ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աշոտ Սուքիասյանի փաստաբանը նախաքննական գաղտնիքը չհրապարակելու ստորագրություն է տվել 08/26/2014 12:01 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
«Օֆշորի գործով» կալանավորված գործարար Աշոտ Սուքիասյանի փաստաբան Յուրի Խաչատրյանն այսուհետ ստիպված է սահմանափակել իր շփումները մամուլի հետ:
Բանն այն է, որ նախաքննական մարմնի պահանջով փաստաբանը նախաքննական գաղտնիքը չհրապարակելու ստորագրություն է տվել: Այս մասին Յուրի Խաչատրյանը հայտնեց «Փաստինֆո»-ի հետ զրույցում: Մեր հարցին, թե նրան չի՞ անհանգստացնում արդյոք գործի գաղտնիության փուլ մտնելը, փաստաբանն ասաց. «Գաղտնիության փուլը Քրեական դատավարության օրենսգրքով է նախատեսված, նախաքննության կատարման ընթացքում գաղտնիությունը պետք է պահպանվի, չհրապարակվի, դրա համար, երբ որ մի քիչ ավել տեղեկություն է հրապարկվում, արգելվում է քննիչի որոշմամբ»:
Ինչ վերաբերում է Աշոտ Սուքիասյանի և գործարար Փայլակ Հայրապետյանի՝ սպասվող առերեսման մասին հայտարարություններին, փաստաբանը նշեց, որ նման տեղեկություն ինքը չունի: «Դա քննչական գործողություն է, քննիչն է որոշում. երբ որ կորոշի, տեղի կունենա, ինչ-որ մեկը չի կարող ասել, երբ կլինի»,- ասաց Յուրի Խաչատրյանը:
Հիշեցնենք՝ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերով վարչության վարույթում քննվող քրեական գործը հարուցվել էր շուրջ 1 տարի առաջ` 2013 թվականի հունիսին: Գործի շրջանակներում որոշում էր կայացվել կալանավորել Աշոտ Սուքիասյանին և նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:
Սուքիասյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3րդ մասի 1-ին կետի, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է` խոշոր չափի խարդախության, առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու, առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու հիմքով:
2014թ. սկզբին Աշոտ Սուքիասյանը հայտնաբերվեց Վրաստանի իրավապահների կողմից և արտահանձնվեց ՀՀ-ին:
Ամեն ինչ սկսվեց «Հետք» պարբերականում հրապարակված լրագրողական հետաքննությունից, որի հեղինակները բացահայտում էին, որ գործարար Փայլակ Հայրապետյանի հետ կնքված գործարքի արդյունքում գրավադրված գույքի դիմաց ստացած շուրջ 10 միլիոն դոլարը Աշոտ Սուքիասյանը փոխանցել է օֆշորային գոտում գրանցված կազմակերպությունների հաշիվներին:
Լրագրողը բացահայտում էր նաև, որ հիշյալ կազմակերպության բաժնետերերից են վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արք. Կճոյանը:
Ավելի ուշ, սակայն, Սուքիասյանը հայտարարեց, որ օֆշորային կազմակերպությունների հիմնադիրն, իրոք, ինքն է, իսկ վարչապետի ու Կճոյանի անունները գրանցել է՝ առանց նրանց գիտության ու համաձայնության` իր բիզնեսն ապահովագրելու համար:
Աշոտ Սուքիասյանը կալանավորվել է հունիսի 19-ին՝ Վրաստանից Հայաստան արտահանձնվելուց անմիջապես հետո: Երկամսյա կալանքի ժամկետը լրանալուց հետո՝ օրեր առաջ, այն երկարաձգվել է ևս 2 ամսով:
Մեր հարցին, թե արդյոք սա նշանակու՞մ է, որ նախաքննությանը կշարունակվի ևս առնվազն 2 ամիս, Աշոտ Սուքիասյանի փաստաբան Յուրի Խաչատրյանը պատասխանեց. «Շտապելու խնդիր չկա, մենք միայն ուզում ենք, որ ամբողջ ծավալով քննություն գնա, որպեսզի կարողանա պաշտպանական կողմն իր բոլոր նյութերը ներկայացնի և պաշտպանական ճիշտ դիրքորոշում հայտնի, ավելի լավ է օբյեկտիվ քննություն կայանա»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից