ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քննարկվել է ՀՀ 2014-2018 թթ. Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը 08/26/2014 15:17 | ԼՐԱՀՈՍ
«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակում Երեւանում այսօր հանդիպել են ՀՀ կառավարության, քաղաքացիական հասարակության եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն ու քննարկել ՀՀ 2014-2018 թթ. Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը: Այս մասին տեղեկացնում է, որ ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը կարեւորել է նման ձեւաչափով քննարկումների անցկացումն ու ներկայացրել Հակակոռոպցիոն նոր ռազմավարության նախագծի սկզբունքները:
Նրա խոսքով՝ նոր ռազմավարության հիմքում դրվելու է փոփոխության տեսությունը: «Վերջին 15 տարիներին կոռուպցիայի դեմ պայքարի բավականին մեծածավալ ծրագրեր են իրականացվել եւ շոշափելի արդյունքներ են գրանցվել, այդուհանդերձ, նոր ռազմավարությունը փորձելու է փոփոխել եւ՛ հասարակության, եւ՛ պետական մարմինների վերաբերմունքը կոռուպցիոն երեւույթների նկատմամբ:
Պետական մարմնի յուրաքանչյուր պաշտոնյա եւ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա ու գիտակցի կոռուպցիայի վտանգավորության աստիճանը՝ պետության եւ տնտեսության կայացման գործում»,- ասել է նախարարի տեղակալը:
Հակակոռուպցիոն քաղաքականության հիմնական մոտեցումներն ու սկբունքներն են՝ քաղաքական կամք, հանրային շահի առաջնայնություն, բարեխղճություն, թափանցիկություն, իրավունքի գերակայություն, պատասխանատվություն, կոռուպցիոն ռիսկերի գնահատում եւ կառավարում:
Սուրեն Քրմոյանի խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարը հաճախ դիտարկվում է որպես պետության պարտականություն, պետության գործառույթ: «Քաղաքական այդ կամքի հիմքում պետք է լինի նաեւ հասարակության պահանջն ու նրանց կողմից ընտրված մարմիններին ուղղված կոչերն ու առաջարկները:
Եթե հասարակությունը հանդուրժողականություն դրսեւորի կոռուպցիոն երեւույթների նկատմամբ, ապա այդ պայքարում մենք արդյունքի չենք հասնի»,-նշել է արդարադատության նախարարի տեղակալը:
Բացի այն, որ պետական մարմինները պետք է պատասխանատու լինեն իրենց գործողությունների ու իրականացրած ծրագրերի համար, նրանք նաեւ պետք է կարողանան գնահատել իրենց կառույցներում առկա կոռուպցիոն ռիսկերը:
«Ռազմավարական այս փաստաթուղթը ներկայում մշակվում է ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների աջակցությամբ»,- հայտնեց նախարարի տեղակալը:
Նա կոչ է արել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին լինել ավելի ակտիվ, համագործակցել պետական մարմինների հետ, հանրային նշանակություն ունեցող նախագծերի վերաբերյալ սահմանված ժամկետներում ներկայացնել կարծիքներ ու առաջարկներ, քանի որ հասարակական կազմակերպությունների եւ, ընդհանրապես, ՀՀ քաղաքացիների ակտիվ մասնակցությունն այս գործընթացին ու նրանց վստահությունը՝ իրականացվող հակակոռուպցիոն գործընթացների նկատմամբ, հաջողության հասնելու անհրաժեշտ պայման է:
Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրն իրականացվում է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ գործընկեր «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերը հակակոռուպցիոն բարեփոխումների խթանման եւ իրականացման գործում:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ