ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը և գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը երաշխավորել են զինված խուլիգանության մեջ մեղադրվողի համար. դատարանը չընդառաջեց 08/26/2014 16:58 | ԼՐԱՀՈՍ
«Բարևելու» հետ կապված առաջացած վիճաբանությունն ավարտվել է երկու անձի՝ կյանքի համար վտանգավոր ծանր վնասվածքի պատճառմամբ:
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է սույն գործով դատաքննությունը և այսօրվա դատական նիստում պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց ամբաստանյալ Արթուր Մկրտչյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքը գրավով փոխարինելու մասին, ինչը դատարանը մերժեց:
Իսկ մինչ այդ պաշտպանական կողմը դատարանին տրամադրեց նաև ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի և գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանի երաշխավորագրերն առ այն, որ ամբաստանյալը պատշաճ կարգով կներկայանա դատարան և որևէ կերպ չի խոչընդոտի դատաքննությանը:
Դատարանը նաև հեռախոսազանգի միջոցով հարցաքննեց վկա Արտակ Կիրակոսյանին, ով նախաքննության կողմից ճանաչվել է որպես պաշտպանված անձ: Վերջինս հայտարարեց, որ ամբաստանյալը վիճաբանության ժամանակ հնչեցրել է հայհոյանքներ, և հենց նա է դանակով հարվածներ հասցրել երկու տուժողներին:
18-ամյա Արթուր Մկրտչյանը մեղադրվում է այն բանում, որ իր ընկեր Գևորգ Սերոբյանը «բարևելու» հետ կապված վիճաբանություն է ունեցել Արթուր Ազիզյանի և Կարեն Սուրբնշանյանի հետ, որին մասնակցել է նաև ինքը: Նշված վիճաբանությունը շարունակվել է օրեր անց՝ 2013թ. մարտի 01-ին ժամը 15:00-ի սահմաններում՝ Երևան քաղաքի Ս. Տարոնցի փողոցի նրբ. 26/5 հասցեում գտնվող «Մաղիս» խանութի մոտ:
Արթուր Մկրտչյանը փողոցի մարդաշատ վայրում վիճաբանության է բռնվել վերը նշված անձանց և գործով չպարզված նրանց կողմնակիցների հետ, շուրջ 10 րոպե տևողությամբ հնչեցրել է հայհոյանքներ, որի ընթացքում սուր կտրող-ծակող գործիքով, մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ հարվածներ է հասցրել Արթուր Ազիզյանին ու Կարեն Սուրբնշանյանին, Ա. Ազիզյանի առողջությանը որովայնի առաջային պատի ծակած-կտրած թափանցող վերքի, իսկ Կ. Սուրբնշանյանի առողջությանը` կրծքավանդակի ծակած-կտրած, պնևմոթորաքս առաջացրած վերքի ձևերով պատճառել կյանքի համար վտանգավոր ծանր վնաս:
Արթուր Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 258 հոդվածի 4-րդ մասով և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ամբաստանյալը հրաժարվեց ցուցմունք տալուց, վերջինս նաև հրաժարվել էր նախաքննության ընթացքում իրեն առաջադրված մեղադրանքի՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մասով դիրքորոշում հայտնել:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 1-ին:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/23/2025 08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:19 Շտապում են Եվրոպա․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:15 Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
- 01/23/2025 08:13 Աղազարյանի դեմ նոր արշավանքների համակարգողը «գեբելսն» է ․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:08 Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշում. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:05 Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել