ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարանը պարտավորեցրեց գլխավոր դատախազությանը վերացնել ցմահ դատապարտյալի իրավունքների խախտումը 08/25/2014 18:13 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Դատարանն այսօր մասնակի բավարարել է ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանի ներկայացուցիչ Ռոբերտ Ռևազյանի բողոքը՝ պարտավորեցնելով գլխավոր դատախազությանը վերացնել դատապարտյալի իրավունքների խախտումը:
Սողոմոն Քոչարյանը նախ մահապատժի է դատապարտվել, ապա մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկման` Գորիս-Կապան ավտոմայրուղում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Իրաջ Փուր Միրզա Բեկի նկատմամբ ավազակություն կատարելու և նրան սպանելու, ինչպես նաև ապօրինի հրազեն պահելու համար:
Դատապարտյալի ներկայացուցչի բողոքի համար հիմք է ծառայել 2014թ. մայիսի 19-ին «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության նախագահի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդումը: Դրանում վկայակոչվել է Սողոմոն Քոչարյանի վերաբերյալ քրեական գործով ՀՀ Գերագույն դատարանում մեղադրանքը պաշտպանած դատախազ Ժիրայր Խառատյանի` «Դատախազը» վավերապատման մեջ տեղ գտած հայտարարությունն այն մասին, որ ինքը մեղադրանքի պաշտպանությունն իրականացնելիս համաձայն չի եղել Սողոմոն Քոչարյանի նկատմամբ մահապատիժ նշանակելուն, սակայն ՀՀ գլխավոր դատախազ Ա.Գևորգյանը համոզել է իրեն` բացատրելով, որ խստագույն պատիժը պայմանավորված է Հայստանում Իրանի դեսպանի պահանջով:
Վերոգրյալի հիման վրա հաղորդման մեջ խնդրվել է հարուցել նոր երևան եկած հանգամանքով դատավճռի վերանայման վարույթ:
2014թ. մայիսի 31-ին ՀՀ գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել նոր երևան եկած հանգամանքով վերանայման վարույթ հարուցելը մերժելու մասին:
ՀՀ գլխավոր դատախազությունը գտել է, որ ոչ սպառիչ հանգամանքները դրանք հաստատող օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայություն չեն ենթադրում, այդ հանգամանքները դատական ակտը վերանայելու հիմք կարող են հանդիսանալ, եթե դրանք ինքնին կամ մինչև այդ պարզված հանգամանքների հետ ապացուցում են ոչ թե դատավճռի անհիմն լինելը, այլ ավելի կոնկրետ` դատապարտյալի անմեղությունը կամ նրա կատարած հանցանքի նվազ ծանր կամ ավելի ծանր լինելը, քան այն, որի համար նա դատապարտվել է, ինչպես նաև ապացուցում են արդարացվածի կամ այն անձի մեղավորությունը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, կամ գործով վարույթը կարճվել է:
Ըստ դատախազության՝ «Հաղորդմամբ ներկայացված չէ նաև որևէ այնպիսի հանգամանք, որն ինքնին կամ այլ հանգամանքների հետ կհաստատի Սողոմոն Քոչարյանի անմեղությունը, կամ նրա կատարած հանցանքի նվազ ծանր, կամ ավելի ծանր լինելը, քան այն, որի համար նա դատապարտվել է»:
Հաղորդման մեջ, ըստ գլխավոր դատախազության, ընդամենը վկայակոչված է գործով մեղադրողի հայտարարությունը` անձի նկատմամբ նշանակվող պատժի տեսակի կամ չափի կապակցությամբ իր անհամաձայնության մասին:
Գլխավոր դատախազությունը եզրահանգել է, որ բացի այն, որ դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժի վրաբերյալ մեղադրողի դիրքորոշումը չի տեղավորվում օրենքով նախատեսված նոր երևան եկած հանգամանքների շրջանակներում, նաև ինքնին որևէ կերպ չէր կարող կանխորոշել դատավճռով նշանակվող պատժի տեսակը կամ չափը:
«Ինչպես գործող, այնպես էլ նախկին (վիճարկվող դատական ակտը կայացնելու պահին գործած) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերն ամբաստանյալի նկատմամբ նշանակվող պատժի տեսակն ու չափը որոշելը, ի թիվս այլ հարցերի՝ վերապահում են դատարանի` որպես գործի լուծման գործառույթն իրականացնող մարմնի բացառիկ իրավասությանը: Դատարանը կաշկանդված չէ ինչպես ամբաստանյալի մեղավորության, այնպես էլ՝ նրա նկատմամբ նշանակվող պատժի հարցերի վերաբերյալ մեղադրողի դիրքորոշմամբ»,- վերլուծում է Գլխավոր դատախազությունը:
Ռոբերտ Ռևազյանն իր հերթին գտել է, որ «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության նախագահի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդման հիման վրա գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն չի կատարվել, օրենքի ոչ ճիշտ մեկնաբանում է եղել:
Մասնավորապես, ըստ դատապարտյալի ներկայացուցչի, գործով մեղադրողի հայտարարությունը ոչ թե անձի նկատմամբ նշանակվող պատժի տեսակի կամ չափի կապակցությամբ իր անհամաձայնության մասին է, «ինչպես մեղմորեն ներկայացրել է դատախազությունը», այլ ավելին` հայտարարություն է՝ արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու մասին: Ավելին, նա հայտարարել էր, որ Սողոմոն Քոչարյանի մահապատժի դատավճիռը քաղաքական ճնշման հետևանք է եղել, ընդ որում՝ քաղաքական պատվերն ու ճնշումը եղել են մեկ այլ պետության կողմից:
Ընդգծելով, որ ինչպես գործող, այնպես էլ (վիճարկվող դատական ակտը կայացնելու պահին գործած) ՀՀ քրեական օրենսգրքերը նախատեսում են պատասխանատվություն գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով դատախազի գործունեությանը ցանկացած ձևով միջամտության համար, ակնհայտ է, որ գործով դատախազի նկատմամբ տեղի է ունեցել միջամտություն:
Դատապարտյալի ներկայացուցիչը գտնում է նաև, որ հիմնավորված չէ Գլխավոր դատախազության այն պնդումը, թե հաղորդմամբ ներկայացված չէ նաև որևէ այնպիսի հանգամանք, որը կհաստատի Սողոմոն Քոչարյանի կատարած հանցանքի նվազ ծանր լինելը:
«Արդյո՞ք գործով մեղադրողի հնչեցրած հայտարարությունը չի խոսում այն մասին, որ Սողոմոն Քոչարյանի արարքն իրականում եղել է նվազ ծանր, քան ներկայացվել է և որի համար պահանջվել է մահապատիժ: Իսկ եթե գործով մեղադրողը հայտարարեր ոչ թե արարքը նվազ ծանր լինելու մասին, այլ այն մասին, որ Սողոմոն Քոչարյանը եղել է անմեղ, արդյո՞ք գլխավոր դատախազությունը նույնպես պետք է պնդեր, որ դա նոր երևան եկած հանգամանք չէ»,- գտնում է փաստաբանը:
Հիմնվելով վերոհիշյալ փաստարկների վրա՝ Ռոբերտ Ռևազյանը խնդրել է վերացնել ՀՀ գլխավոր դատախազության՝ 2014թ. մայիսի 31-ի որոշումը և պարտավորեցնել նոր երևան եկած հանգամանքով հարուցել վերանայման վարույթ:
Լուսանկարը՝ hetq.am-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ