեն Խաչատրյանի նկատմամբ տեղի ունեցած անարդարությունը, սակայն չենք ակնկալում իրավիճակի փոփոխություն:
-Առջեւում աշխարհի առաջնությունն է, ու ձեր ասածից կարելի է եզրակացնել, որ մերոնց մասնակցությունից ակնկալիքների մասին անտեղի՞ է խոսել:
-Ամեն դեպքում պատրաստվում ենք: Համաշխարհային ստուգատեսը մեկնարկելու է սեպտեմբերի 26-ին: Մեր երկիրը ներկայացնելու են Հարություն Մերդինյանը, որը հանդես է գալու նժույգթափի վրա, եւ Արթուր Դավթյանը՝ բազմամարտում: Նրանց կատարած վարժություններից դատելով՝ հնարավորություն ունեն անցնել եզրափակիչ եւ պայքարել մեդալների համար: Բայց ամենակարեւորը լինելու է հաջորդ տարվա աշխարհի առաջնությունը, որի բազմամարտի մասնակիցները խաղարկելու են 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերի ուղեգրեր:
Հարցազրույցը՝ Հրայր Նազարյանի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից