ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սևանա լճից ոչ մի խորանարդ մետր ջուր առանց հաշվառման բաց չի թողնվում. ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայություն 08/27/2014 15:23 | Բնապահպանական իրավունք
Սևանա լճից բաց թողնվող ջրի քանակը գրանցվում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետծառայության Գեղամավան դիտակետում: Ինչպես բոլոր ջրաչափական դիտակետերում, այնպես էլ այս դիտակետում դիտարկումներն իրականացվում են միջազգային ստանդարտներին համապատասխան: Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայք-էջը:
Ջրի մակարդակները բերվում են մեկ պայմանական հարթության՝ զրոյական նիշի, որի բարձրության նիշը հաստատուն է մնում դիտակետի ողջ գոյության ընթացքում: Գեղամավան դիտակետում մակարդակի դիտարկումները կատարվում են հասարակ, ինքնագրային և հեռակառավարվող մեթոդներով:
Դիտակետում տեղադրված է ջրաչափական չափաձող, որի բարձրության նիշը որոշված է 4-րդ դասի նիվելիրացմամբ և ամերիկյան գերժամանակակից «Stevens» ինքնագիր (դրանք կովկասյան տարածաշրջանում երկուսն են և տեղադրված են Սևանա լճի ավազանում), որը գրանցում է տվյալները միլիմետրային ցանցի վրա, միևնույն ժամանակ 15 րոպե հաճախականությամբ, արբանյակային կապի միջոցով, ծածկագրված տվյալներն ուղարկում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության (այսուհետ՝ ծառայություն) համապատասխան բաժնին:
Դիտակետի համար գործում է ջրի մակարդակի (H) և ջրի ելքի (Q) կախվածության կապի աստիճանավորման աղյուսակ՝ յուրաքանչյուր միավորի համար: Դիտակետում ջրի մակարդակի դիտված արժեքով որոշվում է ջրի ելքը՝ «արագություն-մակերես» մեթոդի կիրառմամբ, որն ամենատարածված մեթոդն է հիդրոմետրիայում: Հոսքի լայնակի կտրվածքի մակերեսը որոշվում է խորության չափման արդյունքներով, իսկ ջրանցքի կենդանի կտրվածքի առանձին կետերում արագությունները չափվում են ջրաչափական պտուտանով:
Ջրի հոսքի արագության չափման համար օգտագործվում են ГР-21м; ИСП-1м մոդելների ջրաչափական պտուտաններ, որոնք կիրառվում են տարբեր երկրների հիդրոլոգիական ծառայությունների կողմից:
Հետևաբար, նշված եղանակով Գեղամավան դիտակետում ջրի ելքը չափելիս կասկածից վեր է տվյալների անճշտությունը:
Վերջին 12 տարիներին Գեղամավան դիտակետում Սևանա լճից բաց թողնված ջրի տարեկան ծավալների, միջին օրական մեծությունների և բացթողման սկզբի ժամկետների ու տևողության մասին տեղեկատվությունը տրված է աղյուսակում: (աղյուսակ 1)
Սևանա լճի մակարդակի փոփոխությունները
2002թ.-ից սկսած Սևանա լճի ջրային հաշվեկշիռը տարեկան կտրվածքով դրական է, որով պայմանավորված նկատվում է լճի մակարդակի շարունակական բարձրացում (նկ.1) ընդ որում, ջրային հաշվեկշռի տարրերը իրենց մեծությամբ գրեթե կրկնվում են ամեն տարի, բացառություն են կազմում 2008, 2012թ. 2013 և 2014թթ: (աղյուսակ 2)
Առանձնահատուկ տարիներ էին հատկապես 2013 և 2014թթ.: Այդ տարիներին, գետային հոսքի հիմնական փուլի՝ գարնանային վարարումների հոսքը ձևավորող հիդրոօդերևութաբանական պայմանները անբարենպաստ են եղել: Այսպես.
• աշնանային ժամանակաշրջանում դիտված տեղումները նորմայից բավական ցածր են եղել պայմանավորելով հողի խոնավության ցածր արժեքներ,
• մարտ ամսվա ընթացքում դիտված բարձր ջերմային ֆոնը պայմանավորել է կուտակված ձյան պաշարների աստիճանական հալք, հագեցնելով հողի խոնավության պակասորդը,
• ապրիլ-մայիս ամիսներին դիտված տեղումների գերակշիռ մասը (90%) եղել են ոչ ցիկլոնային բնույթի (ներզանգվածային) ընդգրկելով լոկալ շրջաններ, որոնք հոսքի վրա էական ազդեցություն չեն թողնում:
Վերը նշված պայմանները համալիր կերպով բացասական ազդեցություն են թողել հոսքագոյացման պրոցեսի և լճի մակարդակի բարձրացման վրա: Նկարում բերված են ջրային հաշվեկշռի հիմնական տարրերի մոդուլային գործակիցների (տվյալ տարվա արժեքի հարաբերությունը նորմային) դինամիկան, ինչպես նաև լճի մակարդակի ներտարեկան փոփոխությունները 2002-2014թթ.: (աղյուսակ 3)
Այն տարիներին, երբ գետային հոսքի և մթնոլորտային տեղումների արժեքները նորմայից բարձր են (≥1), իսկ գոլորշիացման արժեքները ցածր, նկատվում է լճի մակարդակի բարձրացում, ընդ որում, ամենից մեծ բարձրացում դիտվել է 2007թ.-ին՝ 54 սմ, իսկ 2012թ.-ին գրանցվել է բացասական հաշվեկշիռ՝ -3սմ:
2014թ. նույնպես կանխատեսվում է բացասական հաշվեկշիռ 9-12 սմ-ի սահմաններում:
Այսպիսով, Սևանա լճի մակարդակի փոփոխության և լճից բացթողնման հետ կապված վերլուծություններ կատարելիս անհրաժեշտ է, չմոռանալ և կարևորել լճի մակարդակի փոփոխությունը պայմանավորող գլխավոր գործոնը՝ բնական հիդրոօդերևութաբանական պայմանները:
Հարկ է նշել, որ լճից կատարվող ջրառի տվյալները ինչ-որ տեղ «սրբագրվում են» և իրական չափերից փոքր ներկայացվում: ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության տնօրենը հստակեցնում է, որ ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը, հանդիսանալով ՀՀ տարածքում մակերևութային ջրային օբյեկտների վրա քանակական մոնիտորինգ իրականացնող պատասխանատու կառույց, դրանում շահագրգռվածություն բոլորովին չունի և հակառակը, Սևանա լճի խնդրով մտահոգ մյուս կառույցներից և ՀԿ-ներից պակաս շահագրգիռ չէ Սևանա լճի մակարդակի բարձրացման և նրա էկոլոգիական հավասարակշիռ վիճակի պահպանման հարցերում:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից